Կրծքի ցավերի առաջացման ամենատարածված պատճառներն ու ցավը մեղմելու եղանակները
Կրծքի ցավերը կարող են դառնալ լուրջ անհանգստության պատճառ: Նման ցավի ի հայտ գալու դեպքում կանայք, որպես կանոն, առաջին հերթին մտածում են քաղցկեղի մասին, սակայն իրականում այն կարող է պայմանավորված լինել այլ խնդիրներով: Սովորաբար կրծքի ցավի պատճառ են դառնում ֆիզիոլոգիական հորմոնալ փոփոխությունները կամ հիվանդությունները, որոնք լուրջ վտանգ չեն ներկայացնում:
Չնայած տարածված կարծիքին՝ կրծքագեղձի քաղցկեղը ոչ միշտ է դրսևորվում ցավով, իսկ սկզբնական փուլերում այն առհասարակ զարգանում է առանց որևէ ախտանշանի՝ հայտնաբերվելով պրոֆիլակտիկ բուժզննման ընթացքում, ուստի նման ցավերի ի հայտ գալու դեպքում անմիջապես խուճապի մատնվելու պատճառ չկա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ, որոնցով կարող է պատմանավորված լինել կրծքի ցավը:
1. Կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ
Կրծքագեղձի ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները բարորակ բնույթի են լինում և դրսևորվում են շոշափելիս նկատվող պնդացումներով: Նման նորագոյացությունները պայմանավորված են լինում հորմոնալ փոփոխություններով: Դրանք կարող են դրսևորվել դաշտանից առաջ կամ դաշտանի ընթացքում ի հայտ եկող աննշան ցավոտ զգացողություններով: Մասնագետների խոսքով՝ ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները հաճախ ի հայտ են գալիս վերարտադրողական տարիքի կամ հորմոնալ թերապիա անցնող կանանց մոտ:
2. Անհարմար կրծկալի գործածություն
Կրծքի չափին չհամապատասխանող կրծկալ կրելը նույնպես կարող է դառնալ ցավի առաջացման պատճառ, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել՝ պարզապես համապատասխան կրծկալ կրելով: Բացի այդ, մարզվող կանայք հաճախ մոռանում են հատուկ սպորտային կրծկալների մասին, ինչը նույնպես կարող է տհաճ հետևանքներ ունենալ, ուստի մասնագետները հորդորում են մարզվելիս ճիշտ կրծկալ կրել:
3. Որոշ դեղամիջոցների ընդունում
Կրծքի ցավը կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություն, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և խուճապի չմատնվել: Նման կողմնակի բարդություններ կարող են առաջացնել հորմոնալ դեղամիջոցները, բեղմնականխիչ դեղամիջոցները (այս դեղամիջոցները երբեմն կարող են նաև մեղմել ցավը) և հակադեպրեսանտները:
4. Մաստիտ (կրծքագեղձաբորբ)
Մաստիտը կրծքագեղձի ինֆեկցիոն հիվանդություն է: Առավել հաճախ մաստիտից տառապում են երեխային կրծքով կերակրող կանայք, սակայն այս խնդրին կարող է բախվել յուրաքանչյուր կին: Այս հիվանդությանը բնորոշ դրսևորումներից են կարմրածությունը, ջերմաստիճանի տեղային բարձրացումը, կրծքագեղձի այտուցվածությունը, տենդը, մարմնի ցավն ու ընդհանուր թուլությունը:
5. Կրծքագեղձի վիրահատություններ
Կրծքագեղձի վիրահատություններից հետո կանայք հաճախ ուշադրություն չեն դարձնում առաջացած սպիին, մինչդեռ այն նույնպես կարող է դառնալ ցավոտ զգացողությունների առաջացման պատճառ՝ անգամ լիարժեք ապաքինումից հետո:
6. Մեծ կուրծք
Մեծ կուրծք ունեցող կանանց մոտ հաճախ բարդություններ են առաջանում քնի հարմար դիրք ընտրելիս, ինչպես նաև մարզվելիս: Սակայն այս խնդրից նույնպես կարելի է հեշտությամբ ազատվել համապատասխան կրծկալ կրելով: Ընդ որում՝ որոշ դեպքերում մեծ կուրծք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրծկալ կրել անգամ քնելիս, ինչը կօգնի զգալիորեն մեղմել տհաճ զգացողությունները և կարգավորել քունը:
Երբ է հարկավոր դիմել բժշկին
Կրծքի ցավերը ոչ միշտ են պայմանավորված լինում առողջական լուրջ խնդիրներով և, որպես կանոն, խուճապի մատնվելու պատճառ չի լինում: Սակայն լինում են դեպքեր, երբ ցավը վկայում է լուրջ խանգարման մասին, որն անտեսելը կարող է մի շարք բարդությունների առաջացման պատճառ դառնալ: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և անմիջապես դիմել բժշկին, եթե.
· ցավը չափազանց ուժգին է,
· տհաճ զգացողությունները պայմանավորված չեն դաշտանային ցիկլով,
· ցավը մշտական է և չի մեղմվում,
· այն ուղեկցվում է նաև այլ ախտանշաններով (օրինակ՝ պտուկներից նկատվող արտադրությամբ):
Հարկ է հիշել, որ գոյություն ունի կրծքի ցավի երկու տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային: Ցիկլային ցավը պայմանավորված է լինում դաշտանային ցիկլով: Այս դեպքում տհաճ զգացողությունները, որպես կանոն, ի հայտ են գալիս երկու կրծքագեղձերում և անհանգստացնում են դաշտանային ցիկլից առաջ: Ոչ ցիկլային ցավը պայմանավորված չի լինում դաշտանային ցիկլով, լինում է սուր ու այրող և սովորաբար ի հայտ է գալիս միայն մի գեղձի հատվածում:
Ինչպես մեղմել կրծքի ցավը
Կրծքի ցավի դեպքում ոչ միշտ է լինում լուրջ բուժման անհրաժեշտություն, սակայն կանայք կարող են ինքնուրույն փոքր-ինչ մեղմել ցավը: Նման դեպքերում խորհուրդ է տրվում.
· կրծքին սառը կամ տաք կոմպրեսներ դնել,
· սննդակարգից ժամանակավորապես բացառել սուրճը, թեյն ու կոֆեին պարունակող այլ մթերքը և հետևել ինքնազգացողության փոփոխություններին,
· սահմանափակել ճարպերի գործածությունն ու ուտել ավելի շատ բանջարեղեն, մրգեր ու ամբողջահատիկ մթերք,
· փոխել անհարմար կրծկալը,
· օգտագործել ցավազրկող միջոցներ (օրինակ՝ ասպիրին կամ իբուպրոֆեն), սակայն միայն նախապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
· խորհրդակցել բժշկի հետ որոշ հավելումների օգտագործման անհրաժեշտության շուրջ (օրինակ՝ մագնեզիում կամ վիտամին E):
Նյութի աղբյուրը՝ the-challenger.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը