Անկարևոր թվացող 10 ախտանշան, որոնք կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին
Գոյություն ունեն ախտանշաններ, որոնք մարդիկ հաճախ են անտեսում՝ համարելով անկարևոր, սակայն այդ անկարևոր թվացող ախտանշանները երբեմն վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք առաջին հայացքից թվում են ոչ այնքան կարևոր, սակայն վկայում են վտանգավոր հիվանդությունների մասին:
1. Մարդը մոռանում է, թե ինչի մասին էր խոսում
Այս անվնաս թվացող ախտանշանը կարող է վկայել շատ լուրջ խնդիրների մասին: Նման ախտանշանով կարող են դրսևորվել գլխուղեղի արյան շրջանառության խանգարումը կամ գլխուղեղի միկրոկաթվածը: Սա այն ախտանշանն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման դեպքերում մասնագետներն անց են կացնում բուժզննում և անհրաժեշտության դեպքում նշանակում արյունը ջրիկացնող ու խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ: Շատ մեծ նշանակություն ունի նաև մարդու կենսակերպը, ուստի հարկավոր է հրաժարվել ծխախոտից, խուսափել ալկոհոլային ըմպելիքներից, ճարպոտ, աղի ու քաղցր սննդամթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ:
2. Աչքի մեջ օտար մարմնի առկայության զգացողություն
Առողջ մարդու մոտ չպետք է նկատվեն տեսողության խանգարումներ, աչքերի ցավեր, արցունքահոսություն կամ աչքերի կարմրություն: Լուրջ ախտանշան է նաև ուղիղ գծերը հստակ տեսնել չկարողանալը, ուստի եթե ուղիղ գծերն ալիքաձև են թվում, ապա հարկավոր շտապ բուժզննում անցնել, քանի որ դա մկանային հյուսվածքների դեգեներացիայի հստակ ախտանշան է: Առհասարակ տեսողության խանգարումները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել. աղոտ տեսողությունը կարող է լինել կատարակտի ախտանշան, իսկ որոշ ժամանակով տեսողության կորուստը կամ աչքերի առջև մեծ բծի առկայությունն անուշադրության մատնելը կարող է հանգեցնել կուրության:
3. Սնվելուց հետո առաջացող այրոց
Հաճախ մարդիկ կարծում են, որ այրոցը պայմանավորված է սննդի մեծ քանակությամբ, սակայն այս տհաճ զգացողությունների առաջացման պատճառը կարող է լինել ստամոքսաթթուն, որը հայտնվում է կերակրափողում և առաջացնում բորբոքային գործընթացներ, բերանում թթու համի զգացողություն և ատամների վնասվածքներ: Ստամոքսի այրոցից հաճախ տառապում են ավելորդ քաշ ունեցող մարդիկ ու հղիները, քանի որ ծանրությունը խանգարում է, որ սնունդը ճիշտ ուղղությամբ շարժվի: Բացի այդ, մշտական այրոցը կարող է դառնալ սպիների առաջացման պատճառ, ինչի հետևանքով դժվարանում է կլման ակտը և կարող է անգամ առաջանալ կերակրափողի քաղցկեղ:
4. Քնկոտություն
Մշտական հոգնածության զգացումը, քնկոտությունն ու խռմփոցը կարող են պայմանավորված լինել քնի օբստրուկտիվ ապնոէով, որի դեպքում մարդու շնչառությունը քնած ժամանակ կարճ ժամանակով կանգ է առնում: Նման դեպքերում նկատվում են գլխացավեր, քնկոտություն ու ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ: Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ շնչառության խանգարումները բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների, կաթվածի և շաքարային դիաբետի առաջացման հավանակությունը:
5. Ոտքերի կամ ձեռքերի թմրածություն
Հաճախ մարդիկ արթնանում են նման տհաճ զգացողությամբ, քանի որ քնած ժամանակ խանգարվել է արյան շրջանառությունը: Նման ախտանշանը կարող է անկարևոր թվալ, սակայն եթե այն ի հայտ է գալիս շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ, ապա հարկավոր է դիմել բժշկին, քանի որ դա կարող է պայմանավորված լինել նյարդերի վնասվածքով: Բացի այդ, թմրածությունն ու ծակծկոցը կարող է լինել գլխուղեղի կաթվածի կամ շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը:
6. Գոտկատեղի չափերի զգալի մեծացում
Այս դեպքում խնդիրը կարող է պայմանավորված լինել պարզապես գիրությամբ կամ հղիությամբ, սակայն եթե փորափքանքն ուղեկցվում է սակավարյունությամբ կամ ընդհանուր քաշի կորստով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել: Բանն այն է, որ նման ախտանշանը կարող է վկայել որովայնի խոռոչի հիվանդությունների և անգամ քաղցկեղի մասին: Եթե փորափքանքն ի հայտ է գալիս անգամ քիչ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո և ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով, ապա հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ դա կարող է լինել ձվարանների քաղցկեղի ախտանշան:
7. Ոտքերի ցավ
Ոտքերի մկանների ցավն ի հայտ է գալիս ոչ միայն ֆիզիկական ակտիվության ժամանակ, այլև դրա պակասի դեպքում: Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև թրոմբոզի մասին: Հարկ է հիշել, որ 1.5 ժամից ավել անշարժ նստելու դեպքում ոտքերի արյան մատակարարումը նվազում է 50%-ով, ինչը կարող է դառնալ նման խնդիրների առաջացման պատճառ: Բացի այդ, թրոմբոզի առաջացմանն են նպաստում նաև հղիությունը, ճարպակալումը, քաղցկեղը և հիվանդի տարիքը (60 տարեկանից բարձր):
8. Չապաքինվող վերքեր
Եթե վերքերն ու բշտիկները չեն ապաքինվում 2-3 շաբաթվա ընթացքում, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ առաջին հայացքից անվնաս թվացող հասարակ քերծվածքը կամ բորբոքումը կարող է լինել բազալ բջջային կարցինոմայի՝ մաշկի քաղցկեղի տեսակներից մեկի առաջին ախտանշանը: Որպես կանոն՝ քաղցկեղի այս տեսակն ավելի դանդաղ է զարգանում, քան մելանոման, սակայն այն երկար ժամանակ անուշադրության մատնելու դեպքում կարող են ի հայտ գալ լուրջ հետևանքներ:
9. Երկար ժամանակ չանցնող հազ
Մեկ ամսից ավել տևող չոր հազը նույնպես չի կարելի անտեսել՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է կոկորդի քորով կամ կլման ակտի խանգարմամբ: Սա կարող է լինել գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտանշան, որի դեպքում ստամոքսի պարունակությունը հայտնվում է կերակրափողում՝ առաջացնելով գրգռում: Բացի այդ, նման հազը կարող է պայմանավորված լինել ասթմայով, թոքերի քաղցկեղով և սրտի հիվանդություններով:
10. Մշտական ծարավի զգացողություն
Սա շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններից մեկն է: Բանն այն է, որ շաքարի բարձր մակարդակի հետևանքով սկսում է ավելի շատ մեզ արտադրվել ու արտազատվել, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Նման դեպքերում հիվանդը ջրի պաշարը վերականգնելու համար կարող է օրական մինչև 10 լիտր ջուր խմել, ինչը միևնույն է չի հագեցնի ծարավը:
Նյութի աղբյուրը՝ goodhouse.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը