8 արդյունավետ խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել թթվային ռեֆլյուքսից և կանխարգելել այն
Թթվային ռեֆլյուքը բավական տհաճ խնդիր է, որի դեպքում տեղի է ունենում ստամոքսի թթվային պարունակության հետհոսք դեպի կերակարփող: Հիվանդության հիմնական ախտանշանն է որովայնի վերին հատվածում այրոցի զգացողությունը, որն ուղեկցվում է կրծքավանդակի ցավով, կլման ակտի դժվարացմամբ ու ստամոքսի այրոցով:
Չնայած, որ ռեֆլյուքսը չի համարվում առանձին հիվանդություն և անհանգստացնում է բավական հազվադեպ, այնուամենայնիվ հարկավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է նաև հաշվի առնել, որ ռեֆլյուքսի առաջացմանը նպաստող գործոնները տարբեր են լինում, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 պարզ ու արդյունավետ խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից ու կանխարգելել դրա առաջացումը:
1. Խուսափել ստամոքսը գրգռող սննդամթերքից
Սխալ սննդակարգը թթվային ռեֆլյուքսի առաջացման հիմնական պատճառներից մեկն է, ուստի այդ խնդրից խուսափելու համար հարկավոր է բացառել սննդակարգից չափազանց դժվարամարս ուտեստները կամ սննդամթերքի սխալ համադրությունները, որոնք գրգռում են ստամոքսն ու դառնում այրոցի պատճառ:
Ռեֆլյուքսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել այնպիսի սննդամթերքի գործածությունը, ինչպիսի են.
· երշիկեղենն ու նրբերշիկները,
· ռաֆինացված ալյուրը,
· քաղցրավենիքն ու թխվածքները,
· կծու համեմունքները,
· պահածոները,
· աղի սնունդը:
2. Վերահսկողության տակ պահել քաշը
Ավելորդ քաշից ու ճարպակալումից տառապողների մոտ ավելի հաճախ է առաջանում թթվային ռեֆլյուք, ինչը պայմանավորված է նրանով, որ ավելորդ քաշը մեծացնում է ստամոքսի վրա գործադրվող ճնշումը, ինչի հետևանքով դրա թթու պարունակությունը հայտնվում է կերակրափողում:
Սա է պատճառը, որ ռեֆլյուքսի կանխարգելման լավագույն միջոցներից մեկը համարվում է քաշի վերահսկողությունը:
3. Հրաժարվել ծխախոտից
Թթվային ռեֆլյուքսից ազատվելու համար ծխող մարդիկ պետք է առաջին հերթին հրաժարվեն ծխախոտից, քանի որ միայն այդ դեպքում նրանց կհաջողվի կարգավորել ստամոքսի թթվայնությունը:
Ծխախոտի մեջ պարունակվող տոքսինները նվազեցնում են թքի արտադրությունը, իսկ այն օգնում է պաշտպանվել այրոցից ու պայքարել թթուների դեմ: Այսպիսով՝ այս վատ սովորությունը նպաստում է բերանի խոռոչի ու կոկորդի ջրազրկմանը, ինչը հետագայում կարող է դառնալ թթուների հետևանքով առաջացած լուրջ բարդությունների պատճառ:
4. Կրել միայն հարմարավետ հագուստ
Ռեֆլյուքսի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև չափազանց կիպ հագուստը, որը սեղմում է որովայնի հատվածն ու նպաստում է ստամոքսահյութի հետհոսքին: Սա է պատճառը, որ հարկավոր է կրել ոչ կիպ, հարմարավետ հագուստ և արձակել գոտին կամ սեղմող կոճակները սննդի ընդունումից հետո՝ այդ կերպ նվազեցնելով ստամոքսի վրա գործադրվող ճնշումը:
5. Հետևել կեցվածքին
Մարսողական համակարգի աշխատանքի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում նաև մարմնի դիրքը սննդի ընդունման ժամանակ և դրանից հետո: Ճիշտ կեցվածքի ու ձգողականության ուժի շնորհիվ սնունդը հեշտությամբ է հասնում ստամոքս, ինչն օգնում է խուսափել ռեֆլյուքսից և այլ տհաճ խնդիրներից:
Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի սնվել պառկած ժամանակ կամ որևէ այլ անհարմար դիրքով, քանի որ այդ դեպքում բարձրանում է ստամոքսի կծկումների առաջացման հավանականությունը:
6. Խմել թուրմեր ու եփուկներ
Կան նաև մի շարք բնական բաղադրիչներ, որոնցից պատրաստված թուրմերն ու եփուկները կօգնեն պայքարել թթուների դեմ, բարելավել մարսողությունն ու ազատվել թթվային ռեֆլյուքսի ախտանշաններից: Նման դեպքերում շատ արդյունավետ կարող են լինել.
· դաղձը,
· հիլը,
· ֆենխելը,
· դարչինը,
· կոճապղպեղը,
· կիտրոնը,
· մանանեխի սերմերը,
· կտավատի սերմերը:
7. Խուսափել սթրեսներից
Սթրեսը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, սակայն քչերն են պատշաճ ուշադրություն դարձնում այս խնդրին: Սթրեսի պատճառով կարող է խանգարվել մարսողական համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով օրգանիզմը դժվարությամբ է յուրացնում սնունդը:
Բացի այդ, սթրեսի պատճառով օրգանիզմում ավելի շատ խթանող նյութեր են արտադրում (օրինակ՝ ադրենալին), որոնք նպաստում են ստամոքսում թթուների ավելացմանը:
8. Հրաժարվել ալկոհոլային ըմպելիքներից
Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռման, ինչն էլ կարող է դառնալ թթվային ռեֆլյուքսի և այլ տհաճ ախտանշանների առաջացման պատճառ: Բացի այդ, ալկոհոլը պարունակում է տոքսիններ, որոնք դժվարացնում են մարսողության գործընթացն ու նպաստում ռեֆլյուքսի առաջացմանը:
Այսպիսով՝ թթվային ռեֆլյուքը բավական տհաճ խնդիր է, որի առկայության դեպքում հարկավոր է փորձել միջոցներ ձեռնարկել և ազատվել դրա առաջացմանը նպաստող գործոններից: Եթե անգամ նշված կանխարգելիչ միջոցները չեն օգնում ազատվել ռեֆլյուքսից, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին՝ առողջական էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը