Ինչու են մարդիկ գիրանում 40 տարեկանից հետո և ինչպես պայքարել այս խնդրի դեմ
40 տարեկանից հետո շատերի քաշն ավելանում է՝ չնայած, որ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը չեն փոխվում:
Հարկ է հիշել, որ անգամ նույն ակտիվության ու նույն սննդակարգի դեպքում այս տարիքում մարդիկ հաճախ գիրանում են, քանի որ օրգանիզմը սկսում է ծերանալ, ինչի հետևանքով դանդաղում են նյութափոխանակության գործընթացները, նվազում է մկանային զանգվածը և կազմվածքի պահպանման համար շատ կարևոր որոշ հորմոնների մակարդակը:
Մասնագետները ներկայացրել են այս տարիքում քաշի ավելացման հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
Նյութափախանակության դանդաղում
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 40 տարեկանից հետո մարդկանց նյութափոխանակությունը դանդաղում է 3.1-3.3%-ով: Սա նշանակում է, որ մարդու օրգանիզմը հանգիստ վիճակում օրական 50-60 կալորիա պակաս է այրում: Առաջին հայացքից սա աննշան է թվում, սակայն սննդակարգում ու կենսակերպում փոփոխություններ չանելու դեպքում կարելի է տարեկան 3 կգ ավելորդ քաշ կուտակել:
Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է վերանայել սննդակարգն ու նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը: Հարկ է հիշել, որ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին նվազեցնել արագ յուրացվող ածխաջրերի քանակությունը և սկսել հաշվել օգտագործվող կալորիաները՝ օրական սահմանված նորման չգերազանցելու համար:
Մկանային զանգվածի նվազում
50 տարեկանից հետո մարդը սկսում է շատ արագ կորցնել մկանային զանգվածը (տարեկան 15%), սակայն հարկ է հիշել, որ մկանային զանգվածը արդեն իսկ սկսում է աստիճանաբար նվազել 30 տարեկանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մկանային զանգվածի տարբերությունը 40 տարեկանից առաջ ու հետո կարող է լինել 16.6-40.9%:
Տարիքային փոփոխությունները, ֆիզիկական ակտիվության պակասն ու տեստոստերոնի մակարդակի նվազումը բացասաբար են ազդում մկանային զանգվածի վրա, մինչդեռ այդ հյուսվածքների կենսագործունեության ապահովման համար օրգանիզմը բավական շատ կալորիա է այրում: Սա նշանակում է, որ մկանային զանգվածի նվազման հետ մեկտեղ օրգանիզմը քիչ կալորիա է այրում և սկսում է ավելորդ քաշ կուտակել:
Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է պարզապես մարզվել: Ուժային վարժություններն ու սպիտակուցներով հարուստ սննդակարգը կօգնեն պահպանել ու ավելացնել մկանային զանգվածը:
Հորմոնալ ֆոնի փոփոխություններ
35 տարեկանից հետո կանանց օրգանիզմը սկսում է ավելի քիչ էստրոգեն արտադրել, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է դաշտանադադարի: Այս հորմոնի պակասը բացասաբար է ազդում մարդու քաշի ու կազմվածքի վրա և հենց սա է պատճառը, որ նախադաշտանադադարային շրջանը դրսևորվում է որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակմամբ ու գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների բարձրացմամբ:
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը սկսում է նվազել 30 տարեկանից հետո, սակայն այս խնդիրն առավել ակնհայտ է դառնում 40 տարեկանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 39 տարեկանից հետո տղամարդկանց օրգանիզմում ազատ տեստոստերոնի մակարդակը տարեկան նվազում է մոտ 1.2%-ով: Ընդ որում՝ այս գործընթացն ուղեցվում է դեպրեսիայով, լիբիդոյի նվազմամբ, մկանային զանգվածի նվազմամբ ու քաշի ավելացմամբ:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին ստուգել վահանաձև գեղձը, քանի որ հորմոնների արտադրությունն անմիջականորեն կապված է այս օրգանի հետ: 40 տարեկանից հետո կանանց 20%-ի մոտ ի հայտ են գալիս վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Եթե կան հորմոնալ խանգարումներ, ապա քաշի ավելացումից հնարավոր կլինի խուսափել հորմոնալ թերապիայի միջոցով:
Բացի այդ, տղամարդկանց դեպքում կարել է բարձրացնել տեստոստերոնի մակարդակը նաև բնական միջոցներով (օրինակ՝ ուժային վարժությունների, սպիտակուցներով հարուստ սննդակարգի, շաքարի սահմանափակման և սթրեսներից խուսափելու միջոցով):
Նյութի աղբյուրը՝ lifehacker.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը