Ինչ է ալերգիկ ռինիտը, որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները
Ալերգիկ ռինիտն ախտաբանական գործընթաց է, որը բնորոշվում է հաճախակի փռշտալով, քթի և կոկորդի քորով, քթից արտադրության հոսքով ու քթի փակվածությամբ: Նման ռեակցիայի պատճառն ալերգեններն են: Այս խնդիրն առկա է բնակչության 7-30 տոկոսի մոտ: Ընդ որում՝ մեծ մասամբ այն ի հայտ է գալիս երեխաների մոտ:
Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառ կարող են դառնալ.
· տան փոշին,
· փոշու մեջ առկա տիզերը,
· ծաղկափոշին,
· կենդանիների ալերգենները,
· դեղամիջոցները,
· սննդամթերքի որոշ տեսակները,
· խմորիչների ու բորբոսասնկերի ալերգենները,
· ժառանգական գործոնը:
Ալերգիկ ռինիտը կարող է լինել ծանրության տարբեր աստիճանների (թեթև, միջին, ծանր): Միջին ծանրության ալերգիկ ռինիտի դեպքում մարդու մոտ կարող են նկատվել քնի խանգարումներ, ամենօրյա ակտիվության ու ֆիզիկական ծանրաբեռնվածության պակաս, հոգնածության զգացում, ինչպես նաև աշխատունակության անկում:
Ալերգիկ ռինիտի ախտանշաններն են.
· քթից հեղուկ արտադրությունը,
· քորը,
· թուլությունը,
· ախորժակի կորուստը,
· փռշտոցը,
· մշտական արցունքահոսությունը,
· գլխացավերը,
· խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ:
Ալերգիկ ռինիտի տեսակները
Ալերգիկ ռինիտը լինում է երկու տեսակի՝ սեզոնային և շուրջտարյա: Առավել հաճախ հանդիպում է սեզոնային ալերգիկ ռինիտը, որը սկսվում է տարվա որոշակի ժամանակահատվածում և հիմնականում պայմանավորված է լինում ծաղկափոշիով: Այս հիվանդությունը անվանվում է հարդային տենդ:
Շուրջտարյա ալերգիկ ռինիտը պայմանավորված է լինում ալերգեններով, որոնց հետ շփվում է մարդը: Այս հիվանդությունը կարող է նման լինել հարդային տենդին և ուղեկցվում է քթի և աչքերի լորձաթաղանթի գրգռվածությամբ:
Հիվանդությունը կարող է ընթանալ մի քանի փուլով.
1. Քթի փակվածություն՝ անոթների տոնուսի խանգարման հետևանքով:
2. Քթի փակվածություն, որն ուղեկցվում է քթի խոռոչի անոթների լայնացմամբ:
3. Քրոնիկ այտուցվածություն, որի դեպքում կա քթի մշտական փակվածություն ու լորձաթաղանթի կապտածություն:
4. Հիպերպլազիա, որն առաջացնում է քթի փակվածություն, լորձաթաղանթի գերաճ, ինչպես նաև պոլիպներ: Այս հիվանդության ֆոնին կարող են առաջանալ երկրորդական այտույցներ:
Հիվանդության ախտորոշումը
Հիվանդության ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժիշկ-ալերգոլոգի հետ, որն էլ բուժզննումից հետո կնշանակի անհրաժեշտ անալիզները: Այդ անալիզները ներառում են քթից վերցված քսուքի զննում, արյան անալիզներ, մաշկային թեստեր և ռինոմանոմետրիա:
Ալերգիկ ռինիտի բուժումը
Ալերգիկ ռինիտի բուժման համար հարկավոր է առաջին հերթին ազատվել դրա առաջացման պատճառից: Բուժումը կարելի է իրականացնել ինչպես դեղամիջոցների, այնպես էլ ժողովրդական բաղադրատոմսերի օգնությամբ: Հղի կանանց դեպքում կիրառվում է բուժման նույն թերապիան ինչ և երեխաների դեպքում:
Դեղորայքային բուժում
Դեղորայքային բուժման դեպքում սովորաբար օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք արգելակում են հիստամինների բացասական ազդեցությունը: Այս դեղամիջոցներն ազդում են արագ և չեն առաջացնում կախվածություն: Բացի այդ, դրանք ազատում են ալերգիկ ռինիտի բազմաթիվ ախտանշաններից:
Բուժումը կարելի է իրականացնել նաև քրոմոնների օգնությամբ, որոնք կանխում են ալերգիկ ռեակցիաների դեպքում կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների արտազատումը: Այս կաթիլներն օգտագործվում են նաև կանխարգելիչ նպատակներով, սակայն դրանց ազդեցությունը շատ ուշ է նկատվում, ուստի այս դեղամիջոցները չեն օգնի կարգավորել շնչառությունը: Քրոմոնների առավելություններից մեկը կողմնակի բարդությունների բացակայությունն է, ինչի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել նաև երեխաների և հղիների բուժման համար:
Ալերգիկ ռինիտի դեպքում հաճախ կիրառվում են նաև անոթները նեղացնող դեղամիջոցներ, որոնք շատ արագ, սակայն միևնույն ժամանակ կարճ ժամանակով, ազատում են այտույցներից ու քթի փակվածությունից: Սակայն այս դեղամիջոցները չի կարելի օգտագործել չափազանց երկար ժամանակ, քանի որ այդ դեպքում ի հայտ կգա քրոնիկ այտուցվածություն և ռինորեա:
Բացի այդ, ալերգիկ ռինիտից ազատվելու հիանալի տարբերակ կարող են լինել գլյուկոկորտիկոստերոիդները: Սրանք հորմոնների մի տեսակ են, որոնք արտադրվում են մակերիկամների կողմից և օժտված են հիանալի հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցությամբ: Գլյուկոկորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցները կօգնեն բավական երկար ժամանակով ազատվել ալերգիկ ռեակցիաներից ու տհաճ ախտանշաններից: Բացի այդ, այս դեղամիջոցները ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է չանհանգստանալ լորձաթաղանթի հյուծման մասին, քանի որ դրանք ազդում են անմիջապես օգտագործելուց հետո և չեն ունենում ոչ մի բացասական ազդեցություն: Սա է պատճառը, որ գլյուկոկորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցները կարել է օգտագործվել նույնիսկ երեխաների մոտ առաջացած ալերգիկ ռինիտի բուժման համար:
Բուժում ժողովրդական միջոցների օգնությամբ
Ալերգիկ ռինիտի դեպքում մարդիկ շատ հաճախ դիմում են նաև ժողովրդական բժշկության օգնությանը: Սակայն հարկ է հիշել, որ այս թերապիան անհրաժեշտ է համադրել հիմնական բուժման հետ՝ նախապես խորհրդակցելով բժշկի հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ներկայում ամենաարդյունավետ ու փորձված բաղադրատոմսերը.
1. Քաջվարդի (пион) արմատների պալարները մանրացնել և փոշի դարձնել, այնուհետև ստացված փոշին օգտագործել օրվա ընթացքում՝ 3-4 գդալ: Այս միջոցը կօգնի ընդամենը մի քանի օրում ազատվել փռշտոցից և քթի փակվածությունից:
2. 1 գդալ ծիծեռնախոտը (чистотел) 4 ժամ թրմել 500 մլ ջրում և օգտագործել օրական երկու անգամ 1/3 բաժակ:
3. Այս բաղադրատոմսի համար հարկավոր է մանրացնել ծաղկող սևագլխիկի (черноголовка) խոտը և օգտագործել օրական 3 անգամ՝ մեկական ճաշի գդալ: Այս բույսի եփուկը կօգնի արդյունավետ կերպով բուժել ալերգիկ ռինիտը: Պարզապես հարկավոր է խմել տաք եփուկն օրվա ընթացքում:
4. Դեղատնային երիցուկի 1 ճաշի գդալին հարկավոր է ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև ընդունել ստացված թուրմն օրական երկու անգամ՝ մեկական ճաշի գդալ:
Ալերգիկ ռինիտը հիվանդություն է, որը կարող է զգալի տհաճ զգացողություններ ու խնդիրներ առաջացնել: Այս հիվանդության դեպքում հարկավոր է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել և սկսել անհրաժեշտ բուժումը: Սակայն հարկ է հիշել, որ բուժումը պետք է նշանակի միայն փորձառու մասնագետը, որը հաշվի կառնի հիվանդի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները:
Նյութի աղբյուրը՝ simptomer.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը