Սակավարյունության (անեմիա) ախտանշանները, բուժման եղանակներն ու կանխարգելումը
Անեմիան կամ սակավարյունություն հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի և/կամ էրիթրոցիտների մակարդակի նվազմամբ:
Անեմիայի առաջացման հիմնական պատճառներն են.
Սննդակարգը. անեմիայի պատճառ կարող է դառնալ երկաթով, B12 վիտամինով, ֆոլաթթվով և C վիտամինով հարուստ սննդամթերքի պակասը:
Ոսկրածուծում էրթրեցիտների արտադրման խանգարումը. այս դեպքում անեմիային կարող են ուղեկցել երիկամների հիվանդությունները, սպիտակուցային հյուծումը, էնդոկրինային անբավարարությունը, քրոնիկ վարակները և օնկոլոգիական հիվանդությունները:
Հեմոլիզ. սա էրիթրոցիտների կյանքի տևողության կրճատումն է: Որպես կանոն էրիթրոցիտներն «ապրում» են 4 ամիս, սակայն որոշ ախտաբանական գործընթացների հետևանքով դրանք կարող են շատ ավելի շուտ ոչնչանալ: Հեմոլիզի հիմնական պատճառը էրիթրոցիտների ֆունկցիայի խանգարումն է կամ դրանց արատը: Որոշ դեպքերում հեմոլիզի պատճառ կարող են դառնալ նույնիսկ փայծաղի ախտաբանությունները:
Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներ (ներծծման գործընթացի խանգարում). երկաթի ներծծումը տեղի է ունենում ստամոքսում կամ բարակ աղիքի վերին հատվածում, ուստի այդ գործընթացի խանգարման դեպքում առաջանում է սակավարյունություն:
Քրոնիկ արյան կորուստ. սա անեմիայի գլխավոր պատճառներից մեկն է (աղեստամոքսային արյունահոսություն, քթից արյունահոսություն, արգանդային արյունահոսություն և այլն):
Անեմիայի դասակարգումը
· Երկաթդեֆիցիտային անեմիա. հիմնական պատճառը երկաթի պակասն է կամ դրա կորուստը արյունահոսության հետևանքով: Սակավարյունության այս տեսակը հաճախ առաջանում է հղիության ժամանակ:
· Հեմոլիտիկ անեմիա. առաջանում է էրիթրոցիտների հեմոլիզի հետևանքով: Կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (աուտոիմունային հիվանդություններ, սթրես, թունավորում և այլն):
· Պերինիցիոզ անեմիա (անեմիա վիտամին B12 պակասորդային). անեմիայի այս տեսակը զարգանում է վիտամին B12 դեֆիցիտի հետևանքով, իսկ այդ վիտամինն անհրաժեշտ է էրիթրոցիտների զարգացման, ինչպես նաև նյարդային համակարգի անխափան աշխատանքի համար: Այս տեսակը հաճախ առաջանում է տարեցների մոտ, աղեստամոքսային տրակտի օրգանների հիվանդությունների դեպքում, ինչպես նաև մակաբույծների առկայության հետևանքով:
· Մանգաղաբջջային անեմիա. բավականին բարդ ժառանգական հիվանդություն է, որի դեպքում էրիթրոցիտներն ունենում են մանգաղի տեսք, ինչը հետևանքով էլ առաջանում է անեմիա ու դեղնախտ, ինչպես նաև դանդաղում է արյան հոսքը:
· Ապլաստիկ անեմիա. այս դեպքում ոսկրածուծում նկատվում է արյան բջիջներ արտադրող հյուսվածքների պակաս, ինչն էլ հանգեցնում է սակավարյունության:
· Բնածին սֆերոցիտար անեմիա. սա սակավարյունության ժառանգական տեսակն է, որի դեպքում էրիթրոցիտները շատ արագ քայքայվում են, առաջանում է դեղնախտ, փայծաղը մեծանում է և ի հայտ է գալիս լեղաքարային հիվանդություն:
· Հղիության ժամանակ առաջացող անեմիա. մեծ մասամբ սա պայմանավորված է լինում երկաթի պակասով:
· Դեղորայքային անեմիա. առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունման հետևանքով (դեղամիջոցներ մալարիայի դեմ, ասպիրին և այլն):
Կախված արյան մեջ հեմոգլոբինի մակարդակից՝ տարբերվում է անեմիայի ծանրության երեք աստիճան.
· Թեթև. հեմոգլոբինի մակարդակը նորմայից ցածր է, բայց ոչ պակաս, քան 90 գ/լ-ը:
· Միջին. հեմոգլոբինը 90-70 գ/լ է:
· Ծանր. հեմոգլոբինի քանակը քիչ է 70 գ/լ-ից։
Անեմիայի հիմնական ախտանշանները
Անեմիայի ախտանշանները կախված են դրա տեսակից, սակայն կան նաև այնպիսի ախտանշաններ, որոնք ընդհանուր են բոլոր տեսակների համար: Դրանց շարքին են դասվում հետևյալները.
· Թուլություն, աշխատունակության անկում,
· Հոգնածություն, դյուրագրգիռություն, քնկոտություն (առանց որևէ պատճառի),
· Գլխացավեր, ականջներում լսվող աղմուկ, աչքերի առջև սև կետերի առկայություն, գլխապտույտներ,
· Դիզուրիկ խանգարումներ,
· Գեոֆագիա (կավիճ կամ հող ուտելու ցանկություն),
· Հևոց, որն առաջանում է նույնիսկ հանգստի ժամանակ կամ թեթև ֆիզիկական ակտիվությունից հետո,
· Մազերի, մաշկի և եղունգների տրոֆիկ խանգարումներ,
· Ցավեր սրտի հատվածում, որոնք նման են ստենոկարդիայի ժամանակ առաջացող ցավին,
· Ուշագնացություններ, նախաուշագնացային վիճակ,
· Մկանային թուլություն, մարմնի ցավեր:
Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տարեցների մոտ անեմիայի դեպքում ստենոկարդիայի նոպաները սկսում են ավելի հաճախակի բնույթ կրել՝ նույնիսկ քիչ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:
Անեմիայի տարբեր տեսակներին բնորոշ ախտանաշանները
· Երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում հիվանդների մոտ կարող է նկատվել պարորեքսիա (սառույց, թուղթ, հող ուտելու ցանկություն): Բացի այդ, այս հիվանդությանը հատուկ է եղունգների փոսընկածությունը, լեզվի բորբոքումն ու բերանի անկյունների ճաքերը:
· Պերինիցիոզ անեմիան բնորոշվում է վերջույթներում ծակծկոցի զգացողությամբ, անկայուն քայլվածքով, շարժումների կաշկանդվածությամբ, շոշափելիության թուլացմամբ, մտավոր կարողությունների թուլացմամբ, պարբերաբար ի հայտ եկող հալյուցինացիաներով: Առավել ծանր դեպքերում կարող է առաջանալ նաև պարանոյա և նույնիսկ շիզոֆրենիա:
· Կապարային թունավորման հետևանքով առաջացած անեմիայի դեպքում հիվանդի մոտ առաջանում են մուգ կապույտ գծեր լնդերի վրա, ինչպես նաև որովայնային ուժեղ ցավեր և սրտխառնոց:
· Էրիթրոցիտների քրոնիկ քայքայման դեպքում առաջանում է դեղնախտ, մեզը ձեռք է բերում կարմիր երանգ, ոտքերը պատվում են խոցերով: Այս հիվանդությամբ տառապող երեխաների զարգացումը սովորավար դանդաղում է: Հաճախ ախտաբանությունն ուղեկցվում է լեղաքարային հիվանդությամբ:
· Մանգաղաբջջային անեմիան որպես կանոն ուղեկցվում է թուլությամբ, ինչպես նաև հոդերի և որովայնի խոռոչի նոպայանման ցավերով:
Ինչպես պետք է հիվանդը պայքարի սակավարյունության դեմ
Անեմիայի դեպքում հիվանդները պետք է իրենց սննդակարգը հարստացնեն կանաչ բանջարեղենով, կանաչեղենով և հացահատիկներով՝ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ երկաթով ու ֆոլաթթվով հագեցնելու համար:
Բացի այդ, հարկավոր է հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ հատկապես ուտելու ընթացքում, քանի որ կոֆեինը խանգարում է երկաթի ներծծմանը:
Անեմիայի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ հիվանդությունը ժամանակին ախտորոշելը շատ մեծ նշանակություն ունի և կօգնի հետագայում բարեհաջող բուժում իրականացնել և խուսափել բարդություններից: Մասնագետը կվերլուծի անամնեզը և կնշանակի անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները՝ այդ թվում նաև արյան անալիզը:
Անեմիայի բուժումը
Անեմիայի բուժումը կախված է դրա տեսակից և հիվանդության առաջացման պատճառներից: Օրինակ՝ երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում կիրառվում են երկաթ պարունակող դեղանիջոցներ, իսկ հիվանդության առաջացման պատճառը պարզելուց հետո միջոցներ են ձեռնարկվում նաև դրանցից ազատվելու ուղղությամբ:
Եթե անեմիան պայմանավորված է B12 վիտամինի դեֆիցիտով, ապա սովորաբար նշանակվում են այդ վիտամինի ներարկումներ:
Երեխաների մոտ առաջացած անեմիան, որի պատճառ կարող են դառնալ մակաբույծները, հարկավոր է բուժել հակամակաբուծային թերապիայի միջոցով:
Ուժեղ արյունահոսության դեպքում շատ հաճախ նշանակվում է արյան փոխներարկում:
Հղի կանանց մոտ անեմիայի կանխարգելման ու բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են երկաթ պարունակող դեղամիջոցներ և ֆոլաթթու:
Բարդություններ անեմիայի դեպքում
Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հատուկենտ դեպքերում կարող է հանգեցնել հիպօքսիկ կոմայի: Այս դեպքում հիվանդությունն անուշադրության մատնելը կամ ուժեղ արյունահոսությունը կարող են հանգեցնել մահվան:
Սակավարյունության կանխարգելումը
Սակավարյունությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել երկաթով հարուստ սննդամթերք (ամբողջահատիկ հաց, լոբազգիներ, կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, հազարի թերթիկներ, կարմիր անյուղ միս): Բացի այդ, հարկավոր է խուսափել տոքսիկ նյութերից, նավթամթերքից, քիմիական նյութերից և այլ վտանգավոր տարրերից, որոնք կարող են դառնալ ոչ միայն սակավարյունության, այլև մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
Նյութի աղբյուրը՝ likar.info
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը