Խորհուրդներ գինեկոլոգից, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին
Կանայք հաճախ են անուշադրության մատնում սեփական առողջությունը, մինչդեռ հիվանդությունները կանխարգելելը շատ ավելի հեշտ է, քան բուժելը: Հարկ է հիշել, որ հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում հետագայում կարող են ի հայտ գալ շատ ավելի լուրջ բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորհուրդ գինեկոլոգից, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին:
1. Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել հեշտոցային արտադրությանը
Հեշտոցային արտադրությունը մշտապես առկա է բոլոր կանանց մոտ, սակայն ոմանց մոտ այդ արտադրությունը միշտ թափանցիկ է լինում, իսկ մյուսների մոտ ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում դեղնավուն երանգ կամ թանձրանում է: Այդ արտադրությունն անփոփոխ է մնում միայն հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունելու դեպքում: Դաշտանային ցիկլի տարբեր փուլերում հեշտոցային արտադրության քնակության, թանձրության, գույնի և նույնիսկ հոտի փոփոխություններին հետևելը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դա կօգնի ժամանակին նկատել խանգարումներն ու վարակման ախտանշանները:
Օրինակ՝ ավելի թանձր, կաթնաշոռին նմանվող արտադրությունը, որն ուղեկցվում է ուժեղ քորով, վկայում է սնկային վարակի մասին: Անգույն հեղուկ արտադրությունը, որն ունի տարօրինակ հոտ և ի հայտ է գալիս սեռական ակտից հետո, կարող է լինել բակտերիալ վագինոզի՝ մինչև 40 տարեկան կանանց շրջանում ամենատարածված սեռավարակի ախտանշան, իսկ տհաճ հոտով, կանաչավուն ու փրփրացող արտադրությունը խոսում է տրիխոմոնիազի մասին:
2. Պետք չէ անուշադրության մատնել կրկնվող ախտանշանները
Կանանց 75%-ի մոտ կյանքում գոնե մեկ անգամ լինում է սնկային հիվանդություն (կանդիդոզ կամ կաթնասնկախտ): Եթե կինն ինքնուրույն կարողանում է հայտնաբերել հիվանդությունը, ապա հարկավոր է հատուկ մոմիկների կամ քսուքների օգնությամբ բուժել այն, սակայն կասկածների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը, որն էլ անհրաժեշտության դեպքում կնշանակի համապատասխան բուժումը:
Շատ տարածված է նաև սեռական հերպեսի վիրուսը, որը կա մարդկանց գրեթե 90%-ի օրգանիզմում, սակայն ակտիվանում է միայն 10-20%-ի մոտ (հիմնականում իմունային համակարգի թուլացման, մրսածության կամ սթրեսի դեպքում): Այս վիրուսը փոխանցվում է սեռական ակտի ժամանակ կամ հիվանդի անձնական հիգիենայի պարագաներն օգտագործելու դեպքում:
3. Պետք չէ մոռանալ վարակների զարգացմանը նպաստող գործոնների մասին
Հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրացնում է այն ամենը, ինչն ազդում է հեշտոցի թթվահիմնային հաշվեկշռի և հորմոնների մակարդակի վրա (շաքարային դիաբետ, հակաբիոտիկներ, հղիություն, հակաբեղմնավորիչ դեղահաբեր): Այս դեպքում հարկավոր է տանը միշտ ունենալ հակասնկային դեղահաբեր և ընդունել դրանք հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում: Ի դեպ՝ հակաբիոտիկներն ու օրալ հակաբեղմնավորիչները բարձրացնում են բակտերիալ վագինոզի առաջացման հավանականությունը, որը մարդիկ հաճախ շփոթում են սնկային վարակների հետ՝ փորձելով բուժել նույն դեղամիջոցներով:
Վարակների ակտիվացման պատճառ կարող են դառնալ նաև այլ գործոնները: Օրինակ՝ լվացումները «մաքրում» են հեշտոցը նաև օգտակար բակտերիաներից, որոնք կարգավորում են ախտածին բակտերիաների քանակը, ինչն էլ հանգեցնում է վագինոզի առաջացման: Հեշտոցի բնական պաշտպանիչ միկրոֆլորայի համար վնասակար կարող են լինել նաև ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ միջոցները, որոնցից նույնպես հարկավոր է հրաժարվել կամ գոնե չչարաշահել:
4. Հարկավոր է միշտ հիշել ապահով սեքսի մասին
Գինեկոլոգները վստահեցնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրութան մատնել ապահովությունը սեքսի ժամանակ՝ նույնիսկ, եթե զուգընկերները լիովին վստահում են միմյանց:
Բնականաբար՝ անցանկալի հղիությունից և հիվանդություններից պաշտպանվելու ամենապարզ ու հասանելի տարբերակը պահպանակներն են, որոնք ապահովում են գրեթե կատարյալ պաշտպանություն, չունեն հակացուցումներ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Սակայն այս միջոցը նույնպես չի կարող բացարձակ պաշտպանություն ապահովել, ուստի որևէ ախտանշանի դեպքում հարկավոր է շտապ բուժզննում անցնել:
Ներկայում հեպատիտ B-ն սեռական ճանապարհով փոխանցվող միակ հիվանդությունն է, որի կանխարգելման համար գոյություն ունի հատուկ պատվաստանյութ, իսկ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են երեք փուլով: Ընդ որում՝ պատվաստումը հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 10-12 տարին մեկ:
5. Հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել
Շատերը վստահ են, որ պարբերաբար քսուքի անալիզ հանձնելու և բացասական պատասխան ստանալու դեպքում անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ դա խոսում է միայն քաղցկեղի բջիջների և պապիլոմա վիրուսի բացակայության մասին:
Սա է պատճառը, որ նույնիսկ եթե ոչ մի անհանգստացնող ախտանշան չկա, միևնույն է անհրաժեշտ է տարեկան երկու անգամ գինեկոլոգիական բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները: Սա հատկապես կարևոր է նոր զուգընկերոջ դեպքում, քանի որ այս պարագայում բարձրանում է բակտերիալ վագինոզի, խլամիդիոզի և տրիխոմոնիազի առաջացման հավանականությունը:
Նման հիվանդույթունները կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների, իսկ խորանալու դեպքում հանգեցնել անպտղության, արտարգանդային հղիության և վաղաժամ ծննդաբերության: Բացի այդ, դրանք նաև բարձրացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, քանի որ գինեկոլոգիական վարակները թուլացնում են օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաները:
Նյութի աղբյուրը՝ lady-journal.info
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը