Ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդության՝ կոլպիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
Ինչպես գրում է doctors.am-ը, կոլպիտը ամենից հաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդություններից է, որը որոշ տարիքային խմբերում (մանկական, նախաարբունքային, ինչպես նաև դաշտանադադարի ծերունական տարիքում) հանդիսանում է գինեկոլոգիական հիմնական հիվանդություն: Մանկական գինեկոլոգիական հիվանդացության կառուցվածքում վուլվովագինիտի հաճախականությունը կազմում է 60-65%:
Պատճառագիտությունը. Կոլպիտի առաջացման գործոնները խմբավորվում են հարուցող և հիվանդության առաջացմանը նպաստող պատճառների ձևով.
1. Հիվանդություն հարուցող պատճառներ.
· վարակիչ գործոններ (ստաֆիլակոկ, ստրեպտոկոկ, էնտերոկոկ, հեշտոցային հեմոֆիլիային ցուպիկ, հեշտոցային գարդներելա, պեպտոկոկեր, տրիխոմոն սնկեր, միկոպլազմա, խլամիդիա և այլն),
· ոչ վարակիչ գործոններ (էքսուդատիվ դիաթեզ, ալերգիա, քիմիական, ջերմա-մեխանիկական գործոններ), որոնց ազդեցության հետևանքով առաջացած անբակտերիալ կոլպիտին շատ կարճ ժամանակում միանում են վարակիչ գործոնները և այն դառնում է բակտերիալ,
2. Նպաստող գործոններ
· ձվարանների հիպոֆունկցիա,
· ընդհանուր էնդոկրին-փոխանակային հիվանդություններ (ճարպակալում, շաքարային դիաբետ),
· անատոմիա-գործառնական առանձնահատկությունների առկայությունը որոշ տարիքային խմբերում (հեշտոցի արտահայտված ծալքավորումը, էստրոգենային անբավարարությունը, գլիկոգենի և լակտոբակտերիաների (Դոդերլեյնի) ցուպիկների սակավությունը, հեշտոցի թույլ հիմնային ռեակցիան մինչև սեռական հասունացումը),
· անձնական և սեռական հիգիենայի կանոնների խախտում։
Բակտերիալ կոլպիտը հաճախ ընթանում է ցերվիցիտի, արգանդի վզիկի պսևդոէրոզիայի, վուլվիտի հետ զուգակցված։ Կոլպիտը հաճախ ուղեկցվում է վուլվիտի, էնդոցերվիցիտի, ուրետրիտի հետ։
Վուլգար կոլպիտի կլինիկական պատկերը
Սուր շրջանում հիվանդները գանգատվում են արտադրությունից, քորից, ցավից, այրոցի զգացումից, որը հատկապես սաստկանում է միզարձակման ժամանակ։ Հազվադեպ, հիվանդության ծանր ընթացքի ժամանակ նկատվում է ընդհանուր վիճակի վատացում, ջերմության բարձրացում և այլն, ինչպես նաև դիսպարեունիա (ցավ սեռական հարաբերության ժամանակ)։ Խրոնիկական փուլում հիմնական գանգատը արտադրությունն է, հազվադեպ՝ թարախային բնույթի։
Ախտորոշումը առանձին դժվարություն չի ներկայացնում։ Հեշտոցային հայելիներով հեշտոցի պատերի զննման ժամանակ հայտնաբերվում է լորձաթաղանթի գերարյունություն, այտուցվածություն, շճային կամ թարախային փառի առկայություն։ Ծանր դեպքերում նկատվում են լորձաթաղանթի մակերեսային շերտերի վառ կարմիր, անկանոն ձևի դեֆեկտ կամ կետային ներսփռանքի հատվածներ։ Կոլպոսկոպիան թույլ է տալիս ավելի հստակ որոշելու ախտահարման բնույթն ու աստիճանը։ Մանրադիտակային և մանրէաբանական հետազոտությամբ հաջողվում է հաստատել հարուցիչի տեսակը, որոշել դրա վիրուլենտությունը և զգայունությունը հակաբակտերիալ միջոցների նկատմամբ։
Բուժումը համալիր պատճառաախտածնական է՝ ուղղված վարակի և ուղեկցող հիվանդությունների վերացմանը, ինչպես նաև զուգընկերների հայտնաբերմանն ու բուժմանը։ Պատճառագիտական բուժումը կայանում է հարուցչի վրա ազդող անտիբակտերիալպատրաստուկների օգտագործման մեջ։ Այս նպատակով կատարում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր բուժում։ Նշանակվում են հեշտոցի ներլվացումներ դիոքսիդինի, քլորհեքսիդինի, ջրածնի պերօքսիդի, միրամիստինի, քլորոֆիլիպտի, բետադինի լուծույթներով, օրական 2-3 անգամ։ Ավելի երկարատև (3-4 օրից ավելի) ներլվացումներ կատարել խորհուրդ չի տրվում, քանի որ դա խանգարում է հեշտոցիբնական բիոցենոզի և նորմալ թթվայնության վերականգնմանը։ Ծերունական (սենիլ) կոլպիտների ժամանակ նպատակահարմար է տեղային օգտագործել էստրոգեններ, որոնք նպաստում են էպիթելի կենսաբանական պաշտպանության ակտիվացմանը (օվեստինի մոմիկներ, էստրոգեն պարունակող այլ քսուկներ)։
Անտիբիոտիկները և անտիբակտերիալ միջոցները կիրառում են մոմիկների, հեշտոցային հաբերի, քսուկների ձևով։ Կոլպիտների բուժման համար լայն տարածում են ստացել հակամանրէային, հակապրոտոզային, հակասնկային ազդեցություն ունեցող միջոցներ՝ տերժինան, պոլիժինակս, նեոպենոտրան, գինոմետ, մակմիրոր, գինալգին, անաէրոբ և խառը ինֆեկցիաների դեպքում արդյունավետ են բետադինը, մետրոնիդազոլը (ֆլագիլ, կլիոն), կլինդամիցինը (դալացին), ինչպես նաև ներսընդունման ձևով տիբեցինը (օրնիդազոլ)։ Տեղային բուժումը հաճախ համակցում են ընդհանուր անտիբիոտիկաբուժության հետ, հաշվի առնելով հարուցչի զգայունությունը։ Անտիբակտերիալբուժումից հետո անհրաժեշտ է նշանակել էուբիոտիկներ (բիֆիդումբակտերին, Նարինե, լակտոբակտերին, բիովեստին, լինեկս, և այլն), որոնք վերականգնում են հեշտոցի բնական միկրոֆլորան և թթվայնությունը։ Խրոնիկական հաճախակի սրացումներով ընթացող կոլպիտի ժամանակ ցուցված է նաև հարուցիչի նկատմամբ զգայուն անտիբիոտիկներ կամ անտիբակտերիալ միջոցներ պարունակող մոմիկների և քսուկների կիրառումը։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը