Ինչպես ճիշտ բուժել երեխայի աչքին առաջացած ակնագարիկը (տիկնակլունձ)
Ակնագարիկը (ячмень) շատ տարածված խնդիր է երեխաների շրջանում, որը դրսևորվում է տհաճ քորով ու ցավոտ զգացողություններով: Ընդհանուր առմամբ՝ այն բավական անվնաս հիվանդություն է և անգամ չբուժելու դեպքում կանցնի մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, այն պետք չէ անտեսել:
Ակնագարիկը կոպի ճարպագեղձի բորբոքումն է, որի հարուցիչը, որպես կանոն, լինում է ոսկեգույն ստաֆիլակոկը: Այս հիվանդությունը կարող է ախտահարել կոպի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածը: Բացի այդ, այն կարող է ունենալ բորբոքման ինչպես մեկ, այնպես էլ մի քանի օջախ, և զարգանալ մեկ կամ երկու կոպի վրա:
Հիվանդության առաջին ախտանշաններն են ցավն ու կոպի եզրի այտուցվածությունը, որից հետո ախտահարված կոպը կարմրում է և էլ ավելի է այտուցվում: 2-3 օր անց առաջանում է թարախային գլխիկ, իսկ 3-4-րդ օրն արդեն սկսում է նկատվել նաև թարախային արտադրություն: Սակայն ժամանակին բուժումը սկսելու դեպքում կարելի է խուսափել նման բարդություններից:
Սովորաբար ակնագարուկն ի հայտ է գալիս անձնական հիգիենային պատշաճ կերպով չհետևելու պատճառով: Պարբերաբար օճառ չօգտագործելու հետևանքով ճարպագեղձերի ծորանները կարող են խցանվել այդ գեղձերի արտազատուկով, որն էլ հիանալի միջավայր է միկրոօրգանիզմների բազմացման համար:
Որոշ դեպքերում ակնագարուկը միայն ուղեկցող հիվանդություն է առողջական մեկ այլ խնդրին, որոնց շարքին են դասվում.
· մակաբուծային հիվանդությունները,
· աղեստամոքսային տրակտի հիվանդությունները,
· նյութափոխանակության խանգարումները (օրինակ՝ շաքարային դիաբետ),
· աչքի հիվանդությունները,
· քթի, կոկորդի և ականջի քրոնիկական բորբորքային հիվանդությունները,
· հիպովիտամինոզները՝ հատկապես, եթե խոսքը B խմբի վիտամինների մասին է:
Հարկ է հիշել, որ ակնագարիկն առաջին հերթին վկայում է իմունիտետի թուլացման մասին, ուստի պարբերաբար նման խնդիրների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, պարզել դրա առաջացման պատճառը և բուժել այն:
Առաջին բուժօգնություն ակնագարիկի դեպքում
Եթե երեխան բավականին մեծ է և խնդրելու դեպքում կփակի աչքերը, ապա կարելի է «այրել» ախտահարված հատվածը սպիրտի կամ յոդի լուծույթի միջոցով:
Հիվանդության վաղ փուլերում (մինչ թարախի առաջանալը) շատ արդյունավետ կարող է լինել տաք չոր կոմպրեսը: Այս դեպքում կարելի է ախտահարված կոպին դնել խաշած տաք ձու (առանց կեղևազրկելու), կարտոֆիլի խյուս (կարտոֆիլն առանց կեղևազրկելու խաշել և տրորել) կամ տաքացրած և որևէ կտորի մեջ փաթաթած աղ:
Ակնագարիկի զարգացումն արգելակելու համար հիանալի միջոց են նաև թունդ սև թեյի թրջոցները, դեղատնային երիցուկի թուրմը, կեչու բողբոջների եփուկը, սամիթի սերմերի եփուկը և ֆուրացիլինի լուծույթը: Նշված միջոցները շատ արդյունավետ են բորբոքումից ազատվելու համար: Դրանք կօգնեն շատ արագ բարելավել երեխայի վիճակը, իսկ որոշ դեպքերում անգամ բավական կլինեն լիարժեք բուժման համար:
Հարկ է հիշել, որ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկին, եթե.
· ակնագարիկն ի հայտ է եկել նորածին երեխայի մոտ,
· ակնագարիկն առաջացել կոպի ներքին մակերևույթին,
· երեխայի մարմնի ջերմաստիճանը 38°c-ից բարձր է,
· աչքի շուրջը նկատվում է լուրջ այտուցվածություն,
· այտուցը չի անցնում 5 օրից ավել:
Որպես կանոն՝ ակնագարիկն առաջանում է վարակման հետևանքով, ուստի դրա բուժման համար կիրառվում են տեղային հակամանրէային դեղամիջոցներ (կաթիլներ, քսուքներ): Եթե այս խնդիրը պայմանավորված է որևէ հիվանդությամբ, ապա հաճախ դրա բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ: Սակայն հարկ է հիշել, որ նման դեղորայք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:
6 կանոն, որոնց հարկավոր է անպայման հետևել
Ակնագարիկի բուժման մեթոդները շատ արդյունավետ են, սակայն, որպեսզի դրանք օգնեն, բուժման ժամանակ հարկավոր է անպայման հետևել նշված կանոններին.
· Երեխան չպետք է ձեռքերով դիպչի աչքերին, քանի որ այդ դեպքում հիվանդությունը կարող է տարածվել: Եթե երեխային որևէ բան է խանգարում կամ կա թարախային արտադրություն, ապա հարկավոր է օգտագործել մաքուր թաշկինակ կամ անձեռոցիկ:
· Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել ակնագարուկը կամ փորձել կտրելով մաշկը բացել այն թարախը մաքրելու համար, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Նման պրոցեդուրա կարող է անցկացնել միայն բժիշկը:
· Հիվանդության տարածումից խուսափելու համար հարկավոր է յուրաքանչյուր աչքի համար առանձին բամբակյա սկավառակ կամ մառլյա օգտագործել: Ընդ որում՝ սկզբում հարկավոր է մշակել քիչ ախտահարված հատվածները՝ աստիճանաբար անցնելով լուրջ ախտահարված հատվածներին: Եթե հարկավոր է լվանալ աչքերը, ապա յուրաքանչյուրի համար հարկավոր է առանձին լուծույթ օգտագործել:
· Երեխայի աչքի լորձաթաղանթի վնասումից խուսափելու համար պետք չէ օգտագործել սուր ծայրով կաթոցիկ:
· Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև տարրական հիգիենայի մասին: Ամեն պրոցեդուրայի ավարտին հարկավոր է լավ լվանալ ու չորացնել կաթոցիկը, ինչպես նաև սպիրտով ախտազերծել աչքերի համար նախատեսված կաթիլների սրվակի ծայրը, ինչը թույլ կտա խուսափել վարակումից:
· Նաև հարկ է հիշել, որ բուժման համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ժամկետանց դեղորայք կամ զբաղվել ինքնաբուժությամբ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:
Չնայած, որ ակնագարիկի առաջացման պատճառը վարակն է, այն վարակիչ հիվանդություն չէ և չի կարող մի երեխայից մյուսին փոխանցվել, ուստի հիվանդության սուր շրջանում պետք չէ արգելել երեխային զբոսնել ու շփվել այլ երեխաների հետ: Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է խուսափել երեխայի գերտաքացումից ու գերսառեցումից:
Ակնագարիկի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հետևել անձնական հիգիենային: Երեխան պետք է պարբերաբար օճառով լվանա ձեռքերն ու դեմքը և օգտագործի առանձին սրբիչ:
Նաև անհրաժեշտ է հոգալ իմունիտետի ամրապնդման մասին: Շատ արդյունավետ կլինի ֆիզիկական ակտիվությունը՝ ինչպես տանը, այնպես էլ մաքուր օդին: Երեխայի սննդակարգը պետք է հարուստ լինի թարմ բանջարեղենով ու մրգերով, իսկ էլ ավելի լավ արդյունքի համար կարելի է տալ երեխային նաև մուլտիվիտամինային հավելումներ և կոփել նրա առողջությունը հանգստավայրերում ու առողջարաններում:
Նյութի աղբյուրը՝ mamapedia.com.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը