Ինչ է նևրոզը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման միջոցները
Ժամանակակից հոգեթերապևտների մեծ մասը նևրոզը հասկանում են որպես հոգեկան թեթև խանգարում, որն իր բնույթով ախտաբանություն չէ, այլ տարբեր աստիճանի ծանրության խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս հիվանդի կյանքում: Այդ խնդիրների մեծ մասն անցնում են առանց միջամտության, սակայն եթե դրանք շատ են, իսկ մարդու օրգանիզմը թուլացած է (ավիտամինոզ, թույլ իմունային համակարգ), ապա նրան հարկավոր է հոգեթերապևտի օգնություն՝ հետագայում վիճակն էլ ավելի չբարդացնելու և խնդրի կրկնությունից խուսափելու համար:
Նևրոզի արտաքին դրսևորումները կարող են նման լինել ներքին օրգանների հիվանդությունների ախտանշաններին, ուստի խնդրի հերքման կամ հաստատման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Նևրոզի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Այս հարցում որոշիչ դեր են խաղում մարդու օրգանիզմի ֆիզիկական ու հոգեբանական կառուցվածքը, դաստիարակությունը, կրթությունն ու կենսակերպը: Լուրջ խնդիր կարող են դառնալ մանուկ հասակում ստացած հոգեբանական տրավմաները
Այս հիվանդությունը բնորոշվում է նրանով, որ դրա ախտանշանները կարող են կրել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բնույթ
Հիվանդության հոգեբանական ախտանշաններն են.
· քրոնիկ հոգնածության համախտանիշը, որի դեպքում մարդը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ ու վերականգնել ուժերը,
· ճնշված վիճակը, որը պայմանավորված է կպչուն մտքերով ու գործողություններով,
· ցածր ինքնագնահատականը,
· ձայնի, լույսի և օդի ջերմաստիճանի հանդեպ գերզգայունությունը,
· սթրեսային իրավիճակները չընդունելը (նևրոզից տառապողներին հատուկ է պասիվ արձագանքը՝ ստուպորն ու ինքնամփոփ վիճակը),
· մշտական անհանգստությունն ու տագնապն անգամ ամենչնչին պատճառներից (եթե այս ախտանշանն ի հայտ է գալիս մանուկ հասակում, ապա հարկավոր է ժամանակին դիմել մանկական հեգեթերապևտի՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար),
· արժեհամակարգի ու առաջնհերթությունների փոփոխությունը, իրադարձությունների վերաբերյալ հակասական մտքերը,
Հիվանդության ֆիզիկական ախտանշաններն են.
· աշխատունակության կտրուկ անկումը և հոգնածության զգացումը,
· անոթային վեգետատիվ դիստոնիայի ախտանշանները,
· հաճախակի գլխապտույտներն ու սրտխառնոցը,
· գլխացավերը, սրտամկանի և որովայնի ցավերը, որոնք առաջանում են առանց որևէ պատճառի,
· առատ քրտնարտադրությունը,
· սեռական ցանկության նվազումն ու անտարբերությունը հակառակ սեռի նկատմամբ,
· ախորժակի հետ կապված խնդիրները (ախորժակի բացակայություն կամ պաթոլոգիկ շատակերություն),
· քնի խանգարումները,
· արյան գերճնշումը:
Նման ախտանշանները կարող են անհանգստացնել բավական երկար ժամանակ (2-3 շաբաթից մինչև մի քանի տարի): Նևրոտիկ համախտանիշի տևողությունը կախված է հիվանդի ներքին ուժից և խնդիրները հաղթահարելու նրա կարողությունից: Ժամանակի ընթացքում ախտանշանները կարող են թուլանալ կամ սրվել՝ աստիճանաբար առաջացնելով անդառնալի փոփոխություններ:
Նևրոզի բուժումը
Նևրոզը կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն բուժումը հարկավոր է իրականացնել միայն փորձառու մասնագետի հսկողության տակ: Առաջին հերթին գնահատվում է հիվանդի օրգանիզմի ֆիզիկական վիճակը, որից հետո նշանակվում են սրտանոթային ու մարսողական համակարգերի աշխատանքին նպաստող դեղամիջոցներ՝ նյարդերի հետևանքով լուրջ հիվանդությունների առաջացումը կանխելու համար:
Սակայն միայն դեղամիջոցներով հնարավոր չի լինի ազատվել նևրոզից, քանի որ հիվանդին հարկավոր է նաև փորձառու հոգեթերապևտի օգնություն: Բացի այդ, շատ արդյունավետ են լինում նաև ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները:
Նևրոզի բուժման հարցում բեկումնային է համարվում անիմալոթերապիան: Մասնագետների պնդմամբ՝ կենդանիների հետ շփումը հանգստացնում է, թուլացնում և դրական հույզեր է հաղորդում: Օրական ընդամենը 15-20 րոպե կենդանիների հետ շփվելը բավական կլինի, որպեսզի նևրոզի ախտանշաններն աստիճանաբար թուլանան ու անհետանան:
Նևրոզի կանխարգելման համար հարկավոր է կարգավորել քունն ու կյանքի ռիթմը: Շատ արդյունավետ են լինում կոփող պրոցեդուրաներն ու սպորտով զբաղվելը:
Նևրոզի կանխարգելման հարցում շատ կարևոր դեր է հատկացվում ընտանիքի անդամներին: Հանգիստ ու վստահություն ներշնչող մթնոլորտը, դժվար իրավիճակներում ցուցաբերված աջակցությունն ու օգնությունը թույլ կտան խուսափել նևրոզից և պահպանել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը:
Նյութի աղբյուրը՝ lisavika.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը