Ինչ է ալոպեցիան (մազաթափություն) և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները
Ալոպեցիան (մազաթափություն) մազարմատների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցության հետևանքով: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես ժառանգականությամբ, այնպես էլ տարբեր հիվանդություններով, առողջական խնդիրներով ու սննդարար նյութերի դեֆիցիտով:
Որպես կանոն՝ ավելի հաճախ ալոպեցիան ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ, սակայն դա չի նշանակում, որ կանանց մոտ մազաթափություն չի կարող սկսվել:
Ժամանակին այս խնդիրը համարվել է անբուժելի, սակայն այժմ մասնագետներն առաջարկում են ալոպեցիայի դեմ պայքարի տարբեր միջոցներ: Ընդ որում՝ կան ինչպես դեղամիջոցներ, այնպես էլ բնական միջոցներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ, որոնք կօգնեն արդյունավետ կերպով բուժել ալոպեցիան և վերականգնել վարսերի առողջությունն ու փարթամությունը:
Պարզել պատճառը
Ինչպես արդեն նշվել է՝ մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ուստի բուժման եղանակն ընտրելուց առաջ հարկավոր է նախ պարզել հիվանդության առաջացման պատճառը: Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել.
· սնկային հիվանդությունով,
· սակավարյունությամբ (անեմիա),
· դեպրեսիայով,
· նյարդային գերլարվածությամբ,
· սթրեսով,
· սննդարար նյութերի պակասով:
Ավելացնել օգտագործվող ջրի քանակությունը
Օգտագործվող հեղուկի քանակությունը սերտորեն կապված է մազերի որակի հետ, քանի որ ջուրը հարկավոր է արյան շրջանառության բարելավման ու սննդարար նյութերի լիարժեք յուրացման համար: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն 2 լիտր ջուր խմել և նվազեցնել կոֆեին պարունակող և քաղցր ըմպելիքների քանակությունը:
Հետևել սննդակարգին
Որպեսզի վարսերը լինեն ամուր ու առողջ, օրգանիզմին հարկավոր են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ուստի անհրաժեշտ է սննդակարգում ներառել վիտամիններ (А, С, Е), հանքանյութերը (կալցիում, ցինկ, երկաթ, կալիում), սպիտակուցներ ու ճարպաթթուներ (օրինակ՝ օմեգա-3) պարունակող սննդամթերք:
Խուսափել վարսերի հարդարման համար նախատեսված սարքերից
Վարսահարդարիչներն ու վարսերի հարդարման համար նախատեսված այլ սարքերը տաքացնում են վարսերը, չորացնում են դրանք և խանգարում են բնական յուղերի արտադրությունը, ինչը կարող է դառնալ մազաթափության պատճառ:
Պարբերաբար կտրել վարսերը
Երբ մազերի ծայրերը սկսում են ճյուղավորվել կամ չորանում ու անկենդան են դառնում, հարկավոր է կտրել դրանք, ինչը կօգնի, որ վարսերը կրկին սկսեն «շնչել»:
Բնական միջոցներ մազաթափության դեմ
Վարսերի որակի բարելավման նշված մեթոդներից բացի, խորհուրդ է տրվում օգտագործել նաև բնական միջոցներ՝ էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար:
1. Կոկոսյան ընկույզի կաթ
Այս քաղցր ու համեղ ըմպելիքը սպիտակուցների ու հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է և կարող է շատ օգտակար լինել վարսերի համար: Այն պարզապես հարկավոր է օգտագործել, որպես մազերի տոնիկ կամ դրանով ցողել վարսերը:
2. Սոխ
Սոխի բաղադրության մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչները բարելավում են գլխամաշկի արյան շրջանառությունը և խթանում կոլագենի արտադրությունը, ինչի շնորհիվ մազերը դառնում են ավելի ամուր ու առողջ: Հարկավոր 2-3 հատ սոխը լավ մանրացնել, այնուհետև քամել դրանց հյութը, քսել ստացված հեղուկը գլխամաշկին, թողնել 30 րոպե և լվանալ:
3. Խնկունի (розмарин)
Ինչպես խնկունու եփուկը, այնպես էլ դրա յուղը կարելի է արդյունավետ կերպով օգտագործել վարսերի վերականգնման ու բուժման համար: Այս բույսի բուժիչ հատկությունները թույլ են տալիս բարելավել մազերի ընդհանուր վիճակը: Խնկունին օգնում է պայքարել մազաթափության դեմ, կանխում է վաղաժամ ճերմակումը և խթանում է մազերի աճը:
Հարկավոր է խնկունու մի քանի ճյուղին ավելացնել մեկ լիտր ջուր, դնել այն կրակին, եռացնել և թողնել, որ թրմվի: Ստացված եփուկը հարկավոր է օգտագործել ամեն օր՝ դրանով մաքրաջրելով մազերը լվանալուց հետո:
4. Կարմիր խաղողի հյութ և մեղր
Հյութերով թերապիաները կարող են հիանալի հավելում լինել դիմակներով ու այլ միջոցներով բուժմանը: Հյութերը կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ և հագեցնում են օրգանիզմը տարբեր սննդարար նյութերով:
Ալոպեցիայի բուժման համար հիանալի միջոց է կարմիր խաղողի հյութի և մեղրի խառնուրը: Այս հյութում պարունակվող հակաօքսիդանտները բարելավում են գլխամաշկի արյան շրջանատությունը, իսկ տարատեսակ վիտամինները սնուցում են մազերը:
Սննդարար ու առողջարար ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է խողողի մեկ ողկույզից առանձնացնել խաղողի հատիկները, կտրատել դրանք և առանց կորիզները հեռացնելու լցնել կոտորակիչի մեջ: Մանրացնել խաղողի հատիկները, մինչև ստացվի խյուսանման համասեռ զանգված, լցնել բաժակի մեջ և ավելացնել մի փոքր մեղր:
Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը