Որոնք են կանանց մոտ թութքի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
Թութքը, ինչպես և օստեոխոնդրոզը համարվում են հիվանդություններ, որոնք մարդկությունը ձեռք է բերել նստակյաց կենսակերպ վարելու հետևանքով: Ընդ որում՝ թութքից ավելի շատ տառապում են կանայք:
Թութքի առաջացման պատճառները
Թութքը հիվանդություն է, որը պայմանավորված է երակների վարիկոզ լայնացմամբ, թրոմբներով ու թութքային երակների բորբոքմամբ: Հիվանդության առաջացմանը նպաստող հիմնական պատճառները և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ նույնն են: Դրանց շարքին են դասվում.
• կոնքի հատակի մկանների թուլացումը պայմանավորված՝ նստակյաց աշխատանքով,
• արյան լճացումը փոքր կոնքում, որը պայմանավորված է ակտիվության պակասով ու ավելորդ քաշով,
• ծանրության բարձրացումը, ծանր ֆիզիկական աշխատանքը, որոշ սպորտաձևերը, որոնք նպաստում են ներորովայնային ճնշման բարձրացմանը,
• հաստ աղիքում արյան հոսքի խանգարումը,
• բարորակ ու չարորակ նորագոյացությունները հաստ աղիքում,
• ալկոհոլի և համեմունքների չարաշահումը, որոնք արագացնում են արյան հոսքն ու առաջացնում գրգռում հետանցքի հատվածում,
• ժառանգական նախատրամադրվածությունը:
Բացի նշված ընդհանուր պատճառներից, կան նաև թութքի առաջացմանը նպաստող գործոններ, որոնք հատուկ են միայն կանանց: Նման գործոններից հիմնականը հղիությունն է, որի ընթացքում մեծացած արգանդը սեղմում է փոքր կոնքի պատերին: Բացի այդ, թութքի առաջացմանն են նպաստում նաև ծննդաբերությունը (մեծացնում է ճնշումը որովայնի հատվածում) և առատ դաշտանը (արագացնում է արյան հոսքը):
Բացի այդ, շատ կանանց մոտ թութքի առաջացման պատճառ են դառնում դիետաները, որոնք հանգեցնում են փորկապության, և սթերսային իրավիճակները, որոնք խանգարում են օրգանիզմում ընթացող գործընթացները:
Թութքի տեսակները
Թութքի տեսակները սովորաբար դասակարգվում են ըստ գտնվելու վայրի (արտաքին, ներքին կամ խառը), ըստ ծագման (առաջնային կամ երկրորդային), ըստ հիվանդության ընթացքի բնույթի (սուր կամ քրոնիկական): Թութքը կարող է ուղեկցվել հետանցքային ճաքով, խուղակներով, պոլիպներով ու չարորակ ուռուցքներով:
Թութքի ախտանշաններն ու զարգացման փուլերը
Սկզբնական փուլերում թութքն առաջացնում է տհաճ զգացողություններ (հատկապես՝ նստած ժամանակ) և հետանցքի հատվածում պարբերաբար առաջացող այրոցի զգացողություն: Ավելի ուշ քորից բացի աղիների դատարկման ժամանակ ի հայտ է գալիս նաև ցավ և արյան հետքեր: Հաճախ այդ ժամանակահատվածում սկսում են անհանգստացնել փորկապությունը, որոնց մի մասը կրում են նյարդաբանական բնույթ, քանի որ ցավի պատճառով մարդը պարզապես վախենում է դատարկել աղիները:
Ժամանակի ընթացքում արյունահոսությունն ուժեղանում է և շատ ավելի հաճախ է հ ի հայտ գալիս: Արյունը կարող է նկատվել ոչ միայն զուգարանի թղթի վրա, այլև արտաթորանքի մեջ, զուգարանակոնքին կամ ներքնազգեստի վրա: Ոմանց մոտ զգալի արյան կորստի ֆոնին նկատվում է երկաթպակասորդային անեմիա:
Թութքի երկրորդ փուլին բնորոշ է թութքային հանգույցների արտանկումն աղիները դատարկելու ժամանակ: Այս փուլում հանգույցների դիրքն ինքնուրույն է ուղղվում և ցավից ու այրոցից բացի դրանք այլ խնդիրներ չեն առաջացնում: Սակայն այս փուլում միջոցներ չձեռնարկելու դեպքում հիվանդությունը կարող է այնքան զարգանալ (երրորդ փուլ), որ արտանկումից հետո հիվանդը ստիպված կլինի հանգույցները սեփական ձեռքերով վերադարձնել սկզբնական դիրքին:
Ամենաբարդ փուլը չորրորդն է, որի ժամանակ հանգույցներն այնքան են մեծանում, որ արտանկում են ոչ միայն դեֆեկացիայի ժամանակ, այլև հազի կամ փռշտոցի դեպքում: Ընդ որում՝ հանգույցների արտանկումն ուղեկցնում է ուժեղ ցավով, կարմրածությամբ և հետանցքի այտուցով: Այս դեպքում ամենավտանգավոր բարդությունը կլինի թութքային հանգույցների նեկրոզը, որն ուղեկցվում է մահացած հանգույցների սևացմամբ:
Թութքի բուժումն ու կանխարգելումը
Հիվանդության սկզբնական փուլերում կիրառվում է պահպանողական բուժում, որի ընթացքում հիվանդին նշանակվում են անոթների տոնուսը բարձրացնող ու արյան հոսքը բարելավող դեղամիջոցներ, ինչպես նաև տեղային բուժման համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք դադարեցնում են արյունահոսությունը, ազատում են ցավից, այրոցից ու այտուցից:
Առավել արդյունավետ են համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրիչները բարձրացնում են արյան մակարդելիությունը, մեղմում են քորն ու գրգռվածությունը, նպաստում են ճաքերի ապաքինմանն ու մանրէների ոչնչացմանը: Եթե անհրաժեշտ է արագ դադարեցնել արյունահոսությունը, ապա խորհուրդ է տրվում օգտագործել ադրենալին պարունակող մոմիկներ:
Թրոմբների փոքրացման համար նշանակվում են տրոքսեվազին պարունակող դեղամիջոցներ, իսկ հանգույցների բորբոքման դեպքում՝ հակաբորբոքային բաղադրիչներ պարունակող քսուքներ կամ մոմիկներ: Հարկավոր է հաշվի առնել, որ ներքին թութքի դեպքում ավելի արդյունավետ են լինում մոմիկները, իսկ արտաքին թութքի դեպքում՝ քսուքները:
Բարդ դեպքերում, երբ դեղամիջոցներն արդեն անօգուտ են, կիրառվում է վիրահատական բուժում, որի ընթացքում բորբոքված հանգույցից հեռացվում է թրոմբը:
Թութքի բուժումը հղիության ընթացքում
Հղիության ժամանակ ու երեխային կրծքով կերակրելու ընթացքում դեղամիջոցների մեծ մասը կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության ու զարգացման համար, ուստի այս դեպքում թույլատրվում է օգտագործել միայն հոմեոպաթիկ մոմիկներ, որոնց հիմքում բուսական բաղադրիչներն են:
Ժողովրդական միջոցներից ամենից արդյունավետը հում կարտոֆիլից պատրաստված մոմիկներն են և սառցե մոմիկները (սառեցված թուրմեր կամ մաքուր ջուր): Արտաքին թութքի բուժման համար կիրառվում է չիչխանի յուղը, քերիչով մանրացրած հում ճակնդեղն ու մեղրը:
Թութքի սրման կանխարգելումը
Հիվանդության սրացումից խուսափելու համար հարկավոր է հետևել սննդակարգին՝ բացառելով տապակած ու կծու ուտեստները, ալկոհոլն ու սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են փորկապության առաջացմանը: Ամենօրյա սննդակարգում պետք է լինեն կաթնամթերք, թարմ բանջարեղեն, մրգեր, շիլաներ ու բուսայուղ:
Խորհուրդ չի տրվում տաք լոգանք ընդունել: Բացի այդ, լոգանք ընդունելուց հետո հարկավոր է հետանցքի հատվածը լվանալ սառը ջրով: Արյան լճացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես ակտիվ, կատարել վարժություններ, պարբերաբար ընդմիջումներ անել և չնստել կոշտ աթոռին:
Նյութի աղբյուրը՝ lisavika.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը