6 ախտանշան, որոնք վկայում են աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրների մասին
Աղիների միկրոֆլորան շատ կարևոր նշանակություն ունի մարսողության ու նյութափոխանակության գործընթացների կարգավորման, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդման հարցում, ուստի ցանկացած խնդիր անմիջապես դրսևորվում է տարբեր տհաճ ախտանշաններով:
Առողջ մարդու օրգանիզմում միկրոֆլորայի օգտակար բակտերիաները կարգավորում են մարսողական рН-ը և ստեղծում են պատնեշ, որն արդյունավետ կերպով պաշտպանում է վարակներից: Սակայն սխալ սննդակարգի, սթրեսի և հակաբիոտիկների չարաշահման հետևանքով այդ բակտերիաների ակտիվությունը կարող է խանգարվել, ինչն առաջացնում է առողջության համար շատ վտանգավոր դիսբալանս:
Այս դիսբալանսի պատճառով կարող են ի հայտ գալ լուրջ հետևանքներ, որոնք առաջին հայացքից կարող են անվնաս թվալ, սակայն ժամանակի ընթացքում վերածվում են անբուժելի քրոնիկական խնդիրների:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ախտանշան, որոնք վկայում են աղիների միկրոֆլորայի աշխատանքի խանգարման մասին:
1. Մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ
Բակտերիաներն ապրում ու բազմանում են մարդու աղիներում, ուստի դրանց դիսբալանսը կարող է բացասաբար ազդել մարսողական համակարգի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ վնասակար բակտերիաները սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչը հանգեցնում է ստամոքսում թթուների ու վնասակար տոքսինների մակարդակի բարձրացման: Այս ամենի հետևանքով կարող են նկատվել այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են.
· գազերի կուտակումը,
· փորափքանքը,
· ստամոքսի այրոցը,
· թթվային ռեֆլյուքսը,
· տասներկումատնյա աղիքի խոցերը,
· գաստրիտը
· փորլուծությունը,
· փորկապությունը,
· գրգռված աղու համախտանիշը:
2. Հիշողության հետ կապված խնդիրներ
Աղիների ու գլխուղեղի աշխատանքի միջև կա սերտ կապ, ուստի միկրոֆլորայի դիսբալանսը կարող է բացասաբար ազդել նաև կոգնիտիվ գործընթացների վրա: Բանն այն է, որ աղիների միկրոֆլորան մասնակցում է որոշ կարևոր նեյրոտրանսմիտերների արտադրման գործընթացին, ուստի դիսբալանսը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների, անհանգստության և նմանատիպ այլ տհաճ ախտանշանների առաջացման:
3. Սննդարար նյութերի պակաս
Աղիներում «բնակվող» օգտակար բակտերիաներն անհրաժեշտ են օրգանիզմին հանքանյութերի, վիտամինների և այլ կարևոր սննդարար նյութերի սինթեզի իրականացման համար, իսկ դիսբալանսի դեպքում մարսողական գործընթացները դանդաղում են և օրգանիզմը չի կարողանում յուրացնել բավարար քանակությամբ սննդարար նյութեր:
Սկզբնական շրջանում օրգանիզմը սպառում է արդեն իսկ կուտակած սննդարար նյութերի պաշարները, սակայն հետագայում ի հայտ են գալիս դրանց ցածր մակարդակի մասին վկայող ախտանշաններ: Առավել հաճախ նկատվում է D, К, В7 և В12 վիտամինների, ինչպես նաև մագնեզիումի ու կալցիումի դեֆիցիտ:
4. Մաշկային խնդիրներ
Աղիների առողջության ու մաշկային խնդիրների միջև կա ակնհայտ կապ, ինչը պայմանավորված է նրանով, որ աղիները մաքրում են օրգանիզմը տոքսիններից և նպաստում են սննդարար նյութերի կլանմանը: Սա նշանակում է, մաշկային այնպիսի խնդիրները, ինչպիսին են ակնեն, էկզեման, կորյակներն ու պսորիազը, վկայում են աղիների միկրոֆլորայի հետ կապված լուրջ խնդիրների մասին:
5. Աուտոիմունային հիվանդություններ
Աուտոիմունային հիվանդությունները համարվում են քրոնիկական հիվանդություններ, քանի որ այդ դեպքում օրգանիզմը պայքարում է այն առողջ տարրերի դեմ, որոնք սխալմամբ վնասակար է համարում: Սա է պատճառը, որ այս հիվանդություններն ախտորոշելն ու բուժելը բավական բարդ է: Բացի այդ, աուտոիմունային հիվանդությունների սկզբնական ախտանշանները մարդիկ հաճախ շփոթում են որոշ տարածված և ոչ շատ լուրջ խնդիրների ախտանշանների հետ:
Չնայած, որ աուտոիմունային հիվանդությունները կարող են առաջացման տարբեր պատճառներ ունենալ, հարկ է հաշվի առնլ նաև այն, որ դրանք կարող են պայմանավորված լինել նաև աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրներով: Այս հիվանդությունների շարքին են դասվում.
· ռևմատոիդ արթրիտը,
· աուտոիմունային թիրեոդիտը,
· աղիների բորբոքային հիվանդությունները,
· ցելիակիան (գլյուտենի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականություն),
· 1-ին տիպի շաքարային դիաբետը:
6. Քրոնիկական սթրես
Սթրեսը հուզական դիսբալանսն է, որը, որպես կանոն, պայմանավորված է լինում տարբեր արտաքին ու ներքին գործոններով: Չնայած, որ որոշ սթրեսային իրավիճակներից հնարավոր չէ խուսափել, սթրեսը կարող է առաջանալ նաև դիսբակտերիոզի հետևանքով:
Նման դեպքերում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, որն էլ տոքսինների հետ մեկտեղ բացասաբար է ազդում լավ տրամադրության համար պատասխանատու հորմոնների արտադրման գործընթացի վրա: Քրոնիկական սթրեսը, որից հնարավոր չէ ազատվել անգամ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում, վկայում է աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրների մասին:
Նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Հարկ է հիշել, որ աղիների միկրոֆլորան կարգի բերելու լավագույն միջոցը սննդակարգը կարգավորելն է: Նման դեպքերում առաջին հերթին հարկավոր է ճիշտ սնվել և խուսափել վնասակար ու տոքսիններով լի սննդից:
Նյութի աղբյուրը՝ econet.ru.
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը