Ջղաձգումների առաջացման ամենատարածված պատճառներն ու դրանց կանխարգելման միջոցները
Ոտքերի ջղաձգումները բավական տհաճ խնդիր են, որի դեպքում ցավը միշտ շատ կտրուկ է ի հայտ գալիս և լինում է բավական սուր: Վիճակագրական տվյալներով՝ մարդկանց մոտ 30%-ը կյանքում գոնե մեկ անգամ բախվել են այս խնդրին: Որպես կանոն՝ ջղաձգումներն առավել հաճախ անհանգստացնում են գիշերը, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել՝ դրա առաջացման պատճառները պարզելով և համապատասխան միջոցները ձեռնարկելով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել ոտքերի ջղաձգումները, ինչպես նաև խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել այս խնդրից:
1. Ջրազրկում
Ոտքերի ջղաձգման ամենատարածված պատճառն օրգանիզմի ջրազրկումն է: Հարկ է հիշել, որ բավարար քանակությամբ հեղուկի գործածությունը շատ կարևոր է մկանների ճիշտ աշխատանքի համար: Բժիշկները նշում են, որ հեղուկի պակասը կարող է դառնալ նյարդային վերջավորությունների գերզգայունության պատճառ, ինչի հետևանքով էլ առաջանում են ձղաձգումներ:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել՝ հատկապես շոգ եղանակին և ակտիվ մարզումների դեպքում:
2. Կարևոր միկրոտարրերի դեֆիցիտ
Միկրոտարրերի դեֆիցիտը կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների՝ այդ թվում նաև ջղաձգումների առաջացման պատճառ: Կալիումը, մագնեզիումը, կալցիումն ու նատրիումը կենսական նշանակություն ունեցող հանքանյութեր են, որոնք օգնում են պահպանել օրգանիզմում հեղուկի բալանսը և մասնակցում են մկանների աշխատանքիկարգավորմանը, ուստի դրանց դեֆիցիտի դեպքում կարող են ի հայտ գալ նման տհաճ ախտանշաններ:
Այս դեպքում խնդրից ազատվելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգը, լավ սնվել և բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել, քանի որ ջուրն ու սննդամթերքը պարունակում են բոլոր անհրաժեշտ միկրոտարրերը: Մագնեզիումով հարուստ են ավոկադոն, նուշը, բանանն ու շոկոլադը, կալցիումը պարունակվում է սպանախի, բրոկոլիի, քունջութի սերմերի և կաթնամթերքի մեջ, իսկ կալիումով հարուստ մթերքի շարքին են դասվում կարտոֆիլը, գազարն ու լոլիկը:
3. Հղիություն
Ջղաձգումները հղիությանը բնորոշ ախտանշաններից են, որոնք առավել հաճախ անհանգստացնում են հղիության երկրորդ եռամսյակի ընթացքում: Գիտնականները ենթադրում են, որ այս դեպքում խնդիրը պայմանավորված է լինում հոգնածությամբ ու արյան շրջանառության վատացմամբ: Բացի այդ, այդ ընթացքում փոքրիկը մեծանում է և օրգանիզմը դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին:
Նման խնդիրներից խուսափելու համար հղիներին խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգն ու հանգստի ռեժիմը և հաճախ զբոսնել մաքուր օդին:
4. Հիպոթիրեոզ
Հիպեթիրեոզն ախտաբանական վիճակ է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների պակասի պատճառով: Այս հորմոնների ցածր մակարդակը նույնպես կարող է դառնալ ջղաձգումների առաջացման պատճառ, քանի որ դրանցից մեկը՝ կալցիտոնինն ազդում է կալցիումի կլանման վրա:
Բացի այդ, հիպոթիրեոզի դեպքում վնասվում են այն նյարդերը, որոնք գլխուղեղից ու ողնաշարից ազդանշաններ են ուղարկում ձեռքերին ու ոտքերին: Սա է պատճառը, որ հիպոթիրեոզով պայմանավորված ջղաձգումների դեպքում նկատվում է նաև վերջույթների թմրածություն ու ծակծկոց:
Եթե ջղաձգումների պատճառը վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն է, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին: Հարկ է հիշել, որ նման լուրջ խանգարումների դեպքում սովորաբար նշանակվում է բավական երկարատև բուժում, իսկ երբեմն էլ հիվանդը ստիպված է լինում դեղորայք ընդունել ամբողջ կյանքի ընթացքում:
5. Շաքարային դիաբետ
2-րդ տիպի շաքարային դիաբետից տառապողների մոտ շաքարի մակարդակի բարձրացումը հանգեցնում է ձեռքերի ու ոտքերի նյարդերի վնասման, օրգանիզմի ջրազրկման ու հանքանյութերի պակասի, ինչն էլ նպաստում է ջղաձգումների առաջացմանը:
Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին և սկսել շաքարային դիաբետի բուժումը, ինչը կկանխի նյարդերի հետագա վնասումը: Բացի այդ, մասնագետը կարող է նշանակել հակաջղաձգումային ու ցավազրկող դեղամիջոցներ, որոնք կօգնեն կանխարգելել ջղաձգումները և մեղմել ցավը:
6. Ալկոհոլի գործածություն
Ջղաձգումների առաջացման պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի չարաշահումը: Բանն այն է, որ պարբերաբար ալկոհոլի գործածությունը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, ծայրամասային նյարդային հանակարգի վնասման և կարևոր միկրոտարրերի կորստի:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել ալկոհոլը կամ գոնե բավարար քանակությամբ ջուր խմել՝ օրգանիզմի ջրազրկումը կանխարգելելու համար:
7. Որոշ դեղորայքի ընդունում
Ոտքերի ջղաձգումը կարող է պայմանավորված լինել նաև որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Օրինակ՝ նման խնդրի առաջացման պատճառ կարող են դառնալ ստատինները (կիրառվում են արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար), միզամուղ դեղամիջոցները (կիրառվում են զարկերակային բարձր ճնշման դեպքում), էստրոգենները (դաշտանադադարի ախտանշանները մեղմելու համար կիրառվող հորմոններ) և ցավազրկողները:
Եթե ջղաձգումները պայմանավորված են որևէ դեղամիջոցի ընդունմամբ, ապա հարկավոր է դիմել բժշկին, ով կնշանակի որևէ այլ դեղամիջոց:
8. Երիկամների հիվանդություններ
Ջղաձգումները հաճախ անհանգստացնում են նաև երկամների հիվանդություններից տառապողներին: Մասնագետների խոսքով՝ այս դեպքում խնդիրը պայմանավորված է հեղուկի և էլեկտրոլիտների դիսբալանսով, ինչպես նաև բորբոքման հետևանքով նյարդերի վնասվածքներով ու արյան հոսքի խանգարումով:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել բժշկի խորհուրդներին, ճիշտ սնվել և չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին:
9. Մկանային գերլարվածություն ու հոգնածություն
Ոտքերի ջղաձգումները կարող են պայմանավորված լինել նաև պարզապես գերհոգնածությամբ: Ինտենսիվ մարզումները, երկարատև զբոսանքը և առհասարակ ցանկացած ֆիզիկական ակտիվություն, որին սովոր չէ օրգանիզմը, կարող է դառնալ գիշերային ջղաձգումների պատճառ:
Սակայն հարկ է հիշել, որ պասիվությունը նույնքան վնասակար է, որքան գերակտիվությունը, ուստի հարկավոր է պարբերաբար մարզվել, սակայն խուսափել գերհոգնածությունից:
Խորհուրդներ՝ ջղաձգումներից խուսափելու համար
Ջղաձգումները շատ տհաճ ու ցավոտ են լինում, սակայն մասնագետները նշում են, որ կան պարզ խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի զգալիորեն նվազեցնել դրանց առաջացման հավանականությունը և մեղմել ախտանշանները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.
· Օրվա ընթացքում հարակավոր է բավարար քանակությամբ ջուր օգտագործել: Հասարակ ջրին փոխարինող հիանալի տարբերակ կարող են լինել սպորտային ըմպելիքները, որոնք հարստացված են անհրաժեշտ հանքանյութերով:
· Նաև անհրաժեշտ է նվազեցնել սուրճի և ալկոհոլի գործածությունը, քանի որ դրանք օժտված են միզամուղ հատկությամբ:
· Հիանալի կանխարգելիչ միջոց կարող է լինել քնելուց առաջ ոտքերի մկանները ձգելը:
· Քնելիս հարկավոր է ազատ ու հարմարավետ հագուստ կրել, որը չի առաջացնի արյան շրջանառության խանգարումներ:
· Եթե ջղաձգումից չի հաջողվել խուսափել, ապա հարկավոր է պարզապես շարժել ջղաձգված ոտքը: Սա կօգնի գլխուղեղին համապատասխան ազդանշաններն ուղարկել ու աստիճանաբար մեղմել ցավը:
· Բացի այդ, հարկավոր է հարստացնել սննդակարգը մագնեզիում պարունակող մթերքով (օրինակ՝ կանաչ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր):
· Ջղաձգումներից կարելի է ազատվել նաև ոտքի ախտահարված հատվածին տաք կոմպրես դնելով:
· Նաև նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կրել միայն հարմարավետ օրթոպեդիկ կոշիկ:
· Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է պարբերաբար մարզվել, սակայն չմոռանալ հանգստի մասին:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը