Ինչու են երեխաների մաշկին գորտնուկներ առաջանում և ինչպես կարելի է ազատվել դրանցից
Գորտնուկները երեխաների շրջանում շատ տարածված խնդիր են, որոնք հեշտությամբ ի հայտ են գալիս և հաճախ անցնում են առանց բուժման ու որևէ միջամտության: Սակայն լինում են դեպքեր, երբ գորտնուկը չի անհետանում ամիսներ շարունակ և անգամ ավելի է տարածվում ու բազմանում:
Գորտնուկները լինում են տարբեր տեսակի, սակայն դրանց բոլորի առաջացման պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Այս վիրուսը հեշտությամբ ներթափանցում է մաշկի բջիջների մեջ քերծվածքների, վերքերի ու մանր վնասվածքների միջոցով:
Հենց վիրուսային ծագմամաբ էլ պայմանավորված է այն փաստը, որ գորտնուկները կարող են ի հայտ գալ, հենց այնպես և նույնքան անսպասելի անհետանալ: Երբ իմունային համակարգն ամուր է, վիրուսը ոչ մի կերպ չի դրսևորվում, սակայն պաշտպանական ուժերի թուլացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև մանր կոշտ նորագոյացություններ:
Պապիլամավիրուսը կարող է հեշտությամբ փոխանցվել հպման միջոցով, սակայն վարակումից հետո հաճախ անցնում է մի քանի ամիս, մինչ այն դրսևորվում է նորագոյացության տեսքով:
Առավել հաճախ գորտնուկներն առաջանում են այն երեխաների ու դեռահասների մոտ, որոնք.
· հաճախ ձեռքերն օճառով չեն լվանում,
· կրծոտում են եղունգներն ու պոկոտում մաշկը,
· որոնց մոտ նկատվում է ոտքերի ու ձեռքերի առատ քրտնարտադրություն,
· ունեն զգայուն մաշկ, որը հաճախ է չորանում ու վնասվում,
· հաճախ են հիվանդանում և ունեն թույլ իմունային համակարգ:
Երեխաների մոտ առաջացած գորտնուկները հաճախ անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք անհանգստություն են պատճառում կամ սկսում են տարածվել, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Բացի այդ, հարկավոր է դիմել բժշկին, եթե գորտնուկը վնասվում է, ճաքում, արյունահոսում կամ քոր է գալիս:
Մաշկաբանը կորոշի գորտնուկի տեսակն ու անհրաժեշտության դեպքում կհեռացնի այն: Գորտնուկների հեռացման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անցկացնել այդ պրոցեդուրան գրեթե անցավ և ազատվել նորագոյացությունից 1-2 սեանսի ընթացքում:
Գորտնուկների հեռացման մեթոդները
· Ակտիվ քիմիական նյութեր, որոնք պարունակում են թթուների լուծույթներ. այս նյութերը կարելի է գնել դեղատնից և օգտագործել տնային պայմաններում: Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հեղուկը չհայտնվի առողջ մաշկի վրա, այլապես կարող են առաջանալ քիմիական այրվածքներ ու ցավոտ խոցեր: Այս դեղամիջոցները ճիշտ կիրառելու դեպքում գորտնուկներից կարելի է ազատվել 3-4 անգամ օգտագործելուց հետո: Սակայն այս նյութերը չի կարելի կիրառել փոքր երեխաների բուժման համար, քանի որ նրանց մաշկը չափազանց նուրբ է:
· Հեղուկ ազոտ. այս պրոցեդուրան կարելի է անցկացնել ցանկացած կոսմետոլոգիական սրահում: Այն անցավ է և շատ հարմար է նաև երեխաների մոտ առաջացած գորտնուկների հեռացման համար:
· Այրում էլեկտրական հոսանքով. այս պրոցեդուրայի ժամանակ գորտնուկն այրվում է էլեկտրոդով, այնուհետև հեռացվում: Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկումով, որից հետո վերքը վիրակապվում է:
· Գորտնուկի լազերային հեռացում. անցկացվում է կոսմետոլոգիական սրահներում և պոլիկլինիկաներում: Այս պրոցեդուրան նույնպես անցկացվում է տեղային ցավազրկումով:
Որպեսզի գորտնուկները կրկին ի հայտ չգան, դրանց բուժման հետ մեկտեղ հարկավոր է ամրապնդել նաև երեխայի իմունային համակարգը:
Ինչպես ազատվել գորտնուկներից տնային պայմաններում
· Ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի ցողուններն ունենում են դեղին հյութ, որը պարունակում է գորտնուկը փափկեցնող և դրա հեռացմանը նպաստող նյութ: Այս հեղուկը հարկավոր է քսել գորտնուկին օրական 2-3 անգամ: Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ:
· Սոխի խյուս. Սոխի հյութը նույնպես պարունակում է թթու, որը փափկեցնում ու քայքայում է նորագոյացությունը: Հարկավոր է խյուսը լցնել բարակ կտորի մեջ և վիրակապի տեսքով դնել գորտնուկի վրա: Այս վիրակապը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր:
· Սալիցիլաթթվով քսուք. Այս քսուքը հարկավոր է քսել գորտնուկին ամեն օր լոգանքից հետո: Սակայն քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել գորտնուկի մահացած շերտերը:
Ինչպես կանխել գորտնուկների առաջացումը
Գորտնուկների առաջացումը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին սովորեցնել երեխային հետևել անձնական հիգիենային: Նա պետք է հաճախ լվանա ձեռքերն ու լավ չորացնի դրանք:
Բացի այդ, հարկավոր է հետևել երեխայի եղունգներին ու կուտիկուլաներին, խնամել դրանք և թույլ չտալ, որ վնասվածքներ ի հայտ գան:
Եթե երեխան լողավազան է հաճախում, ապա պետք է միշտ ռետինե հողաթափեր կրի, քանի որ այնտեղ նույնպես մեծ է վարակվելու հավանականությունը:
Շատ կարևոր է նաև իմունային համակարգն ամրապնդելը, քանի որ պապիլոմավիրուսը դրսևորվում է իմունիտետի թուլացման դեպքում: Այս վիրուսի դեմ պայքարում շատ մեծ նշանակություն ունեն աղիները: Եթե երեխան տառապում է դիսբակտերիոզից կամ մակաբուծային վարակից, ապա թուլանում է նրա ամբողջ օրգանիզմը: Սա է պատճառը, որ գորտնուկների դեմ պայքարում հարկավոր է կիրառել համալիր թերապիա՝ հակավիրուսային և իմունակարգավորիչ:
Հարկ է հիշել, որ գորտնուկների բուժումը պետք է անցկացվի միայն բժշկի հսկողության ներքո, որպեսզի հիվանդությունը չստանա քրոնիկական բնույթ, քանի որ այդ դեպքում նորագոյացությունները կարող են բազմանալ, մեծանալ և անգամ վերափոխվել ու դառնալ չարորակ:
Նյութի աղբյուրը՝ uaua.info
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը