Ինչ է սպլենոմեգալիան (մեծ փայծախ) և որոնք են դրա ախտանշաններն ու առաջացման պատճառները
Փայծաղը լիմֆատիկ համակարգի մասը կազմող օրգան է, որը զտում է արյունը և պահպանում է արյան կարմիր ու սպիտակ բջիջների և թրոմբոցիտների առողջությունը։
Չափավոր սպլենոմեգալիան (փայծաղի չափերի մեծացում) կարող է նկատվել բզամաթիվ վարակիչ ու աուտոիմունային հիվանդությունների, հեմոգլոբինոպաթիայի, հեմոլիտիկ անեմիայի, թրոմբոցիտների ու էրիտրոցիտների արատների դեպքում։ Շատ վարակներին (օրինակ՝ մալարիա) հատուկ է զգալի սպլենոմեգալիան։ Չափազանց արտահայտված սպլենոմեգալիա, որի դեպքում փայծաղը հասնում է հսկայական չափերի՝ զբաղեցնելով որովայնի խոռոչի մեծ մասը, կարող է նկատվել լոյկոզի կամ այլ հեմոբլաստոզային հիվանդությունների դեպքում։ Նորմալ փայծաղը սովորաբար կշռում է 6-8 կգ։
Մարդու առողջական վիճակի շատ փոփոխություններ կարող են ազդել փայծաղ առողջության վրա։ Դրանց շարքին են դասվում.
· արյան կամ լիմֆատիկ համակարգի հիվանդությունները,
· վարակները,
· քաղցկեղի բոլոր տեսակները,
· լյարդի հիվանդությունները։
Սպլենոմեգալիայի ախտանշաններն են.
· զկրտոցը,
· շատ ուտել չկարողանալը,
· որովայնի վերին ձախ հատվածի ցավը։
Փայծաղի մեծացման՝ սպլենոմեգալիայի տարածված պատճառներն են.
· Բակտերիալ վարակները. բակտերիաները միկրոօրգանիզմներ են (սովորաբար միաբջիջ), որոնք ունեն չկազմավորված միջուկ և շատ պարզ կառուցվածք՝ ի տարբերությունը կենդանական կամ բուսական բջիջների։ Բակտերիալ վարակումը որևէ մեկից կամ շրջակա միջավայրից ախտածին բակտերիաների փոխանցումն է մեկ ուրիշին։ Բակտերիալ վարակների օջախները բաժանվում են 3 խմբի՝ վարակիչ, քիչ վարակիչ և ոչ վարակիչ։ Վարակումների հանգեցնող բոլոր օրգանիզմները բաժանվում են 3 խմբի՝ գեոպաթոգեն, պաթոգեն և պայմանականորեն պաթոգեն։
· Կատվի ճանկռածի հիվանդությունը կամ Մոլլարեի գրանուլյոման. վարակիչ հիվանդություն, որն առաջանում է կատվի և այլ կաթնասունների ճանկռածից, կծածից կամ նրանց հետ շփումից։ Այն արտահայտվում է ընդհանուր օրգանիզմի չափավոր թունավորմամբ, ինչպես նաև վարակի ներթափանցման հատվածին մոտ գտնվող լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ։ Երբեմն այս հիվանդության ժամանակ վնասվում է նաև նյարդային համակարգը։ Սրա առաջացման պատճառը բարտոնելլա ցուպիկն է, իսկ աղբյուրը՝ կենդանու բերանի խոռոչը։ Մարդը վարակվում է կենդանու հետ շփման դեպքում, երբ կենդանին լիզում է, ճանկռում, կծում և այլն։ Հիմնականում վարակվում են երեխաներն ու երիտասարդները, հատկապես՝ ձմռանն ու աշնանը։ Կարող են նկատվել նաև ընտանեկան համաճարակներ, որի դեպքում ընտանիքի բոլոր անդամները վարակվում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Մարդիկ չեն կարող փոխանցել հիվանդությունը մեկը մյուսին։
· Վարակիչ մոնոնուկլեոզ (Էպշտեյն-Բարրի վիրուս, Ֆիլատովի հիվանդություն, բարորակ լիմֆոբլաստոզ և այլն). վիրուսային վարակիչ հիվանդություն, որի առաջացման պատճառը մարդու հերպեսի 4-րդ տիպի վիրուսն է։ Չնայած, որ վիրուսը կարող է հայտնաբերվել մարմնի բոլոր հատվածներում, վարակիչ մոնոնուկլեոզի վիրուսը հիմնականում կապված է լինում թքագեղձերի հետ։ Առողջ օրգանիզմում վիրուսը ոչ մի կերպ չի արտահայտվում, սակայն այն կորող է մահացու լինել իմունային անբավարարությամբ տառապողների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ վարակակիրները, փոխպատվաստում ստացածները, ինչպես նաև նորածինները։ Վարակիչ մոնոնուկլեոզը դրսևորվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավով, բերանի, լիմֆատիկ հանգույցների, լյարդի, փայծաղի ախտահարությամբ և արյան կազմի փոփոխությամբ։
· Վիրուսային վարակները (վիրուսային հիվանդությունները). վարակիչ հիվանդություններ կամ ուռուցքներ, որոնք հիմնականում պայմանավորված են վիրուսներով։ Ցանկացած վարակիչ գործընթացի դեպքում վիրուսային վարակների հիմնական առանձնահատկությունը վիրուսների ներբջջային մակաբուծությունն է ու ցիտոտրոպիզմը, ինչի հետևանքով դրանք դառնում են կախված բջջի նյութափոխանակության, էներգետիկ ու էկոլոգիական պրոցեսներից։
· Մակաբուծային վարակները. հիվանդությունների խումբ, որոնք պայմանավորված են մակաբույծների (բազմաբջիջ հելմինտներ և հատվածոտանիներ) առկայությամբ։ Չնայած, որ այս հիվանդությունները դասվում են վարակիչների շարքին, սովորաբար վարակիչ հիվանդությունները դիտարկվում են առանձին՝ որպես միաբջիջ օրգանիզմներով (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և այլն) պայմանավորված հիվանդություններ։ Սովորաբար հատվածոտնանիների շրջանում հիվանդության պատճառ են դառնում միջատները, պաթոգեն և պայմանականորեն պաթոգեն տիզերը և այլն։ Հիվանդությունը կարող է նաև պայմանավորված լինել մակաբույծ որդերով, ինչպիսիք են՝ տափակ որդերը, ծծող որդերը, կլոր որդերը, փշագլուխները և այլն։ Մակաբույծները կարող են լինել ժամանակավոր (տզրուկները, արյունածուծ հատվածոտանիները և այլն) և մշտական (քոսի տիզը, ոջիլը, հելմինտները և այլն)։
Որոշ մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ իրենց զարգացումն ավարտին հասցնելու համար կարող են օգտագործել երկու, երբեմն էլ երեք «տեր»։ Մակաբույծները տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա. կլանում են արյունն ու սննդարար նյութերը, վնասում են օրգաններն ու հյուսվածքները, առաջացնում են մեխանիկական բորբոքումներ ու թունավորումներ նյութափոխանակության արգասիքներով և այլն։
Մակաբուծային հիվանդությունների հարուցիչները մարդու օրգանիզմ սովորաբար ներթափանցում են բնական անցքերով (հիմնականում բերանով), իսկ երբեմն էլ միզուղու, սեռական օրգանների կամ մաշկի միջոցով։ Հարուցիչները հիմնականում փոխանցվում են սննդի ու ջրի, հոդվածոտնանիների, հիվանդի կամ հողի հետ շփման միջոցով, երբեմն էլ օդ-կաթիլային ճանապարհով։
Որոշ մակաբույծներ մարդկանց կյանքի ու առողջության համար լուրջ խնդիր չեն հանդիսանում, սակայն որոշներն էլ կարող են մահացու լինել
· Լյարդի տարբեր հիվանդությունները,
· Լեղատար ուղիների ատրեզիա (անանցքություն). Հազվադեպ հանդիպող բնածին արատ, որի դեպքում լեղատար ուղիները անցանելի չեն կամ ընդհանրապես բացակայում են։ Միակ բուժումը վիրահատականն է, սակայն նույնիսկ այդ դեպքում ապրելու հավանականությունը շատ քիչ է։
· Ցիռոզ. լյարդի ծանր հիվանդություն, որի դեպքում օրգանը մեծանում է կամ փոքրանում, իսկ մակերևույթը դառնում է չափազանց կոշտ ու անհարթ։ Բացի այդ, փոփոխվում են նաև արյան որոշ ցուցանիշներ։ Հիվանդության առաջացման հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Այն ընթանում է մի քանի փուլով (ալկոհոլային սուր հեպատիտ, լյարդի ճարպային սնուցախանգարում, լյարդի բջիջների նեկրոզ)։
· Մուկովիսցիդոզը. Ժառանգական համակարգային հիվանդություն, որը պայմանավորված է մուկովիսցիդոզի տրանսմեմբրանային կարգավորիչի գենի մուտացիայով։ Դրսևորվում է շնչառական օրգանների և աղեստամոքսային համակարգի գործառույթների խանգարմամբ, ինչպես նաև արտաքին արտազատության գեղձերի ախտահարմամբ։
· Պորտալ հիպերտենզիա. ուղեկցվում է սպլենոմեգալիսյով, ասցիտով, լյարդային էնցեֆալոպաթիայով, ինչպես նաև ստամոքսի ու կերակրափողի երակների վարիկոզային լայնացմամբ։ Պորտալ հիպերտենզիան առաջանում է երակի որևէ հատվածում արյան հոսքի խանգարման հետևանքով, իսկ վարիկոզի հետևանքով լայնացած երակը կարող է պայթել՝ հանգեցնելով արյունահոսության։
· Դռներակի օբստրուկցիա. առաջացնում է արտալյարդային պորտալ հիպերտենզիա։ Սա կարող է առաջանալ դռներակի ցանկացած հատվածում։ Այս հիվանդության ժամանակ միացնող երակները լայնանում են՝ դռներակից լյարդին արյուն մատակարարելով և ստանում են խճճված անոթային գոյացության տեսք։ Արյան հոսքի օբստրուկցիան հանգեցնում է պորտալ հիպերտենզիայի։ Այս դեպքում չափում են ճնշումը անմիջապես դռներակի մեջ և անգիոգրաֆիայի կամ ֆլեբոգրաֆիայի միջոցով պարզում օբստուկցիայի առաջացման տեղը։ Լյարդի բիոպսիայի արդյունքները թույլ են տալիս տեղայնացնել օբստրուկցիան և պարզել դրա առաջացման պատճառները։
· Քրոնիկ սկլերոզող խոլանգիտ. այս հիվանդությունը կապված է լյարդի աուտոիմունային հիվանդության հետ։ Առաջացման պատճառները մինչև օրս անհայտ են։ Հնարավոր է, որ այն պայմանավորված լինի վարակով։ Այս հիվանդությունը 2 անգամ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Սովորաբար ի հայտ է գալիս 25-45 տարեկանում, սակայն կարող է նաև առաջանալ երեխաների մոտ։ Հիվանդների 70%-ի մոտ առաջանում է նաև ոչ բնորոշ խոցային կոլիտ (քրոնիկ աուտոիմունային հիվանդություն, որը ներառում է նաև հաստաղիի լորթաթաղանթը)։ Բացի կոլիտից, սկլերոզող խոլանգիտը կարող է նաև ուղեկցվել այլ աուտոիմունային հիվանդություններով։
· Արյան հիվանդությունները. զանազան հիվանդությունների խումբ, որոնք պայմանավորված են արյան տարբեր բջիջների (լեյկոցիտների, էրիտրոցիտների կամ թրոմբոցիտների) կառուցվածքի կամ գործառույթների խանգարումներով, դրանցից որևէ մեկի քանակի ախտաբանական փոփոխությամբ (դրանց մակարդակի բարձրացում կամ իջեցում) կամ արյան պլազմայի հատկությունների փոփոխությամբ։
· Հեմոգլոբինոպաթիա. հեմոգլոբինի կառուցվածքի բնածին կամ ժառանգական փոփոխություն կամ խանգարում, որը սովորաբար հանգեցնում է դրա թթվածին մատակարարելու գործառույթի կամ էրիթրոցիտների կառուցվածքի ու գործառույթների լաբորատոր կամ կլինիկական փոփոխությունների։ Հեմոգլոբինոպաթիայի տեսակները լինում են որակական ու քանակական։ Հեմոգլոբինի արատները բավական շատ են լինում։ Հեմոգլոբինոպաթիային շատ տեսակներ հատուկ են լինում միայն աշխարհագրական որևէ տարածքին։ Հեմոգլոբինոպաթիաները կարող են ընթանալ առանց ախտանշանների, սակայն երբեմն անեմիան (սակավարյունություն) կարող է դիտվել որպես հիվանդության առաջացման ախտանշան։
· G6PD-ի պակասի հետևանքով առաջացած հեմոլիտիկ անեմիա. այս հիվանդությունը պայմանավորված է G6PD-ի պակասով և էրիթրոցիտների գյուտատիոնի անկայունությամբ։ G6PD-ի պակաս ունեցող մարդիկ երկար տարիներ կարող են վարել սովորական կյանք և առողջական ոչ մի խնդիր չունենալ։ Հիվանդությունն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդը որևէ հիվանդության բուժման համար ընդունում է դեղեր, որոնք ունեն օքսիդացնող հատկություն։ Նման դեղամիջոցները, չափավոր օգտագործելու դեպքում, առողջ արյուն ունեցող մարդկանց ոչ մի վնաս չեն հասցնում, սակայն G6PD-ի պակաս ունեցողների մոտ կարող են առաջացնել անեմիա։ Հիվանդի մեզը դառնում է կարմիր կամ մուգ շագանակագույն, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, արյան մեջ հեմոգլոբինի մակարդակն իջնում և կարող են նկատվել երիկամների աշխատանքի խանգարումներ։
· Իդիոպաթիկ աուտոիմունային հեմոլիտիկ անեմիա. ընդհանուր առմամբ հեմոլիտիկ անեմիան անեմիաների մի խումբ է, որոնք բնորոշվում են էրիթրոցիտների քայքայումով, ինչի հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ, այդ թվում նաև սպլենոմեգալիա։ Հեմոլիտիկ անեմիաները լինում են ժառանգական և ձեռքբերովի։ Ժառանգականները բաժանվում են երեք խմբի՝ էնզիմոպաթիաներ, մեմբրանոպաթիաներ և հեմոգլոբինոպաթիաներ։ Ձեռքբերովիները դասակարգվում են համաձայն անեմիայի առաջացման գործոնի (քիմիական վնասվածքներ, մեխանիկական վնասվածքներ, հակամարմիններ, վիտամին E-ի պակաս կամ մակաբույծների կողմից էրիթրոցիտների քայքայում)։ Ամենից հաճախ հանդիպում են աուտոիմունային հեմոլիտիկ անեմիաները (ԱԻՀԱ)։ Բոլոր ԱԻՀԱ-ները բաժանվում են երկու խմբի՝ իդիոպաթիկ և սիմպտոմատիկ։ ԱԻՀԱ-ն դիտարկվում է որպես իդիոպաթիկ, եթե այն ոչ թե ախտանշան է կամ որևէ ախտաբանության հետևանք, այլ հիվանդության ինքնուրույն դրսևորում։ ԱԻՀԱ-ներն առավել հաճախ հանդիպում են կանանց մոտ (հիմնականում 50 տարեկանից բարձր)։
· Իմունային հեմոլիտիկ անեմիաներ. այս անեմիաները լինում են 4 տեսակի՝ տրանսիմունային, իզոիմունային, աուտոիմունային և հետերոիմունային։ Տրանսիմունային հեմոգլոբիկ անեմիան առաջանում է պտղի մոտ, եթե նրա ու մոր հակածինները նույնն են լինում և մայր տառապում է աուտոիմունային հեմոլիտիկ անեմիայով։ Այս դեպքում մոր հակամարիններն ընկերքի միջով ներթափանցում են պտղի օրգանիզմ, ինչը քայքայիչ ազդեցություն է ունենում նրա էրիթրոցիտների վրա։ Իզոիմունայիններն առաջանում են անհամապատասխան դոնորային արյուն փոխներարկելու դեպքում։ Աուտոիմունայինների դեպքում նոր հակամարմինները սկսում են գործել սեփական անհայտ հակածինների դեմ, ինչի արդյունքում ոչնչանում են նաև էրիթրոցիտները։ Հետերոիմունային անեմիայի դեպքում էրիթրոցիտները լինում են փոփոխված անտիգենային կառուցվածքով։ Այս դեպքում էրիթրոցիտը դառնում է օրգանիզմի համար «օտար» և իմունային համակարգը կազմակերպում է նպատակաուղղված պաշտպանություն և սինթեզում էրիթրոցիտի փոփոխված անտիգենային կառուցվածքի դեմ պայքարող հակամարմիններ։
· Միելոդիսպլաստիկ համախտանիշ (ՄԴՀ). հետերոգեն կլոնալ հիվանդություն, որը բնորոշվում է ոսկրածուծի դիսպլազիայով, պերիֆերիկ արյան որևէ մասնիկի պակասով և կարող է վերածվել սուր լեյկոզի։ Սա հոմատոլոգիայի ամենաբարդ հիվանդություններից մեկն է։ Հիմնականում (80%) հանդիպում է 60 տարեկանից բարձր անձանց մոտ։ Երեխաներն այս հիվանդությամբ տառապում են շատ հազվադեպ։
· Պոլիցիտեմիա (կամ էրիթրեմիա). արյան մեջ չարորակ ուռուցքային գործընթաց է՝ կապված ոսկրածուծի բջջային տարրերի հիպերպլազիայի հետ։ Արյան մեջ բարձրանում է էրիթրոցիտների մակարդակը և միևնույն ժամանակ նաև մի փոքր բարձրանում է նեյտրոֆիլային լեյկոցիտների ու թրոմբոցիտների մակարդակը։ Էրիթրոցիտների քանակի ավելացման հետևանքով արյունը թանձրանում է, շրջանառվող արյան ծավալը մեծանում է, ինչը հանգեցնում է անոթներում արյան հոսքի դանդաղեցման և թրոմբների առաջացման: Այս ամենի արդյունքում խախտվում է արյան մատակարարումը օրգաններին և առաջանում է հիպոքսիա։
«Իրական պոլիցիտեմիան» տարեցների հիվանդություն է, սակայն կարող է հանդիպել նաև երիտասարդների և երեխաների մոտ։ Չնայած, որ երիտասարդների մոտ այս հիվանդությունը հանդիպում է շատ հազվադեպ, այն շատ ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունը երկար տարիներ ընթանում է առանց ախտանշանների։ Տղամարդիկ այս հիվանդությամբ շատ ավելի հաճախ են տառապում, քան կանայք։ Բացի այդ, այն կարող է լինել նաև գենետիկ։ Սա դանդաղ ընթացող հիվանդություն է, որի ժամանակ արյան բոլոր մասնիկները սկում են ավելի շատ արտադրվել։ Թրոմբոցիտների քանակի ավելացումը հանգեցնում է թրոմբների առաջացման, ինչը նպաստում է սրտամկանի ու գլխուղեղի կաթվածի առաջացմանը։
· Թալասսեմիա. Ռեցեսիվ ժառանգական հիվանդություն, որը պայմանավորված է հեմոգլոբին А-ի կազմի մեջ մտնող պոլիպեպտիդ շղթաների սինթեզի նվազեցմամբ։ Հեմոգլոբինի գենի մուտացիաները հաճախ կարող են հանգեցնել շղթաների սինթեզի խանգարման։
· Քաղցկեղ։
· Հոջկինի հիվանդություն (Հոջկինի լիմֆոմա). ավշայի հյուսվածքների չարորակ հիվանդություն, որն ախտահարում է ավշային համակարգը։ Այն կարող է առաջանալ ավշայի հյուսվածքներ ունեցող ցանկացած օրգանի վրա (լիմֆատիկ հանգույցներ, փայծաղ և այլն)։
· Լեյկիմիա (լեյկոզ). Լեյկիմիան կարող է լինել սուր կամ քրոնիկ բնույթի։ Այն առաջանում է ոսկրածուծի՝ արյան բջիջների արտադրման համար պատասխանատու հյուսվածքների ախտահարման դեպքում, ինչը հանգեցնում է արագ բազմացող ու անդադար զարգացող սպիտակ լեյկոզային բջիջների արտադրմանը։
· Լիմֆոմա. լիմֆատիկ հյուսվածքների հեմատոլոգիական հիվանդություն, որը բնորոշվում է լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ կամ այն ներքին օրգանների ախտահարմամբ, որտեղ նկատվում են «ուռուցքային» լիմֆոցիտների անվերահսկելի կուտակումներ։ Առաջին ախտանշանները թևատակերի, պարանոցի կամ աճուկային հատվածների լիմֆատիկ հանգույցների մեծացումն է։ Լիմֆոմաներին հատուկ է ուռուցքի սկզբնական օջախ ունենալը, սակայն այն կարող է ոչ միայն մետաստազներով զարգանալ, այլև «շրջել» օրգանիզմով։ Գոյություն ունի լիմֆոմայի երկու տեսակ՝ Հոջկինի և ոչ հոջկինյան։ Լինում են դեպքեր, երբ լիմֆոման լինում է չարորակության ցածր մակարդակի։ Այս դեպքում բուժման կարիք չի լինում և հիվանդը միայն լինում արյունաբանի կամ ուռուցքաբանի հսկողության տակ։ Սակայն հիվանդության ամենաչնչին զարգացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես սկսել բուժումը։
· Ֆելտիի համախտանիշ. սա ռևմատոիդ արթրիտի հազվադեպ տեսակ է, որը հանդիպում է տարեցների մոտ և դրսևորվում է սպլենոմեգալիայի, պոլիարթրիտի և լեյկոպենիայի համադրությամբ: Այս հիվանդությունն ունի վառ արտահայտված աուտոիմունային դրսևորում: Առավել հաճախ Ֆելտիի համախտանիշն առաջանում է երկարատև ռևմատոիդ արթրիտի ֆոնի վրա, սակայն կարող է և սկսվել միանգամից սուր դրսևորումներով: Նախանշանները ռևմատոիդ արթրիտի նախանշանների նման են՝ բարձր ջերմություն, հոդացավեր ու հոդերի այտուցվածություն, լիմֆոհանգույցների մեծացում, սակավարյունություն ու թրոմբոցիտոպենիա: Հիվանդության սկզբում փայծաղը կարող է մեծացած չլինել, սակայն շուտով ի հայտ է գալիս նեյտրոպենիա: Հետագայում զարգանում է ռևմատոիդ արթրիտին հատուկ հոդային համախտանիշը, փայծաղը սկսում է մեծանալ: Ընդհանուր ախտանշաններն են քաշի կորուստը, թուլությունը, մկանային ապաճումը: Այս հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է 40 տարեկալից բարձ անձանց մոտ, ընդ որում՝ շատ ավելի հաճախ կանանց մոտ:
· Գայլախտ. աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն և վնասվում են հիմնականում միացնող հյուսվածքները, որոնք ունեն հոդային բաղադրիչներ: Հիվանդությունն անվանվել է գայլախտ, քանի որ դրա ակնհայտ ախտանշանը՝ դեմքի ցանը, հիշեցնում է գայլի կծած:
· Սարկոդիոզ. Համակարգային հիվանդություն, որի դեպքում ախտահարվում են շատ օրգաններ ու համակարգեր, մասնավորապես՝ թոքերը: Դրսևորվում է ախտահարված հանգույցներում բորբոքային օջախներով, որոնք ունեն տարբեր չափերի պինդ հանգույցների տեսք և հայտնաբերվում են մանրադիտակային հետազոտության ժամանակ: Սարկոդիոզի դեպքում ամենից հաճախ ախտահարվում են թոքերը, փայծաղը, լյարդը, լիմֆատիկ հանգույցները, իսկ ավելի հազվադեպ՝ ոսկորները, մաշկը, տեսողական օրգանները և այլն: Հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են: Այն վարակիչ չէ և սովորաբար սկսում է զարգանալ երիտասարդ ու միջին տարիքում և հիմնականում՝ կանանց մոտ: Սարկոդիոզը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց ախտանշանների և հայտնաբերվել պատահաբար՝ որևէ հետազոտության ժամանակ: Բուժումն իրականացվում է գլյուկոկրտիկոիդային հերմոններով: Համարվում է, որ հիվանդությունը կարող է նաև անցնել առանց բժշկական միջամտության, ուստի բժիշկը երբեմն բուժում չի նշանակում՝ բավարարվելով միայն հիվանդին հսկողության տակ պահելով:
· Մանգաղաբջջային անեմիա. ժառանգական հեմոգլոբինոպաթիա է, որը կապված է ցեղի հեմոգլոբինի սպիտակուցի կառուցվածքի խանգարման հետ, որի դեպքում այն ստանում է բյուրեղյա կառուցվածք (հեմոգլոբին S): Անեմիայի այս տեսակով տառապող հիվանդների մոտ բարձր է փայծաղի էրիթրոցիտների քայքայման մակարդակը: Նրանց կյանքի տևողությունն ավելի կարճ է, բարձր է հեմոլիզի մակարդակը և հաճախ նկատվում են քրոնիկ ախտանշաններ, ինչպիսին թթվածնային անբավարարությունն է:
Բնականոն պայմաններում այս հիվանդության ախտանշանները գրեթե ի հայտ չեն գալիս և մանգաղաձև էրիթրոցիտները հայտնաբերվում են միայն արյան լաբորատոր ուսումնասիրության ժամանակ:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը