Հղիության վաղ փուլերում ինքնաբեր վիժման հիմնական պատճառներն ու ախտանշանները
Հղիության բնական ընդհատումը սովորաբար տեղի է ունենում հղության առաջին 22 շաբաթների ընթացքում: Սովորաբար տարբերվում է հղիության ընդհատում վաղ փուլում և ուշ փուլում: Ըստ կլինիկական դրսևորման տարբերում են սպառնացող վիժում, սկսվող վիժում և վիժում, ինչը շատ կարևոր է ճիշտ բուժումը նշանակելու համար:
Եթե սպառնացող վիժման ու սկսվող վիժման դեպքում բժիշկները դեռ կարող են պահպանել հղիությունն ու փրկել սաղմը, ապա վիժման դեպքում հարկավոր է անել ամեն բան կնոջ կյանքն ու առողջությունը պահպանելու համար:
Հղիությունը կարող է ընդհատվել ինչպես չզարգացող հղիության, այնպես էլ առողջ ու կենսունակ պտղի դեպքում:
Վիճակագրական տվյալներով՝ ներկայում յուրաքանչյուր 5-րդ հղիությունն ընդհատվում է: Սակայն սա միայն բժիշկների տվյալներն են՝ հիմված փաստերի վրա, իսկ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ հաճախ հղիությունն ընդհատվում է այն ժամանակ, երբ կինը նույնիսկ գլխի չի ընկնում հղիության մասին: Ընդ որում՝ մեծ մասամբ (90-95%) հղիությունն ընդհատվում է վաղ փուլերում (10-12 շաբաթական):
Մեծ մասամբ հղիության ընդհատման պատճառ է դառնում պտղի մոտ բարդ գենտիկ և քրոմոսոմային անոմալիաների առկայությունը, իսկ կանաց հիմնական մասը հետագայում բարեհաջող հղիանում է և առողջ երեխաներ է լույս աշխարհ բերում:
Վաղ փուլերում հղիության ընդհատման պատճառները
Հղիության ընդհատման հստակ պատճառը ոչ միշտ է հաջողվում գտնել, սակայն կան ռիսկային գործոններ, որոնք կարող են նպաստել վիժմանը: Դրանցից են.
· քրոմոսոմային ու գենային ախտաբանությունները,
· սեռական բջիջների մուտացիաները,
· իմունոլոգիական գործոնները,
· արգանդի ու սեռական օրգանների կառուցվածքի անոմալիաները,
· արգանդի կամ ձվարանների վարակիչ հիվանդությունները կամ ուռուցքները,
· հորմոնալ խանգարումներն ու սեռական հորմոնների դեֆիցիտը,
· ներզատական օրգանների ախտաբանությունները,
· վարակիչ հիվանդություններն ու թաքնված վարակները,
· կնոջ մոտ ծանր սոմատիկ ախտաբանությունների առկայությունը,
· դժբախտ պատահարներն ու վնասակար ազդեցությունը,
· դեղամիջոցների և դեղաբույսերի ընդունումը, թույներով ու տոքսիններով թունավորումները,
· անհայտ գործոնները:
Գենետիկ կամ քրոմոսոմային ախտաբանությունները համարվում են հղիության ընդհատման հիմնական պատճառները: Այս ախտաբանությունների շարքին կարող են դասվել նաև սեռական բջիջների մուտացիաները, որոնք հանգեցնում են սաղիմի մոտ մահացու ախտաբանությունների զարգացման: Սովորաբար այս դեպքերում հղիությունն ընդհատվում է մինչև 8-րդ շաբաթը լրանալը և հաճախ կանայք այն դիտարկում են որպես դաշտանային ցիկլի խանգարում և դաշտանի ուշացում: Սա իհարկե դաժան է, սակայն այս կերպ բնությունն ազատվում է հիվանդ և ոչ կենսունակ երեխաներից:
Իմունոլոգիական գործոնների շարքին է դասվում հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, որի դեպքում իմունային համակարգը դառնում է ագրեսիվ, ինչի հետևանքով հղիության ժամանակ խանգարվում է արյան շրջանառությունը արգանդի և պտղի հատվածում: Այս դեպքում սովորաբար հղիությունը պահպանվում է առավելագույնը 12 շաբաթ:
Արգանդի անոմալ կառուցվածքի դեպքում կարող է խանգարվել սաղմի իմպլանտացիայի գործընթացը և այն տեղակայվում է զարգացման համար անբարենպաստ վայրում:
Հորմոնների, հիվանդությունների և վարակների ազդեցությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության ընդհատման պատճառ կարող են դառնալ նաև ձվարանային անբավարարությունն ու պրոգեստերոնի ցածր մակարդակը: Բացի այդ, հղիությունը կարող է վտանգված լինել նաև սեռավարակների, վիրուսների, մանրէների կամ սնկային ֆլորայի պատճառով: Հղիության ընդհատման պատճառ կարող է դառնալ նաև բարձր ջերմաստիճանը և թունավորումը, քանի որ այդ դեպքում արգանդի պատերը սկսում են կծկվել, ինչն էլ հանգեցնում է վիժման:
Առհասարակ առաջին եռամսյակում վտանգավոր կարող են լինել բոլոր վարակիչ հիվանդությունները, սակայն կան շատ ավելի վտանգավորները, որոնց շարքին են դասվում գրիպը, կարմրախտը, տոկսոպլազմոզը և այլն: Երբեմն հղիությունը չի ընդհատվում, սակայն նման դեպքերում երեխան կարող է ծնվել բնածին արատներով:
Մոր օրգանիզմի ծանր ախտաբանությունները նույնպես կարող են շատ վտանգավոր լինել: Առավել վտանգավորներից են շաքարային դիաբետը, հիպերթիրեոզը, միքսեդեման, աուտոիմունային ախտաբանություններն ու արյան մակարդելիության խանգարումները:
Խիստ վնասակար կարող են լինել որոշ դեղամիջոցները, թունավորումները, տոքսիկոզը և վատ սովորությունները: Հղիության ընդհատման ամենահազվադեպ հանդիպող պատճառը վնասվածներեն են, որովայնախոռոչային վիրահատությունները և հոգեբանական պատճառները:
Հղիության ընդհատման վտանգի ախտանշանները
Սովորաբար հղիության ընդհատման վտանգի մասին վկայող առաջին նշանները տհաճ զգացողություններն են, գոտկատեղի հատվածում ծանրության զգոցողությունը, դաշտանային ցավին նման ցավը: Բացի այդ, կարող է նկատվել նաև վարդագույն կամ շագանակագույն արտադրություն և լորձի առատ արտադրություն: Սակայն երբեմն այս վտանգի մասին կանայք իմանում են միայն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Վաղ փուլերում սկսված վիժման ախտանշանները
Այս դեպքերում հղիության ընդհատման հիմնական ախտանշանն արյունահոսությունն է, որի ինտենսիվությունը կախված է հղիության ժամկետից՝ թույլ արյունահոսությունից մինչև կյանքի համար վտանգավոր արյունահոսություններ: Վերջինիս դեպքում արգանդում մնում են սաղմի տարրերը և օրգանի պատերը չեն կարողանում նորմալ կծկվել ու սեղմել արյունահոսող անոթները: Արյունահոսությունների հետ մեկտեղ հնարավոր են ցավեր ցայլքի և շեքի հատվածվում, ինչպես նաև գոտկատեղի կծկումանման ցավեր:
Հարկ է հիշել, որ 10-12 շաբաթական հղիությունը կարող է ընդհատված համարվել (ամբողջական վիժում), եթե օրգանիզմից դուրս է եկել ոչ միայն սաղմը, այլև բեղմնավորված ձվաբջջի տարրերն ու արյան մակարդուկները, հակառակ դեպքում դա կհամարվի կիսատ վիժում: Այս դեպքում արյունահոսությունը դադարեցնելու ու բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է շտապ դիմել գինեկոլոգին:
Հղիության ընդհատման վտանգի ախտորոշման մեթոդները
Սովորաբար հղիության ընդհատման վտանգն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Այս դեպքում եթե բժիշկը նկատում է աննշան խանգարումներ կամ հեմատոմա, սակայն պտղի սրտի զարկերը նորմալ են և չկա ոչ մի շեղում, ապա հղիության պահպանման հավանականությունը 95% է:
Հղիության շատ վաղ փուլերում պտղաձվի դեֆորմացիայի և արյունոտ արտադրության դեպքում հղիության ընդհատումն անխուսափելի է:
Բուժման մեթոդները սկսված վիժման դեպքում
Բժիշկները նշում են, որ առաջին եռամսյակում սկսված վիժման վրա ազդելը գրեթե անհնարին է: Այս դեպքում կիրառվում են արյունահոսությունը դադարեցնող միջոցներ և ուտրոժեստան, սակայն այս միջոցները ոչ միշտ են օգնում, քանի որ վիժումից խուսափելը գրեթե անհնար է՝ հատկապես քրոմոսոմային ախտաբանությունների առկայության դեպքում:
Ներկայում չեն կիրառվում անկողնային ռեժիմը, պապավերինն ու նո-շպան, ներարկումների տեսքով ցավազրկողները, մագնեզիումն ու վիտամինները, քանի որ այդ մեթոդների արյունավետությունն ապացուցված չէ: Բացի այդ, խիստ անկողնային ռեժիմը կարող է դառնալ կնոջ մոտ փորկապության, թրոմբոզի առաջացման և սթրեսային ռեակցիաների պատճառ, ինչն էլ ավելի կվատացնի իրավիճակը:
Բուժումն ամբողջական վիժման դեպքում
Ամբողջական վիժման դեպքում հավելյալ թերապիաների կարիք չկա, սակայն հղիության ընդհատումից 2-3 շաբաթ անց խորհուրդ է տրվում հանձնել արյան անալիզ՝ խորիոնիկ հորմոնի մակարդակը ստուգելու համար: Եթե բոլոր ցուցանիշները նորմայի սահմաններում են, ապա բուժման կարիք չկա, հակառակ դեպքում հնարավոր են լուրջ բարդություններ և հարկավոր է շտապ բուժում անցնել:
Օրգանիզմի վերականգնումը հղիության ընդհատումից հետո
Ցանկալի հղության դեպքում ընդհատումը լուրջ ֆիզիկական ու հոգեկան սթրես կլինի օրգանիզմի համար: Այս դեպքում հարկավոր է անմիջապես բուժում սկսել և վերականգնողական մեթոդներ կիրառել:
Բուժումը կարող է իրականացվել տարբեր կերպ: Եթե արյունահոսությունը երկարատև է կամ կա վարակման կասկած, ապա հնարավոր է նշանակվեն հակաբիոտիկներ:
Եթե վիժումը խթանվել է դեղամիջոցների միջոցով, ապա սկզբնական շրջանում հնարավոր է տենդ, որը պայմանավորված է դեղամիջոցով, այլ ոչ թե բորբոքումով:
Վիրահատական միջամտության դեպքում սովորաբար կիրառվում է ազդեցության լայն սպեկտր ունեցող հակաբիոտիկի ներարկում:
Բացի այդ, առատ արյունահոսության դեպքում բժիշկը կարող է նշանակել երկաթ պարունակող դեղորայք և հատուկ սննդակարգ՝ էրիթրոցիտների և հեմոգլոբինի մակարդակը վերականգնելու համար: Որոշ դեպքերում վերարտադրողական ֆունկցիաների վերականգնման ընթացքում հորմոնալ ֆոնը կարգավորելու համար կարող են վիժումից անմիջապես հետո նշանակվել հորմոնալ հակաբեղմնավորիչներ:
Հղիության պլանավորումը վիժումից հետո
Եթե հղիությունն առաջին անգամն է ընդհատվել և չի առաջացրել բարդություններ ու ծանր հետևանքներ, ապա հաջորդ հղիությունը կարելի է պլանավորել 3-4 ամիս անց կամ երբ կինը ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ կլինի: Սակայն եթե հղիությունն ընդհատվում է երկրորդ անգամ կամ մի քանի անգամ անընդմեջ կինը վիժում է, ապա հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել, պարզել պատճառն ու հնարավորինս ազատվել դրանից:
Նյութի աղբյուրը՝ okeydoc.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը