Որոնք են սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշաններն ու դրա առաջացմանը նպաստող ռիսկային գործոնները
Սրտամկանի ինֆարկտը լուրջ խնդիր է, որին կարող են բախվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Սա բավական վտանգավոր խնդիր է, սակայն ճիշտ քայլեր ձեռնարկելը կօգնի փրկել մարդու կյանքը:
Սրտամկանի ինֆարկտը, ինչպես և ցանկացած այլ հիվանդություն, միշտ դրսևորվում է որոշ ախտանշաններով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը, որոնք իմանալը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել և խուսափել լուրջ բարդություններից:
1. Ցավ ու տհաճ զգացողություններ կրծքավանդակում
Սրտամկանի ինֆարկտի դեպքում կրծքավանդակում առաջացած ցավն ու տհաճ զգացողությունները տարածվում են նաև թևի, պարանոցի, ծնոտի և մեջքի հատվածում: Սովորաբար տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս կրծքավանդակի մեջտեղի հատվածում կամ ձախ կողմում, սակայն այն կարող է տարածվել ինչպես ձախ, այնպես էլ աջ թևի հատվածում:
Հաճախ մարդկանց շփոթության է մատնում ստամոքսի այրոցը կամ մարսելախանգարումը: Բանն այն է, որ այս խնդիրները նույնպես կարող են դրսևորվել կրծքավանդակի ցավով ու տհաճ զգացողություններով:
2. Հևոց
Սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդը դժվարանում է շնչել, ինչը պայմանավորված է լինում կրծքավանդակի սեղմվածությամբ ու ճնշվածությամբ: Ընդ որում՝ հևոցը կարող է անհանգստացնել անգամ հանգստի ժամանակ կամ էլ ավելի ուժեղանալ ֆիզիկական ակտիվության դեպքում:
3. Գլխապտույտ
Սրտամկանի ինֆարկտի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկն է նաև կտրուկ գլխապտույտը, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
4. Սառը քրտինք
Բացի այդ, սրտամկանի ինֆարկտի ժամանակ հաճախ առատանում է հիվանդի քրտնարտադրությունն ու նկատվում է սառը քրտինք:
Սրտամկանի ինֆարկտի մասին վկայող մյուս ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունն ու անհանգստությունը: Հաճախ սրտամկանի ինֆարկտի մասին վկայող ախտանշանները մարդիկ նկատում են այն ժամանակ, երբ արդեն բավական ուշ է լինում, ուստի լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադիր լինել:
Բացի այդ, հարկավոր է հիշել, որ խնդրի կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան դրա բուժումը, ուստի անհրաժեշտ է հնարավորինս խուսափել կամ վերահսկողության տակ պահել այն ռիսկային գործոնները, որոնք կարող են դառնալ սրտամկանի կաթվածի պատճառ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ գործոններից մի քանիսը:
· Տարիքը
Սրտամկանի ինֆարկտի հավանականությունը տղամարդկանց մոտ կտրուկ բարձրանում է 45 տարեկանից հետո, իսկ կանանց մոտ 55 տարեկանից հետո, ուստի հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ առողջական նման լուրջ խնդրից խուսափելու համար:
· Ծխախոտի չարաշահում
Երկար ժամանակ ծխող մարդկանց մոտ (անգամ «պասիվ ծխողների» մոտ) զգալիորեն բարձրանում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Ծխախոտի չարաշահումը բացասաբար է ազդում զարկերակների հյուսվածքների վրա, ինչի հետևանքով ճարպաթթուները հեշտությամբ կուտակվում են անոթների պատերին:
· Զարկերակային բարձր ճնշում
Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (օրինակ՝ ճարպակալումով, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով, ծխախոտի չարաշահմամբ, շաքարային դիաբետով և այլն), սակայն այս խնդիրը կարող է դառնալ զարկերակների վնասման պատճառ՝ նպաստելով այդ հատվածներում ճարպաթթուների կուտակմանը:
· Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
Գոյություն ունի խոլեստերինի մի քանի տեսակ, որոնք են տրիգլիցերիդները, ցածր խտության լիպոպրոտեինները (LDL), շատ ցածր խտության լիպոպրոտեինները (VLDL) և բարձր խտության լիպոպրոտեինները (HDL): Տրիգլիցերիդները, ինչպես նաև ցածր խտության և շատ ցածր խտության լիպոպրոտեինները համարվում են «վատ» խոլեստերին, որը կուտակվում է անոթներում՝ բարձրացնելով սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Սակայն հարկ է հիշել, որ գոյություն ունի նաև «լավ» խոլեստերին՝ բարձր խտության լիպոպրոտեինները, ուստի խոլեստերինով հարուստ սննդամթերքի գործածությունից ոչ մի դեպքում չի կարելի խուսափել:
· Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետը պայմանավորված է լինում ինսուլինի հանդեպ զգայունության կորստով կամ ինսուլինի արտադրման նվազմամբ: Հարկ է հիշել, որ արյան մեջ շաքարի մամարդակի բարձրացումը կարող է կործանարար լինել օրգանիզմի համար, ուստի հարկավոր է միշտ վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը:
· Գենետիկական նախատրամադրվածություն
Այն մարդիկ, որոնց մոտ հարազատները (օրինակ՝ ծնողները, քույրերը կամ եղբայրները և այլն) վաղ տարիքում (տղամարդիկ 45 տարեկանից հետո, իսկ կանայք՝ 65 տարեկանից հետո) տառապել են սրտամկանի ինֆարկտից, նույնպես համարվում են ռիսկային խմբում, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել ընտանեկան անամնեզի հանդեպ:
· Ճարպակալում
Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստող գործոնների շարքին է դասվում նաև ճարպակալումը, որը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետով, խոլեստերինի բարձր մակարդակով կամ անգամ զարկեակային ճնշման բարձրացմամբ: Սակայն մասնագետները նշում են, որ հիմնական քաշի 10%-ն էլ անգամ կորցնելու դեպքում կարելի է զգալիորեն բարելավել առողջական վիճակը:
Նյութի աղբյուրը՝ righthomeremedies.com
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը