Քնի ընթացքում ձեռքերի թմրածության պատճառները. արդյունավետ վարժություններ և բաղադրատոմսեր՝ խնդրից ազատվելու համար
Շատերին, հատկապես ավելի մեծ տարիքի անձանց, ծանոթ է ձեռքերի թմրածության, ծակծկոցի ու փշաքաղվելու զգացողությունը՝ հատկապես գիշերվա ժամերին: Այս ախտանշանները, սակայն, կարող են նկատվել ցանկացած տարիքում: Ձեռքերի թմրելու հիմնական և ամենից հաճախ հանդիպող պատճառը պարանոցային օստեոխոնդրոզն է կամ ողնաշարի պարանոցային հատվածում աղային կուտակումները: Այս հիվանդությունը հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց 70%-ի մոտ, սակայն դրա առաջացումը սկսում է արդեն 30 տարեկանից հետո: Այսօր ավելի ու ավելի հաճախ է օստեոխոնդրոզը հանդիպում նաև դեռահասների մոտ:
Ձեռքերում տհաճ զգացողությունների առաջացման մյուս խնդիրներից են սրտանոթային հիվանդությունները, աթերոսկլերոզը, անոթների աթերոթրոմբոզը, շաքարային դիաբետը, արյան գերճնշումը, մանր հոդերի պոլիարթրիտը, նյարդային բորբոքումները և օրգանիզմում B խմբի վիտամինների պակասը: Որևէ ախտաբանության բացակայության դեպքում ձեռքերի թմրածությունը կարող է պայմանավորված լինել սխալ ընտրված բարձով կամ քնի ժամանակ մարմնի և, առաջին հերթին ձեռերի, սխալ դիրքով: Շատերն ունեն քնելիս ձեռքերը ետ տանելու կամ գլխի տակ դնելու սովորություն, ինչը խոչընդոտում է վերին վերջույթներում արյան կանոնավոր շրջանառությանը:
Ինչպե՞ս են գիշերվա ժամերին թմրում ձեռքերը
Տհաճ զգացողությունները կարող են շատ տարբեր լինել՝ կախված ձեռքի հատվածից: Ամբողջ ձեռքի թմրումը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Հաճախ թմրում է դրա որևէ հատվածը, ինչը կախված է հիվանդության առաջացման պատճառից: Դրանց շարքին են դասվում.
1. Պարանոցային օստեոխոնդրոզը, սպոնդիլեզը, պարանոցի հատվածում (հատկապես պարանոցի ստորին ողերի (С5-С7) հատվածում) միջողնային ճողվածքը կամ ելուստը: Ողնուղեղի հենց այս հատվածից են դուրս գալիս դեպի ձեռքերը ձգվող նյարդերը: Ընդ որում՝ թմրող հատվածը կախված է տուժող նյարդից.
· Ձեռքի ներքին մակերևույթը, ուսից մինչև 5-րդ մատի ծայրն ու 4-րդ մատի կեսը (С7),
· ուսի ու նախաբազկի, ինչպես նաև 2-րդ ու 3-րդ մատերի ետևի հատվածը (С6),
· Ձեռքի կողային հատվածներից մինչև բթամատն ու ցուցամատը (С5):
Ստորին հատվածի տարածված ախտաբանության դեպքում թմրածությունը կարող է նկատվել ձեռքերի տարբեր հատվածներում: Բացի այդ, պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում հաճախ նկատվում են նաև գլխացավեր:
2. Դաստակային թունելի համախտանիշի դեպքում սեղմվում են այն նյարդերը, որոնք դաստակի ոսկորների կազմած թունելով շարժվում են դեպի դաստակը: Այս հիվանդությունն առաջանում է դաստակի հատվածի միանման ծանրաբեռնվածությամբ երկար աշխատելու դեպքում (համակարգչի հետ աշխատանքը, երաժտական գործիքով նվագելը և այլն): Այս դեպքում նկատվում է ամբողջ դաստակի, դաստակին մոտ հատվածների և երբեմն մատների թմրածություն: Ձեռքի վերին հատվածները չեն տուժում:
3. Դաստակի մանր հոդերի պոլիարթրիտին բնորոշ է միայն մատների թմրածությունը:
4. Ուսի կամ արմունկի հոդերի ախտաբանությունների դեպքում ախտանշանները նկատվում են միայն ավելի ներքև գտնվող հատվածներում:
5. Շաքարային դիաբետի և նյութափոխանակության այլ խանգարումների (լյարդի ու երիկամների հիվանդություններ, էնդոկրին ախտաբանություններ) դեպքում թմրումը սկսում է ձեռքերի ծայրամասերից և աստիճանաբար տարածվում դեպի վեր: Ախտաբանության նույն տեսակը նկատվում է նաև ծխախոտի ու ալկոհոլի չարաշահման դեպքում: Սա տեղի է ունենում հետզհետե ավելի խոշոր անոթների ախտահարման հետևանքով: Սովորաբար սկսում են թմրել երկու ձեռքերը միաժամանակ:
6. Արյան գերճնշման դեպքում ձեռքերը թմրում են, միայն եթե արյան ճնշումը չափազանց բարձր է լինում:
7. Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջացած թմրածության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել, թե որ ձեռքն է թմրում: Եթե տհաճ զգացողությունները աջ ձեռքում են, ապա դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է պարանոցային օստեոխոնդրոզով: Սակայն, եթե թմրում է ձախ ձեռքը, ապա դա կարող է լինել սրտի լուրջ հիվանդությունների ախտանշան, ինչպիսիք են ստենոկարդիան կամ սրտամկանի կաթվածը: Եթե ձեռքը թմրել է հանկարծակի (հատկապես գիշերվա ընթացքում) և չի անցնում մեկ ժամվա ընթացքում, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ի՞նչ անել, եթե քնի ժամանակ ձեռքերը թմրում են
1. Փորձել վերացնել բոլոր հնարավոր գործոնները.
փոխել բարձը,
ընտրել քնի ավելի հարմար դիրք, հաճախ փոխել դիրքը՝ անոթների սեղմումը կանխելու համար,
բացառել ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը՝ հատապես գիշերով,
քնելուց առաջ չզբաղվել ձեռքերը ծանրաբեռնող աշխատանքով:
2. Վարժություններ թմրածության դեպքում
առանց անկողնուց վեր կենալու պառկել մեջքի վրա, ձեռքերը բարձրացնել և 50 անգամ ծալել ու ուղղել մատները: Այնուհետև ձեռքերն իջեցնել, դնել իրանի երկայքով և կրկնել վարժությունը:
անել դաստակների պտտաձև շարժումներ:
կանգնել, ձեռքերը «կողպել» մեջքի ետևում և փորձել բարձրացնել հնարավորինս վեր:
թույլ թմրածության դեպքում կարելի է պարզապես թափահարել ձեռքերը:
3. Քնելուց առաջ և օրվա ընթացքում կարելի է թուլացնել պարանոցի լարված մկանները թեթև ինքնամերսման միջոցով: Անհրաժեշտ է պարզապես տրորել պարանոցը ափերով (այս ընթացքում կարելի է օգտագործել նաև հակաբորբոքային քսուք):
4. Հակացուցումների բացակայության դեպքում և կախված խնդրի առաջացման պատճառից կարելի է կատարել նաև ֆիզիոթերապիական պրոցեդուրաներ.
պարանոցի հատվածում մագնիսաթերապիա,
ֆոնոֆորեզ, ձեռքերի դարսոնվալիզացիա,
պարաֆին դաստակների և նախաբազկի հատվածում,
լիդազայով էլեկտրոֆորեզ դաստակային թունելի հատվածում:
5. Ժողովրդական միջոցներ.
Մեղրով կոմպրես. ձեռքերի թմրող հատվածներին քսել բարակ շերտով մեղր, փաթաթել կտորով ու թողնել ամբողջ գիշեր: Բուժման կուրսը՝ 7-10 պրոցեդուրա:
ճահճախնկենի (багульник болотный). 5 ճաշի գդալ մանրացրած հումքին ավելացնել մի բաժակ խնձորի քացախ, մի շաբաթ թրմել և օգտագործել թմրող հատվածները տրորելու համար:
բացի այդ, առավոտյան սոված փորին մի բաժակ տաք ջուր խմելը կօգնի ամրացնել անոթների պատերը և կանխել նման խնդիրների առաջացումը:
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը