Որոնք են սրտային անբավարարության առաջացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները
Սրտային անբավարարությունը սրտամկանի աշխատանքի խանգարում է, որի դեպքում օրգանը չի կարողանում ապահովել օգաններն ու հյուսվածքներն անհրաժեշտ արյան հոսքով: Այս դեպքում բջիջները չեն ստանում բավարար քանակությամբ սննդարար նյութեր և առաջանում է թթվածնաքաղց: Սրտի գրեթե բոլոր հիվանդություններն ի վերջո հանգեցնում են սրտային քրոնիկական անբավարարության, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և ժամանակին ազատվել առողջական խնդիրներից:
Սրտային քրոնիկական անբավարարության առաջացման պատճառները
Սրտային անբավարարության զարգացման ամենատարածված պատճառներն են աթերոսկլերոզը, զարկերակային գերճնշումը և երկրորդային զարկերակային գերճնշումը, սակայն այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ խնդիրներով: Սրտային անբավարարության զարգացմանը կարող են նպաստել ինչպես սրտամկանի աշխատանքի խանգարումները, այնպես էլ սուր վարակումները, թունավորումները, աուտոիմունային հիվանդությունները և թոքերի ու երիկամների հիվանդությունները, որոնց դեպքում մեծանում է սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, հաճախ սրտային անբավարարությունը զարգանում է սրտամկանի կաթվածից հետո:
Սրտային անբավարարության ախտանշանները
Զարգացման սկզբնական փուլերում սրտային անբավարարության ախտանշաններն ի հայտ են գալիս միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: հիվանդի մոտ նկատվում է արտասովոր հևոց, իսկ շնչառությունը դառնում է չափազանց խորը և հաճախակի: Եթե բարձրանում է արյան ճնշումը թոքերի անոթներում, ապա հիվանդին անհանգստացնում է նաև հազը, որի ժամանակ կարող են անգամ արյան հետքեր նկատվել:
Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու մեծ քանակությամբ սննդի ընդունումից հետո, ինչպես նաև պառկած ժամանակ հաճախ նկատվում է սրտխփոց և հիվանդը գանգատվում է հոգնածության ու թուլության զգացումից:
Ժամանակի ընթացքում այս ախտանշաններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում և սկսում են անհանգստացնել ոչ միայն ֆիզիակական աշխատանքից հետո, այլև հանգստի ժամանակ:
Սրտային անբավարարությունից տառապող շատ հիվանդների մոտ նվազում է մեզի քանակությունը, իսկ միզելու ցանկություն առաջանում է հիմնականում գիշերվա ժամերին: Բացի այդ, երեկոյան ժամերին ոտքերն այտուցվում են, իսկ ոտնաթաթերի, ձեռքերի, ականջաբլթակների ու քթի մաշկը ձեռք է բերում կապտավուն երանգ: Եթե սրտային անբավարարությունն ուղեկցվում է լյարդի անոթներում արյան լճացմամբ, ապա աջ կողատակում ի հայտ է գալիս նաև ծանրության զգացում ու ցավ:
Ժամանակի ընթացքում սրտային անբավարարության հետևանքով խանգարվում է նաև արյան շրջանառությունը գլխուղեղում: Արդյունքում՝ հիվանդները դառնում են դյուրագրգիռ, շատ արագ հոգնում են և հաճախ տառապում են դեպրեսիաներից: Բացի այդ, ի հայտ է գալիս անքնություն և քնկոտություն ցերեկային ժամերին:
Ինչ է հարկավոր անել սրտային անբավարարության ժամանակ
Սրտային անբավարարությունը ժամանակին չբուժելու դեպքում ի հայտ կգան լուրջ բարդություններ և հիվանդի վիճակն էլ ավելի կվատանա: Այս հիվանդության հետևանքով կարող է խանգարվել բոլոր օրգանների աշխատանքը, քանի որ դրանք չեն ստանա անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր ու թթվածին: Ի վերջո սա կարող է հանգեցնել հաշմանդամության և անգամ մահվան, ուստի սրտային անբավարարությունը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Այս հիվանդությունից տառապող հիվանդները պետք է պարբերաբար բուժզննում անցնեն, անհրաժեշտության դեպքում մնան մասնագետների հսկողության տակ ու հետևեն բժշկի բոլոր ցուցումներին:
Հիվանդության բուժումը, որպես կանոն, իրականացվում է դեղորայքով, որը նշանակվում է միայն մասնագետի կողմից և միայն համապատասխան բուժզննումից ու անալիզներից հետո: Բացի այդ, սրտային անբավարարության դեպքում հաճախ նաև խորհուրդ է տրվում.
• սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
• զբաղվել բուժական մարմնամարզությամբ,
• հետևել սննդակարգին (հարկավոր է սահմանափակել աղի, հեղուկի և ճարպոտ սննդի գործածությունը),
• ընդունել դեղամիջոցներ՝ զարկերակային ճնշման կարգավորման ու սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածության նվազեցման համար,
• ընդունել դեղորայք՝ սրտամկանի կծկումները բարելավելու համար,
• ընդունել դեղորայք՝ օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու և աղի ու ջրի բալանսը վերականգնելու համար,
• ընդունել վիտամիններ, միկրոտարրեր և այլ դեղամիջոցներ, որոնք կնպաստեն սրտամկանում նյութափոխանակության կարգավորմանը,
• բուժել հիմնական հիվանդությունը, որն էլ հանգեցրել է սրտային անբավարարության:
Սրտային անբավարարության կանխարգելումը
Սրտային անբավարարությունը լուրջ հիվանդություն է, որն անտեսելը կարող է մեծ խնդիրներ առաջացնել: Այս հիվանդության սկզբնական փուլերում դեռ պահպանվում է հիվանդի աշխատունակությունը, սակայն անհրաժեշտ բուժման բացականության դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար էլ ավելի է վատանում: Սա կարող է հանգեցնել հաշմանդամության ու մահվա, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան՝ հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:
Առհասարակ՝ ցանկացած հիվանդության դեպքում կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան հիվանդությունն ու դրա հետևանքով առաջացած բարդությունները բուժելը: Հարկ է հիշել, որ սրտային անբավարարությունից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել սննդակարգը, հրաժարվել վատ սովորություններից ու լինել ֆիզիկապես ավելի ակտիվ: Բացի այդ, շատ կարևոր է նաև պարբերաբար բուժզննում անցնելը, ինչը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու կանխել դրանց հետագա զարգացումը:
Նյութի աղբյուրը՝ health.mail.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը