Որոնք են շաքարային դիաբետի զարգացման վաղ փուլերի մասին վկայող հիմնական ախտանշանները
Շաքարային դիաբետը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք կարող են տարիներ շարունակ «լուռ» զարգանալ՝ առանց որևէ դրսևորման:
Այս հիվանդության զարգացման պատճառն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է, որը կարող է պայմանավորված լինել ինսուլինի արտադրության նվազմամբ կամ ինսուլինակայունությամբ:
Հիվանդության ախտանշանները սովորաբար աստիճանաբար են ի հայտ գալիս: Շատ հաճախ հիվանդները շաքարային դիաբետի ախտանշանները շփոթում են այլ խնդիրների ախտանշանների հետ, ինչի հետևանքով էլ հիվանդությունը բավական ուշ է հայտնաբերվում:
Շաքարային դիաբետը շատ վտանգավոր հիվանդություն է, քանի որ այն շարունակում է զարգանալ և խիստ բացասաբար է ազդում մարդու կենսական նշանակություն ունեցող օրգանների (օրինակ՝ երիկամների, սրտամկանի և գլխուղեղի) աշխատանքի վրա: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և չանտեսել արտասովոր ախտանշանները՝ անգամ, եթե դրանք խիստ վտանգավոր չեն թվում:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել շաքարային դիաբետին բնորոշ հիմնական ախտանշանները, ուստի մասնագետները ներկայացրել են այն 10 ախտանշանները, որոնցով դրսևորվում է շաքարային դիաբետը զարգացման վաղ փուլերում:
1. Հոգնածություն ու թուլություն
Օրգանիզմում ինսուլինի դեֆիցիտն ու ինսուլինակայունությունը խանգարում են գլյուկոզայի յուրացման գործընթացը, ինչի հետևանքով բջիջները չեն կարողանում գլյուկոզան վերածել էներգիայի: Արդյունքում հիվանդի մոտ նկատվում է ֆիզիկական ու մտավոր հոգնածություն, որից հաճախ հնարավոր չի լինում ազատվել անգամ լիարժեք հանգստից հետո:
2. Քնի հետ կապված խնդիրներ
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները կարող են դառնալ քնի խանգարումների պատճառ, ինչը հանգեցնում քրոնիկական հոգնածության: Սա է պատճառը, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում մարդիկ սովորաբար դժվարանում են քնել կամ հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում:
Ընդ որում՝ հարկ է նշել, որ շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը զգալիորեն բարձրանում է այն մարդկանց մոտ, որոնք քնում են օրական 6 ժամից պակաս, ուստի այս հիվանդությունից խուսափելու համար հարկավոր է նաև կարգի բերել քնի ռեժիմը:
3. Բերանի խոռոչի չորություն ու ծարավի զգացում
Գլյուկոզան համարվում է օրգանիզմի հիմնական «վառելիքներից» մեկը, ուստի երբ այն ճիշտ չի յուրացվում ու օգտագործվում, նկատվում է օրգանիզմի ջրազրկում, ինչը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր բջիջների վրա: Հեղուկի պակասն ազդում է նաև թքի արտադրության վրա, ինչի հետևանքով էլ հիվանդի մոտ նկատվում է բերանի խոռոչի չորություն ու ծարավի զգացում:
4. Հաճախամիզություն
Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետևանքով երիկամները սկսում են ավելի ակտիվ կերպով աշխատել, որպեսզի կարողանան դուրս բերել ավելորդ գլյուկոզան օրգանիզմից: Արդյունքում՝ երիկամները գերծանրաբեռնված են լինում և հիվանդի մոտ նկատվում է հաճախ միզելու ցանկություն:
Հարկ է հիշել, որ օրգանիզմում ավելորդ գլյուկոզայի առկայությունը խանգարում է արտազատական համակարգի աշխատանքը: Սա է պատճառը, որ շաքարային դիաբետից տառապողների մոտ հաճախ նկատվում է երիկամների աշխատանքի խանգարում, ինչի հետևանքով օրգանիզմը չի մաքրվում տոքսիններից ու այլ վնասակար նյութերից:
5. Միզուղիների վարակներ
Շաքարային դիաբետի մասին վկայող ախտանշանների շարքին կարող են դասվել նաև միզուղիների երկարատև կամ քրոնիկական վարակումները, որոնք պայմանավորված են լինում արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետևանքով իմունային համակարգի թուլացմամբ: Արդյունքում՝ օրգանիզմը սկսում է ավելի քիչ հակամարմիններ արտադրել և չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ:
6. Վերքերի դանդաղ ապաքինում
Վերքերի և մաշկային հյուսվածքների այլ վնասվածքների դանդաղ ապաքինում նույնպես համարվում է շաքարային դիաբետին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկը: Սա է պատճառը, որ այս հիվանդությունից տառապողները պետք է շատ ուշադիր լինեն և ճիշտ խնամեն անգամ չնչին վնասվածքները՝ հետագայում լուրջ բարդություններից և անգամ վիրահատական միջամտության անհրաժեշտությունից խուսափելու համար:
7. Ոտքերի հետ կապված խնդիրներ
Շաքարային դիաբետի դեպքում առաջին հերթին տուժում են հիվանդի ոտքերը: Բանն այն է, որ արյան շրջանառության հետ կապված խնդիրներն ու օրգանիզմում հեղուկի կուտակումը խիստ բացասաբար է ազդում ստորին վերջույթների վրա: Անուշադրության մատնելու դեպքում շաքարային դիաբետը կարող է դառնալ ոտքերի նյարդային վերջավորությունների վնասման պատճառ, ինչի հետևանքով ոտքերը հաճախ թմրում են:
8. Աղոտ տեսողություն
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է, ինչն էլ խիստ բացասաբար է ազդում հիվանդի տեսողության վրա: Հեղուկի դեֆիցիտի պատճառով տուժում են աչքերի ոսպնյակները, ինչի հետևանքով մարդը դժվարանում է կենտրոնացնել հայացքը որևէ բանի վրա և նրա տեսողությունը սկսում է աղոտվել:
9. Ախորժակի բարելավում
Երբ բջիջները չեն ստանում բավարար քանակությամբ գլյուկոզա և չեն վերածում այն էներգիայի, օրգանիզմը բախվում է կենսագործունեության համար անհրաժեշտ «վառելիքի» պակասի խնդրին: Այս ամենի հետևանքով հիվանդին սկսում է անհանգստացնել սաստիկ քաղցի զգացումը և բարելավվում է ախորժակը, քանի որ սննդի միջոցով օրգանիզմը փորձում է վերականգնել էներգիայի մակարդակը:
10. Մաշկի չորություն
Մարդու մաշկը կարող է շատ բան պատմել նրա առողջական վիճակի մասին: Օրինակ՝ այն կարող է դառնալ շաքարային դիաբետի մասին վկայող ախտանշաններից մեկը: Բանն այն է, որ այս հիվանդությունից տառապողները հաճախ բախվում են մաշկի չորության խնդրին, ինչը պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարմամբ ու օրգանիզմի ջրազրկմամբ:
Այս ախտանշանները, իհարկե, կարող են պայմանավորված լինել նաև առողջական մի շարքի այլ խնդիրներով, սակայն, այնուամենայնիվ, լուրջ բարդություններից խուսափելու և հիվանդությունը ժամանակին ախտորոշելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բուժզննում անցնել և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:
Հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու զարգացման վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա հետևանքով առաջացած մի շարք խնդիրների դեմ պայքարելը, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և չանտեսել օրգանիզմի տված ազդանշանները:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը