Որոնք են միզաքարային հիվանդության առաջացման ամենատարածված պատճառները
Միզաքարային հիվանդությունը բավական տհաճ խնդիր է, որի առաջացման հստակ պատճառները մինչ օրս պարզված չեն, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս հարցում լուրջ դեր են կատարում նյութափոխանակության խանգարումները (մասնավորապես՝ ջրի և աղերի բալանսի փոփոխությունն ու արյան քիմիական կազմի փոփոխությունը): Նման խանգարումները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, ուստի երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին խուսափել հենց այդ գործոններից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենատարածվածները.
1. Հեղուկի դեֆիցիտ
Երիկամներում աղերի և ավազի նստվածքներ կան շատերի օրգանիզմում, իսկ դրանք դուրս են գալիս օրգանիզմից ավելորդ հեղուկի միջոցով: Սա նշանակում է, որ երիկամները նման նստվածքներից մաքրելու համար հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել՝ հակառակ դեպքում նստվածքը կարող է վերածվել քարերի: Պարզելու համար, թե ունի արդյոք օրգանիզմը ջրի կարիք, հարկավոր է ուշադրություն դարձնել մեզի գույնին: Այս դեպքում լավ ցուցանիշ է համարվում թափանցիկ կամ բաց դեղնավուն մեզը, իսկ եթե այն դեղին է կամ մուգ դեղին, ապա օրգանիզմն ունի ջրի կարիք, իսկ ավազի կուտակման հավանականությունը բավական բարձր է:
Հարկ է հիշել, որ որքան շատ հեղուկ է մարդն օգտագործում, այնքան լավ են աշխատում նրա երիկամները և նվազում է քարերի առաջացման հավանականությունը: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ խոսքը մաքուր ջրի կամ հանքային ջրով պատրաստված մորսերի ու բնական հյութերի մասին է, այլ ոչ թե սուրճի, թեյերի կամ այլ ըմպելիքների: Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ երիկամների հիվանդություններից տառապողներին խորհուրդ է տրվում խմել քիչ քանակությամբ հանքանյութեր պարունակող ջուր, քանի որ նման ջուրը ծանրաբեռնում է երիկամները՝ նպաստելով հիվանդության զարգացմանը:
Առողջ մարդուն մասնագետները խորհուրդ են տալիս օրական խմել մոտ 1.5 լիտր ջուր, սակայն եթե նա ապրում է կլիմայական շոգ պայմաններում կամ սպորտով է զբաղվում, ապա օրական պետք է օգտագործի գոնե 2 լիտր ջուր:
Բացի այդ, ջրի քանակին ու որակին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն այն մարդիկ, որոնք նախկինում արդեն բախվել են միզաքարային հիվանդությանն ու ազատվել են դրանից, քանի որ այս դեպքում բարձր է հիվանդության կրկնության հավանականությունը:
2. Աղի, յուղոտ, թթու և տապակած մթերք
Միզաքարային հիվանդությունը վերջին շրջանում բավական «երիտասարդացել» է: Եթե նախկինում այս հիվանդությունը հանդիպում էր հիմնականում 35 տարեկանից բարձր կանանց ու 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում, ապա այժմ մասնագետներին են դիմում անգամ 20-25 տարեկան երիտասարդները, ինչը պայմանավորված է վնասակար սննդամթերքի գործածությամբ: Մարդկանց սննդակարգը ներկայում հարուստ է արագ սննդով, չիպսերով, քաղցր գազավորված ըմպելիքներով, աղի, կծու, թթու մթերքով և մեծ քանակությամբ համեմունքներով, ինչը խիստ բացասաբար է ազդում երիկամների և առհասարակ ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի վրա, ուստի լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խիստ սահմանափակել դրանց գործածությունը:
3. Կլիմայական պայմաններն ու կոշտ ջուրը
Կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունը նույնպես կարող է դառնալ օրգանիզմում աղերի մակարդակի փոփոխության պատճառ՝ հանգեցնելով քարերի առաջացման: Օրինակ՝ եթե մարդը ձմռանը որոշ ժամանակով մեկնում է մեկ այլ երկիր, որտեղ օդի միջին ջերմաստիճանը 25°C-ից բարձր է, ապա նա պետք է օրվա ընթացքում սովորականից 1-2 բաժակ ավել ջուր խմի, քանի որ այդ դեպքում ուժեղանում է քրտնարտադրությունը, ինչն անսովոր է լինում օրգանիզմի համար:
Բացի այդ, երիկամներում քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև կոշտ ջրի գործածությունը, ուստի նման ջրով մատակարարվող տրածաշրջանների բնակիչները պետք է ավելի ուշադիր լինեն:
Միզաքարային հիվանդությունը լուրջ խնդիր է, որը կարող է դրսևորվել շատ տհաճ ախտանշաններով: Եթե առաջացած քարը խոշոր է (0.5-1 սմ), ապա, որպես կանոն, ի հայտ են գալիս երիկամային խիթեր (почечная колика): Այս դեպքում ցավը կարող է ի հայտ գալ ինչպես պարբերաբար, այնպես էլ կրել մշտական բնույթ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ մի դեպքում պետք չէ սպասել մինչ ցավը մեղմվի առանց միջամտության: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ քարը կարող է դառնալ բորբոքման պատճառ՝ հանգեցնելով պիելոնեֆրիտի:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը