12 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել լյարդի ախտահարմամբ
Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից է և պատասխանատու է մարմինը տոքսիններից մաքրելու համար: Սա այն օրգանն է, որը պետք է միշտ առողջ լինի, քանի որ դրա հետ կապված ցանկացած խնդիր կարող է անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա: Սա է պատճառը, որ հետագայում առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կարողանալ տարբերել այն ախտանշանները, որոնց միջոցով օրգանիզմը հուշում է լյարդի հետ կապված խնդիրների առկայության մասին:
Գոյություն ունեն տարբեր հիվանդություններ ու առողջական խնդիրներ, որոնք կարող են ազդել լյարդի վրա և դրանցից յուրաքանչյուրն ունենում է իր ախտանշանները, սակայն մարդիկ հաճախ անտեսում են դրանք, ինչը հանգեցնում է լուրջ հետևանքների:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լյարդի ախտահարման մասին վկայող 12 ախտանշան, որոնք կօգնեն ազատվել այդ խնդիրներից հնարավորինս շուտ և խուսափել լուրջ բարդություններից:
Ստամոքսի աշխատանքի խանգարում
Սրտխառնոցը կարող է լինել տարբեր հիվանդությունների ախտանշան: Այդ հիվանդությունների շարքին են դասվում սննդային թունավորումը, միգրենը, գլխապտույտը, դեպրեսիան և այլն, սակայն քչերը գիտեն, որ այս ախտանշանը երբեմն վկայում է նաև լյարդի ախտահարման մասին: Նման խնդիր է առաջանում, երբ խանգարվում է լյարդի աշխատանքը և տոքսինները սկսում են կուտակվել օրգանում: Սրտխառնոցը կարող է լինել նաև մարսելախանգարման ախտանշան, սակայն եթե խնդիրը չի անցնում որոշ ժամանակ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Հոգնածություն ու թուլություն
Թուլության ու հոգնածության զգացողությունը նույնպես կարող է պայմանավորված լինել լյարդի ախտահարմամբ: Այս դեպքում տոքսինները սկսում են կուտակվել արյան մեջ, ուստի եթե հոգնածության զգացումը չի անհետանում անգամ երկարատև հանգստից հետո, ապա հարկավոր է շտապ դիմել մասնագետի օգնությանը:
Ախորժակի կորուստ
Վնասված լյարդն ավելի քիչ լեղի է արտադրում, իսկ լեղին օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպերը, ուստի երբ սնունդը պատշաճ կերպով չի մարսվում, նկատվում է ախորժակի կորուստ ու քաշի նվազում: Եթե այս վիճակը պահպանվում է երկար ժամանակ ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Մարսողական խնդիրներ
Լյարդը շատ մեծ նշանակություն ունի մարսողական գործընթացների հարցում, ուստի ախտահարման դեպքում այն չի կարողանում բավարար քանակությամբ լեղի արտադրել և կլանել ու վերամշակել սննդարար նյութերը: Այս ամենի հետևանքով առաջանում են մարսողական այնպիսի խնդիրներ, ինչպիսին են գրգռված աղու համախտանիշը, փորափքանքը, ալկոհոլի հանդեպ անհանդուրժողականությունը, փորկապությունը, փորլուծությունը, մարսելախանգարումն ու լեղապարկում քարերի առաջացումը:
Մեզի գույնի փոփոխություն
Առողջ մարդու մեզը պետք է լինի թափանցիկ և բաց դեղնավուն երանգով, ինչը կնշանակի, որ օրգանիզմը ճիշտ է հիդրատացվում: Սակայն լյարդի հետ կապված խնդիրների դեպքում մեզը ստանում է շագանակագույն կամ նարնջագույն երանգ, ինչը պայմանավորված է լինում արյան մեջ բիլիռուբինի բարձր մակարդակով: Մեզի մուգ գույնը կարող է լինել նաև ջրազրկման կամ վիտամին B-ի չափազանց մեծ քանակության ախտանշան, սակայն ամեն դեպքում բացառված չեն նաև լյարդի հետ կապված խնդիրները, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել:
Արտաթորանքի գույնի փոփոխություն
Վնասվելու դեպքում լյարդն ավելի քիչ լեղի է արտադրում, ինչի հետևանքով նկատվում են նաև կղանքի փոփոխություններ: Հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ բաց դեղնավուն կամ մոխրագույն կավանման արտաթորանքը վկայում է լյարդի հետ կապված խնդիրների մասին: Այս դեպքում անհրաժեշտ է շտապ բուժզննում անցնել:
Դեղնախտ
Դեղնախտը հիվանդություն է, որի դեպքում արյան մեջ բարձրանում է բիլիռուբինի մակարդակը, ինչի հետևանքով մաշկը, լեզուն, մատների ծայրերն ու աչքերը ստանում են դեղնավուն երանգ: Այս խնդիրը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի հիվանդությունների մասին, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Որովայնի ցավեր ու ջղաձգումներ
Որովայնի ցավերն ու ջղաձգումները կարող են պայմանավորված լինել ասցիտով (ջրգողություն) կամ լյարդի վնասվածքով: Ջրգողությունը հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի վնասվածքի հետևանքով որովանային խոռոչում հեղուկի կուտակմամբ: Լյարդի հիվանդությունները կարող են նաև նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը՝ հանգեցնելով առողջական էլ ավելի լուրջ խնդիրների առաջացման:
Հեղուկի կուտակում
Վնասված լյարդը հաճախ նպաստում է վերջույթներում հեղուկի կուտակմանը: Այս վիճակը նման է ջրգողությանը (ասցիտ), սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ դիսբալանսով, երիկամների հետ կապված խնդիրներով, սրտային անբավարարությամբ կամ ավշային համակարգի հիվանդություններով, ուստի հստակ ախտորոշման համար հարկավոր է անպայման բուժզննում անցնել:
Մաշկային խնդիրներ
Լյարդի հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում մաշկն ավելի զգայուն է դառնում: Այս դեպքում շատ հաճախ են առաջանում կապտուկներ, իսկ երակներն ավելի արտահայտված են դառնում: Նման դեպքերում հարկավոր է անպայման բուժել լյարդը, քանի որ միայն մաշկային խնդիրներից ազատվելը արդյունավետ չի լինի:
Կրծքավանդակի ցավեր
Լյարդը կրծքավանդակին մոտ է գտնվում, ուստի այս օրգանի վնասման դեպքում կարող են նկատվել ցավոտ զգացողություններ նաև կրծքավանդակի հատվածում:
Փորլուծություն, փորկապություն, աղիքային արյունահոսություն
Լյարդը կենսական նշանակություն ունի ճիշտ մակարդման համար, ուստի երբ այս օրգանի աշխատանքը խանգարվում է, կարող է առաջանալ աղիքային արյունահոսություն, փորլուծություն կամ փորկապություն:
Հարկ է հիշել, որ լյարդը շատ կարևոր օրգան է, որի առողջությունից կախված է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի նշված ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքով առաջացած բարդություններից ազատվելը:
Նյութի աղբյուրը՝ newdailyrecipes.com
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը