25 տարածված սխալ կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին
Պրակտիկորեն ամեն օր հանդիպում են հիվանդների, որոնք վստահ են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող որոշ «փաստերի» ճշմարտության մեջ, մինչդեռ դրանք իրականությանը չեն համապատասխանում: breast.am կայքը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի միֆերի մասին մի հետաքրքիր շարք՝ փորձելով փոխել հանրության պատկերացումն այս հիվանդության մասին:
ՄԻՖ 1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն այն կանայք, ովքեր ունեն նման հիվանդության պատմություն իրենցհարազատների շրջանում:
Ո՛չ: Կրծքագեղձի քաղցկեղի միայն 10%-ն է զարգանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված: Ավելին, 70% դեպքերում կանանց շրջանում կարելի է անգամ չգտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների առկայությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե ընտանեկան պատմության մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ (ծնող, քույր, եղբայր, երեխա): Ռիսկը է՛լ ավելի բարձր է, եթե այդպիսիք երկուսն են, օրինակ՝ երկու քույր:
ՄԻՖ 2. Երկաթե բռնակներ ունեցող կրծկալները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ո՛Չ: Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, մի շարք հետազոտությունների արդյունքում այդպես էլ չի հաստատվել: Այսինքն, չկա որևէ ապացույց, որ սեղմող կրծկալները կամ, առհասարակ, որևէ հագուստ կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրած չափը կարող են հանգեցնել կրծքում խրոնիկական ցավի։
ՄԻՖ 3. Կրծքագեղձում շոշափվող ցանկացած գոյացություն քաղցկեղ է:
Ո՛Չ: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների 80%-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Այնուամենայնիվ, բժիշկները խրախուսում են բժշկի դիմել կրծքագեղձում ցանկացած բան շոշափելիս, քանի որ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի լիովին բուժման հավանականությունը մեծ է: Բժշկի ցուցումով կատարվում է կրծքագեղձի ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա՝ գոյացության բնույթը վերջնականապես որոշելու համար:
ՄԻՖ 4. Վիրահատությունը նպաստում է ուռուցքի տարածմանը:
Ո՛Չ: Կրծքագեղձի վիրահատությունը չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ կամ հանգեցնել առկա ուռուցքի տարածմանը: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, գիտնականները այդպիսի կապ չեն գտել: Կան հետազոտություններ կենդանիների շրջանում, երբ հիմնական ուռուցքը հեռացնելուց հետո կարճ ժամանակում աճում է արդեն առկա մետաստատիկ օջախների զարգացման տեմպը: Սակայն նման բան չի նկատվել մարդկանց մոտ:
ՄԻՖ 5. Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ո՛Չ: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Սակայն պետք է նշել, որ իմպլանտների առկայությունը դժվարացնում է ստանդարտ մամոգրաֆիան, և լրացուցիչ ինֆորմացիայի համար հնարավոր է նաև կրծքագեղձի մագնիս-ռեզոնանսային հետազոտության անհր
աժեշտություն:
ՄԻֆ 6. Ամեն 8-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:
Հաճախ կարելի է նման ինֆորմացիա հանդիպել հանրային հոդվածներում, երբ լուսաբանվում է խնդրի արդիականությունը և հիվանդության տարածվածությունը: Սակայն մոռանում են նշել, որ դա հավաքական ռիսկն է: Այսինքն՝ հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է տարիքին զուգահեռ: Տարբեր հետազոտությունների տվյալներով մինչև 30-40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում է միջինում 250-500 կանանցից 1-ը, իսկ արդեն մինչև 85 տարեկան ապրած կանանց շրջանում ռիսկը չափազանց մեծանում է` միջինում 8-ից 1-ը:
ՄԻՖ 7. Հակաքրտնարտադրության միջոցների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Իրականում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ում կատարվել են լուրջ հետազոտություններ: The American Cancer Society-ն հերքել է կապը հակապերսպերանտների և կրծքագեղձի քաղցկեղի միջև՝ ավելացնելով սակայն, որ նման հետազոտությունները դեռ կշարունակվեն: Բանն այն է, որ մի փոքր հետազոտության ժամանակ կրծքագեղձի ուռուցքի մեջ հայտնաբերվել էին պարաբեններ: Դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են հակաքրտնարտադրության միջոցների արտադրության մեջ և ունեն թույլ արտահայտված էստրոգենային (էստրոգեններ՝ կանացի հորմոններ) հատկություն: Խորացված հետազոտությունների արդյունքում դրանց օգտագործումից որևէ վտանգ չեն հայտնաբերել: Ավելին, կասկածի տակ է դրվել պարաբենների՝ ուռուցքում հայտնվելու աղբյուրը: Իրարամերժ արդյունքներով բազմաթիվ հետազոտություններ կան նաև ալյումինում պարունակող հակաքրտինքային միջոցների և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ, բայց դեռևս չկա որևէ հստակ պատասխան: Այնուամենայնիվ խրախուսելի չէ օգտագործել այնպիսիք, որոնց բաղադրության մեջ առկա է որևէ երկաթի, և հատկապես ալյումինումի պարունակություն:
ՄԻֆ 8. Մեծ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ այդ օրգանի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը բարձր է, և հակառակը:
Իրականում կրծքագեղձի չափերը չունեն որևէ կապ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Իհարկե, մեծ կուրծքը դժվարացնում է կրծքագեղձի ինքնազննումը և կլինիկական քննությունը բժշկի կողմից, երբեմն դժվարացնում է անգամ մամոգրաֆիկ կամ մագնիս-ռեզոնանսային հետազոտությունը, բայց ոչ ավելին: Սակայն, միաժամանակ պետք է նշել նաև, որ չափազանց փոքր կուրծքը ևս դժվարացնում է մամոգրաֆիկ հետազոտության ընթացքը: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:
ՄԻՖ 9. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով: (Նշենք, որ կրծքագեղձում շոշափվողգոյացությունների մեծ մասը բարորակ է):
Այո, մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է ոչինչ չշոշափվել, և հիվանդությունը կարող է ի հայտ գալ, օրինակ` մաշկի այտուցով, մաշկի ծածանք-կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ: Հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ կրծքագեղձի առաջնային քաղցկեղը հայտնաբերվում է անութափոսի (թևատակի) ավշային հանգույցների ախտահարմամբ: Այսինքն՝ հայտնաբերվում են զգալի մեծացած ավշային հանգույցներ, սակայն կրծքում ոչինչ չի հայտնաբերվում: Սա կոչվում է օկկուլտ քաղցկեղ:
ՄԻՖ 10. Կուրծքը ամբողջովին հեռացնելուց հետո այլևս հնարավոր չէ քաղցկեղի տեղային զարգացումը:
Իրականում փոքր հավանականությամբ, բայց կուրծքը հեռացնելուց հետո կրծքագեղձի քաղցկեղը կարող է հայտնվել հետվիրահատական սպիի շրջանում հիվանդության կրկնության կամ տարածվածության տեսքով, իսկ շատ հազվադեպ՝ կրծքագեղձի մնացորդային ու չհեռացված հյուսվածքից՝ որպես առաջնային, այսինքն` նոր ուռուցք: Նման բան հանդիպում է (մոտ 5% դեպքերում) BRCA1 և BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված պրոֆիլակտիկ կրծքագեղձերի հեռացումից հետո: Հիշեցնենք, որ այս գեների մուտացիայի առկայության դեպքում բավական բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
ՄԻՖ 11. Հայրական կողմից քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը չի ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնի վրա:
Իրականում ռիսկի գործոնը մեծանում է նաև, եթե կնոջ հայրն է տառապել կրծքի քաղցկեղով (այո, նաև տղամարդկանց մոտ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ, բայց համեմատաբար ավելի հազվադեպ): Սակայն առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հայրական կողմում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին-հարազատներ ունենալու հանգամանքին: Կա նաև ինֆորմացիա, որ այս հիվանդության ընտանեկան նախատրամադրվածությունը մեծանում է, եթե հայրական կողմի տղամարդկանց մոտ հանդիպել է շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ, բայց երիտասարդ տարիքում:
ՄԻՖ 12. Կոֆեինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:
Ո՛չ: Գիտնականները չեն գտել որևէ պատճառահետևանքային կապ սննդային կոֆեինի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև: Ավելին, կան որոշ հետազոտություններ, որ կոֆեինը չնչին մակարդակով, բայց իջեցնում է այդ հիվանդության ռիսկը: Վերջերս գրականությունում սկսել են կասկածի տակ դնել այն տարածված միտքը՝ իբր կոֆեինը նպաստում է կրծքագեղձի ցավին:
ՄԻՖ 13. Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, ապա դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:
Ո՛չ իհարկե: Կինը շատ բան կարող է անել: Օրինակ՝ իջեցնել քաշը, եթե գեր է, կանոնավոր կատարել մարմնամարզություններ, հաճախել լողի, հրաժարվել ալկոհոլային խմիչքներից կամ նվազեցնել օգտագործումը, պարբերաբար հետազոտվել, ինչպես նաև կանոնավոր կատարել ինքնազննում: Ցանկալի է նաև ծխախոտից հրաժարվելը: Որոշ դեպքերում՝ շատ բարձր ռիսկի ժամանակ, պրոֆիլակտիկ նկատառումներով բժշկի հսկողության տակ կարելի է օգտագործել որոշ դեղամիջոցներ: Արևմտյան երկրներում քննարկում են նաև կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ենթամաշկային հեռացումը:
ՄԻՖ 14. Օջախային մաստոպատիան (կրծքագեղձում շոշափվող ֆիբրոզ–կիստոզ փոփոխությունները) անպայման համարվում էնախաքաղցկեղային հիվանդություն:
Նախկինում համարվում էր, որ օջախային մաստոպատիան քաղցկեղի վերածվելու շատ բարձր ռիսկ ունի, սակայն հետագայում հետազոտություններն ապացուցեցին, որ այդ միտքը շատ չափազանցված է: Հետևաբար կրծքագեղձում ինքնազննման ժամանակ հաճախ շոշափվող կոշտուկները կարող են անհիմն անհանգստության առիթ լինել: Պետք չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐՏԱԴԻՐ դիմել կրծքագեղձի մասնագետի կամ կատարել կրծքագեղձի մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություն:
Միֆ 15. Ամենամյա մամոգրաֆիան այնքան է ճառագայթում, որ դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
Ո՛չ: Չնայած այն փաստին, որ ռադիացիոն ճառագայթը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման պրոֆիլակտիկ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:
Միֆ 16. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում բիոպսիան (բարակ կամ հաստասեղային ճանապարհով ուռուցքի նմուշի ստացումը) կարող էնպաստել ուռուցքի տարածմանը:
Իրականում չկա որևէ ապացույց դրա մասին:
Դեռևս 2004 թվականին ամերիկացի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցվեց, որ բիոպսիայի ենթարկված հիվանդների մոտ չի բարձրանում ուռուցքի տարածման ռիսկը (թե՛ տեղային, թե՛ դեպի հեռակա օրգաններ)՝ ի տարբերություն հիվանդների, որոնց դեպքում չի կատարվել այդ միջամտությունը:
Միֆ 17. Սիրտ–անոթային հիվանդություններից հետո կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ որպես մահացության պատճառ:
Իրականում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը որոշ երկրներում, հատկապես զարգացած երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Դանիա, անգամ Հունգարիա) ունի իջնելու միտում: Օրինակ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը իջնում է տարեկան 1.7%-ով: ԱՄՆ-ն այդ հիվանդության պատճառով տարեկան կորցնում է մոտ 40 000 կին: Իսկ այդ երկրում դժբախտ պատահարներից մահանում է 96 000 կին, թոքի քաղցկեղից՝ 71 000, խրոնիկական ռեսպիրատոր հիվանդություններից՝ 67 000:
Միֆ 18. Եթե մամոգրաֆիկ քննությամբ կրծքագեղձում չի հայտնաբերվել քաղցկեղային գոյացություն, այլևս անհանգստանալու և բժշկի մոտ հետազոտվելու կարիք չկա:
Չնայած մամոգրաֆիկ քննության բարձր նշանակությանը՝ կրծքագեղձի քաղցկեղը կարող է բաց թողնվել անգամ 10%-ից ավել դեպքերում: Դրա պատճառները տարբեր են՝ քաղցկեղի տեսակը, նրա կլինիկական դրսևորումը, տեղակայումը կրծքագեղձում և այլն: Ահա թե ինչու է կարևոր ստուգումը անցկացնել համալիր ձևով, որի մեջ անպայման պետք է ընդգրկվեն ինքնազննումը, մասնագետ-մամոլոգի զննումը և այդ ամենի կանոնավոր պարբերականությունը:
Միֆ 19. Եթե կինը կրծքով կերակրելու ընթացքում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա կաթը վնասել է նորածնին:
Ո՛չ իհարկե: Հաճախ այս հարցը բարձրաձայնում են երիտասարդ պացիենտները, որոնց մոտ գոյացությունը հայտնաբերվել է կերակրելու ընթացքում: Նույնիսկ այդ դեպքերում մայրական կաթը բացարձակ անվնաս է երեխայի համար, եթե իհարկե այդ ընթացքում մայրը չի ստանում հակաուռուցքային քիմիաթերապիա կամ հորմոնոթերապիա: Որպես կանոն՝ սպեցիֆիկ բուժումն սկսելուց առաջ բժիշկը խորհուրդ է տալիս դադարեցնել կրծքով կերակրելը:
Միֆ 20. Կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը՝ ի տարբերություն կրծքագեղձից միայն գոյացության լայնակի հեռացման՝հետվիրահատական ճառագայթային բուժման հետ միասին:
Բազմաթիվ հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են, որ եթե կրծքագեղձից հեռացվում է միայն ուռուցքը (առողջ հյուսվածքների սահմանում), և այնուհետև կատարվում է ճառագայթային բուժում, ապա բուժման արդյունքները նույնն են, ինչ սպասվում է կրծքագեղձի ամբողջական հեռացումից հետո: Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ կան ուռուցքի տեսակներ, որոնց դեպքում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գերադասելի է: Այսօր գիտությունը կրծքագեղձը պահպանելու մեծ հնարավորություն է տալիս, և իր ուժերի վրա վստահ ու բանիմաց ուռուցքաբան-վիրաբույժը հիվանդին ճիշտ ուղղություն կտա:
Միֆ 21. Կա թյուր կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նորմալ քաշ ունեցող և ծանրաքաշ կանանց մոտ հավասար է:
Իրականում գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մանավանդ եթե կինը գիրացել է դաշտանադադարի ձևավորման ընթացքում կամ դրանից հետո: Հետևե՛ք Ձեր քաշին:
Միֆ 22. Կա կարծիք՝ իբր անպտղության դեմ երկարատև բուժումը մեծ հավանականությամբ կհանգեցնի կրծքագեղձի քաղցկեղիառաջացման:
Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ անպտղության բուժման մեջ կիրառվում է կանացի հորմոն էստրոգենը: Այդ իսկ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում, սակայն այդ կապն ապացուցել չի հաջողվել: Միայն մի փոքր ռիսկ է նկատվել այն կանանց շրջանում, ովքեր սկսում են էքստրակորպորալ բեղմնավորման փորձերը մինչև 24 տարեկանը: Այս ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերի գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:
Միֆ 23. Կա կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է այն կանանց շրջանում, որոնց բնակության վայրը մոտ է բարձրլարում ունեցող էլեկտրակայաններին կամ լարանցումներին:
ԱՄՆ-ում անցկացված մի քանի ծավալուն հետազոտություններ հերքել են այդ կարծիքը՝ չգտնելով որևէ կապ դրանց միջև:
Միֆ 24. Հղիության արհեստական ընդհատումները բերում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը:
Նման հայտարարությամբ հաճախ հանդես են գալիս այն կազմակերպությունները, որոնք պայքարում են հղիության արհեստական ընդհատման դեմ: Անգամ դատական ատյաններում վերոնշյալ կապն ապացուցելու փորձեր են արվել: Սակայն բազմաթիվ լուրջ հետազոտություններ չեն կարողացել գտնել պատճառահետևանքային կապ հղիության արհեստական ընդհատման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Այս միջազգային կոնսենսուսի հետ համաձայն են մի շարք հեղինակավոր բժշկական կառույցներ, որոնց թվում են Առողջապաhության համաշխարհային կազմակերպությունը (WHO), Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:
Միֆ 25. Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է ամբողջովին կանխարգելել:
Ցավոք, ոչ: Իհարկե, կարելի է որոշել և նշել ռիսկի գործոնները (օրինակ՝ ընտանեկան պատմություն, գենային մուտացիաներ), փոխել կենսաձևը (ալկոհոլի և ծխախոտի օգտագործման նվազեցում, քաշի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն), ինչը կիջեցնի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 70%-ի մոտ չի հայտնաբերվում որևէ ռիսկի գործոն: Սա նշանակում է, որ հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, սպոնտան և դեռևս անհայտ պատճառներով:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը