13 գործոն, որոնք կարող են նպաստել հիշողության վատացմանը
Հիշողության վատացումը բավական տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում: Նման խնդիրը կարող է պայմանավորված լինել տեղեկատվության մեծ ծավալով, սակայն լինում են նաև դեպքեր, երբ պատճառը շատ ավելի լուրջ է լինում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 13 տարածված պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել հիշողության վատացումը:
1. Վիտամին B12-ի դեֆիցիտ
Այս վիտամինը շատ կարևոր է արյան կարմիր բջիջների համար: Բացի այդ, այն նվազեցնում է անեմիայի առաջացման հավանականությունը, ինչպես նաև նպաստում է կենսագործունեության գործընթացների բարելավմանը: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն նաև նպաստում է հիշողության բարելավմանը, ուստի այս տարրի դեֆիցիտի դեպքում կարող է նկատվել հիշողության վատացում:
Այս տարրի դեֆիցիտը կարող է պայմանավորված լինել մարդու ծերացմամբ, քանի որ այդ դեպքում օրգանիզմը չի կարողանում սննդից բավարար քանակությամբ սննդարար նյութեր կլանել: Բացի այդ, նման խնդրի կարող է հանգեցնել սխալ սննդակարգը, անեմիան և Կրոնի հիվանդությունը:
2. Զարկերակային բարձր ճնշում
45 տարեկանից հետո հիշողության վատացման դեպքում հարկավոր է անպայման ավելի ուշադիր լինել նաև զարկերակային ճնշման նկատմամբ: Ուսումանասիրությունները ցույց են տվել, որ զարկերակային բարձր ճնշումից տառապողների մոտ ավելի հաճախ է նկատվում հիշողության ու կոգնիտիվ ֆունկցիաների վատացում, քան նման խնդիր չունեցողների մոտ:
3. Հիպոթիրեոզ
Հիշողության հետ կապված խնդիրները կարող են լինել նաև հիպոթիրեոզի ախտանշան: Այս հիվանդությանը բնորոշ է թիրոքսին հորմոնի մակարդակի նվազումը, ինչի հետևանքով դանդաղում են նյութափոխանակության գործընթացներն ու կոգնիտիվ ֆունկցիաները:
4. Դաշտանադադար
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա անմիջական կապ մոռացկոտության ու դաշտանադադարի միջև, ինչը պայմանավորված է էստրոգենի մակարդակի նվազմամբ: Բանն այն է, որ էստրոգենը պաշտպանում է նեյրոտրանսմիտերները, իսկ այդ հորմոնի մակարդակի նվազման դեպքում դրանք դառնում են ավելի անարդյունավետ:
5. Միգրեն
Միգրենից տառապողների մոտ բարձր է 50 տարեկանից հետո անցողիկ գլոբալ ամնեզիայի առաջացման հավանականությունը, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում են հիշողության ժամանակավոր մթագնումներ:
6. Երկարատև չվերթներ
Երկարատև չվերթները հոգնեցնում են և առաջացնում են քնի ու կենսառիթմերի խանգարումներ: Բացի այդ, դրանք կարող են դառնալ նաև հիշողության վատացման պատճառ: Բանն այն է, որ տեղեկատվության մտապահումը տեղի է ունենում քնած ժամանակ, ուստի քնի պակասի դեպքում կարող է նկատվել հիշողության կտրուկ վատացում:
7. Հղիություն
Հիշողության վատացում կարող է նկատվել նաև հղիության ընթացքում, ինչը գիտնականները կապել են հղի կանանց կենսակերպի ու սննդակարգի հետ:
8. Քիմիաթերապիա
Քիմիաթերապիայի տարածված կողմնակի բարդություններից մեկը հիշողության կորուստն է: Բանն այն է, որ այս թերապիան կարող է բացասաբար ազդել գլխուղեղի բջիջների վրա, ինչն էլ հանգեցնում է նման խանգարումների: Սակայն, բարեբախտաբար, թերապիան դադարեցնելուց հետո հիշողությունը վերականգնվում է:
9. Ընդհանուր անզգայացում
Բարդ վիրահատությունների ժամանակ սովորաբար կիրառվում է ընդհանուր անզգայացում, սակայն այն կարող է բացասաբար ազդել կոգնիտիվ կարողությունների վրա և անգամ հանգեցնել հիշողության կորստի:
10. Էպիլեպսիա
Էպիլեպսիայի դեպքում առաջանում են ջղաձգումներ, իսկ գլխուղեղը ստանում էլեկտրական ազդակներ, որոնք առաջացնում են բազմաթիվ լուրջ խնդիրներ՝ այդ թվում նաև հիշողության վատացում:
11. Ասթմայի և արթրիտի դեմ դեղամիջոցներ
Կորտիկոստերոիդային դեղամիջոցները երկար ժամանակ (6 ամիս և ավել) ընդունելու դեպքում կարող են դառնալ հիշողության վատացման պատճառ: Այս դեղամիջոցները կարող են ոչնչացնել գլխուղեղի բջիջները և հանգեցնել գլխուղեղի ապաճման:
12. Դեպրեսիա
Դեպրեսիան կապված է գլխուղեղում նորադրենալինի և սերոտոնինի ցածր մակարդակի հետ, իսկ այս քիմիական նյութերը կարող են ազդել հիշողության հետ կապված գործընթացների վրա:
13. Ալկոհոլի չարաշահում
Ալկոհոլն ազդում է հիպոկամպի վրա՝ վատացնելով դրա գործառույթները, որոնց շարքին է դասվում նաև նոր հիշողությունների ձևավորումը: Սա է պատճառը, որ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո մարդիկ հաճախ մոռանում են որոշ մանրամասներ: Երկար ժամանակ ալկոհոլի չարաշահման դեպքում կարող են առաջանալ հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում մարդը կարող է կորցնել նոր հիշողությունների ձևավորման ունակությունը:
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը