Աղիքային վարակների աճի հիմքում ջրի գործոնը բացառվում է. դեպքերի ավելացումը բնորոշ է սննդային գործոնին
Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։
Վերջին օրերին, կապված աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ, բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ: Այս մտահոգությունները անհիմն են, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվում է դիտարկում, որի արդյունքում Երևանում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի լաբորատոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Միաժամանակ, խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:
ՀՀ-ում դիտվող աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով (հիվանդության հարուցչով աղտոտված սնունդ, հիվանդության հարուցիչներ կրող անձի կողմից սննդի պատրաստում, ոչ պատշաճ պայմաններում պատրաստված, պահված սնունդ, աղտոտված սպասք և այլն)։ Այդ են փաստում լաբորատոր հետազոտությունները, որոնք հայտնաբերել են շիգելա զոնե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։
Այս առումով առողջապահության նախարարությունը ստորև ներկայացնում է կարճ տեղեկատվություն դիզենտերիա հիվանդության մասին, ինչպես նաև դրանով չհիվանդանալու վերաբերյալ հորդորներ, որոնց պահպանումը հնարավորինս կկանխարգելի հիվանդության առաջացումը և տարածումը։
Դիզենտերիան վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է հաստ աղու ախտահարմամբ: Դիզենտերիայի հարուցիչները հիմնականում շիգելա ցեղի մանրէներն են և մակաբույծ նախակենդանի ամէոբան: Հիվանդության աղբյուրը հիվանդ կամ վարակակիր անձն է: Առողջ մարդու օրգանիզմ հարուցիչները թափանցում են բերանի խոռոչով: Մարդիկ դիզենտերիայով վարակվում են սննդի, ջրի, սպասքի պարագաների, կեղտոտ ձեռքերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 1-7 օր է: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցողները (օրինակ քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք): Դիզենտերիայի ժամանակ դիտվոոմ է որովայնի ցավ, լուծ (մասնավորապես՝ արյունային), ինտոքսիկացիային բնորոշ ախտանշաններ՝ թուլություն, կոտրտվածություն, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև մինչև 38-39°C ջերմություն:
Դիզենտերիան կարող է առաջացնել բռնկումներ՝ ինչպես ջրային, այնպես էլ սննդային ծագման: Ջրային բռնկմանը բնորոշ է կարճ ժամանակահատվածում ազգաբնակչության շրջանում մեծ թվով հիվանդների արձանագրումը: Ջրային բռնկման դեպքում հիմնականում հիվանդության դեպքերն արձանագրվում են աղտոտված ջրից օգտվող բնակչության շրջանում, ինչը կարող է սահմանափակված լինել թաղամասով, փողոցով կամ նույնիսկ 1 բնակելի շենքով, որտեղ տեղի է ունեցել ջրի աղտոտումը:
Սննդի միջոցով առաջացող բռնկումը կարող է առաջանալ մեկ առանձին կազմակերպությունում (հանրային սննդի, մանկական և այլ կազմակերպություններում) կամ ընդհանուր բնակչության շրջանում: Բռնկման պատճառ կարող են դառնալ աղտոտված սննդի առկայությունը կամ սննդամթերի պահպանման, մշակման և պատրաստման գործընթացների խախտումները, ինչպես նաև սենքերի մաքրման, սպասքի լվացման և ախտահանման սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմանները, փողոցային անկազմակերպ առևտուրը, առևտրի ցանցում աղտոտված սննդամթերքի վաճառքը: Սննդային ծագման դիզենտերիայի համար նպաստավոր է շոգ եղանակը՝ հատկապես, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ կանոները: Աղտոտված սննդամթերքը աղիքային վարակների, այդ թվում՝ դիզենտերիայի հարուցիչների համար հանդիսանում է միջավայր, որտեղ դրանք բազմանում և զարգանում են:
Ինչ է պետք անել աղիքային վարակներից, այդ թվում՝ դիզենտերիայից խուսափելու համար.
· չխմել կասկածելի ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ,
· մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած - սառեցրած ջրով,
· սննդամթերքը միշտ պահպանել սառնարանային պայմաններում, հետևել պիտանիության ժամկետներին,
· խուսափել փողոցներում, ոչ սառնարանային պայմաններում վաճառվող սննդամթերքից
· խուսափել լցնովի պաղպաղակ, սառնարանային պայմաններում պահպանվող կրեմային հրուշակեղեն, մայոնեզ օգտագործելուց
· շտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հողի հետ շփվելուց հետո:
Դիզենտերիային բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկ կամ դեղակայուն ձևերի առաջացման, հիվանդի վիճակի բարդացման:
Նյութի աղբյուրը՝ moh.am
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը