Ինչ է գլոսիտը (լեզվաբորբ) և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները
Գլոսիտը կամ լեզվաբորբը լեզվի բորբոքումն է, որն առաջանում է վիրուսային կամ բակտերիալ վարակի հետևանքով և սովորաբար նման է լինում ստոմատիտին:
Ժողովրդական բժշկության մեջ կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Սակայն մինչ գլոսիտի բուժումը սկսելը հարկավոր է պարզել, թե որն է դրա առաջացման պատճառը: Լեզվի բորբոքումը կարող է լինել առանձին հիվանդություն կամ պայմանավորված լինել այլ ավելի լուրջ հիվանդությամբ, ուստի դրա առաջացման պատճառը պարզելը շատ կարևոր է:
Գլոսիտի առաջացման պատճառ կարող է դառնալ հերպեսի վիրուսը: Բացի այդ, այն կարող է պայմանավորված լինել նաև չափազանց տաք ըմպելիքների օգտագործմամբ:
Հիվանդության զարգացման կարող են հանգեցնել նաև բերանի խոռոչի և լեզվի վնասվածքներն ու վերքերը: Լեզվաբորբի առաջացման հավանականությունը բարձրանում է ալկոհոլի և ծխախոտի չարաշահման դեպքում: Գլոսիտի առաջացմանը նպաստող այլ ռիսկային գործոնների շարքին են դասվում կծու սնունդը, անորակ ատամի մածուկն ու բերանի խոռոչի հիգիենային պարագաները, ինչպես նաև համեմունքները:
Հիվանդության կանխարգելման համար հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և չօգտագործել հին ատամի խոզանակ: Գլոսիտի մասին վկայող առաջին ախտանշաններն են բերանի խոռոչի այրոցն ու տհաճ զգացողությունները: Երբեմն հիվանդին անհանգստացնում է բերանի խոռոչում օտար մարմնի առկայության զգցողությունը: Բացի այդ, բորբոքված լեզուն ձեռք է բերում վառ կարմիր գույն և կարող է այտուցվել:
Գլոսիտի բուժումը ժամանակին չսկսելու դեպքում հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկին կամ փորձել ինքնուրույն բարելավել վիճակը:
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել գլոսիտից: Ընդ որում՝ այդ բաղադրատոմսերը կարելի է օգտագործել և՛ որպես առանձին բուժում, և՛ որպես հավելում ավանդական թերապիային:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը:
Դեղաբույսեր
· Դեղատնային երիցուկ. այս բույսի եփուկն առհասարակ օգտագործվում է տարբեր հիվանդությունների դեպքում, քանի որ այն օժտված է հզոր հակասեպտիկ ու վերքամոքիչ հատկություններով: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել մոտ մեկ ժամ: Թուրմը հարկավոր է քամել, այնուհետև ողողել դրանով բերանի խոռոչը ուտելուց հետո և քնելուց առաջ (օրական 4 անգամ):
· Մակարդախոտ (подмаренник). մակարդախոտի եփուկը նույնպես շատ արդյունավետ միջոց է գլոսիտից ազատվելու համար: Այն օգնում է ամոքել վերքերն ու ազատվել բորբոքումներից: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդակ մակարդախոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել օրական երկու անգամ բերանի խոռոչը ողողելու համար: Այս թուրմը կարելի է նույնիսկ խմել (50 մլ ուտելուց 30 րոպե առաջ):
· Եղեսպակ. եղեսպակի թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ եղեսպակին ավելացնել կես լիտր եռման ջուր, մոտ 30 րոպե թրմել, այնուհետև թրմել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար օրական երեք անգամ:
· Գինձ (համեմ). 1 թեյի գդալ գինձի սերմերին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ: Առավոտյան թուրմը քամել և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար:
· Ռեհան. 2 թեյի գդալ չորացրած ռեհանին ավելացնել եռման ջուր, դնել թույլ կրակի վրա, եփել մոտ 10 րոպե, այնուհետև թրմել ևս մեկ ժամ, քամել և օգտագործել ողողումների համար:
Բուժիչ հյութեր
· Կարտոֆիլի հյութ. կարտոֆիլի թարմ քամած հյութը նույնպես շատ արդյունավետ է: Հարկավոր է երկու կարտոֆիլից քամել հյութը և օգտագործել այն ողողման համար: Մեկ պրոցեդուրայի համար հարկավոր է կես բաժակ հյութ: Ողողումները հարկավոր է անել ուտելուց հետո, իսկ պրոցեդուրայից հետո կես ժամ չի կարելի որևէ բան ուտել կամ խմել:
· Ծովաբողկի հյութ. գլոսիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել նաև ծովաբողկի հյութը: Հարկավոր է 50 մլ հյութին խառնել 50 մլ թորած ջուր, ստացված խառնուրդը 15 րոպե եռացնել և մի փոքր սառելուց հետո գոլ եփուկով ողողել բերանի խոռոչը:
Ժողովրդական բաղադրատոմսեր
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաև տարբեր թուրմեր, եփուկներ ու ըմպելիքներ, որոնք շատ արդյունավետ են լեզվաբորբի դեպքում և օգտագործվում են որպես ցավազրկող ու հակաբորբոքային միջոց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
· Խառնել հավասար քաակությամբ եղինջի ու եղեսպակի տերևները, կաղնու կեղևը և խնկեղեգի կոճղարմատը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել 1 լիտր սառը ջուր և եռացնել: Խառնուրդը հարկավոր է եփել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել որպես բերանի խոռոչի ողողման միջոց:
· Խառնել տատրակի (мать-и-мачеха), փիփերթի, ազնվամորու և եղեսպակի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 3 թեյի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր ու թրմել: Ստացված եփուկն օգտագործել բերանի խոռոչի ողողման համար:
· Խառնել եղեսպակի տերևները, դեղատնային երիցուկի ծաղիկներն ու ծիծեռնախոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր, 2-2.5 ժամ թրմել և օգտագործել թուրմն ուտելուց առաջ ու հետո, ինչպես նաև քնելուց առաջ բերանի խոռոչը ողողելու համար:
Սակայն հարկ է հիշել, որ լուրջ դեպքերում անհրաժեշտ է դիմել միայն մասնագետի օգնությանը: Սովորաբար նման դեպքերում նշանակվում են հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք կարելի է ընդունել ժողովրդական միջոցների հետ մեկտեղ: Երբեմն գլոսիտի ժամանակ հիվանդի շնչառությունը վատանում է, ուստի կարող են նշանակվել նաև հորմոնալ դեղահաբեր:
Լեզվի բջիջների ապաճումից խուսափելու համար մասնագետը կնշանակի նաև քսուքներ: Հարկ է հիշել, որ հիվանդության կանխարգելման համար հարկավոր է պարբերաբար այցելել ատամնաբույժին, հետևել բերանի խոռոչի հիգիենային և խուսափել ալկոհոլից, ծխախոտից ու կծու սննդից:
Նյութի աղբյուրը՝ skalpil.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը