Արյան շրջանառության խանգարման մասին վկայող 14 հիմնական ախտանշաններն ու բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան հոսքը
Մարդկային օրգանիզմը, որը պարունակում է ավելի քան 5 լիտր արյուն, անդադար աշխատում է, սակայն արյան շրջանառության խանգարումները կարող են լրջորեն վնասել գլխուղեղը, սիրտը, լյարդը, երիկամներն ու վերջույթները: Արյան շրջանառությունը նպաստում է օրգանների բնականոն աշխատանքին, սնուցում է օրգանիզմը անհրաժեշտ սննդարար նյութերով ու հորմոններով, կարգավորում է pH բալանսը և առհասարակ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներին: Սա է պատճառը, որ արյան շրջանառության խանգարումներից խուսափելու համար հարկավոր է խնամել ու մաքրել զարկերակներն ու երակները:
Արյան շրջանառության խանգարման դեպքում արյունը չի հասնում մարմնի որոշ հատվածներին: Նման խանգարումները կարող են պայմանավորված լինել անոթներում նստվածքի ու գնդիկների կուտակումներով և այլ գործոններով, որոնք արգելակում կամ սահմանափակում են արյան հոսքը: Բացի այդ, արյան շրջանառության խանգարման պատճառ կարող են դառնալ նաև առողջական որոշ խնդիրները, որոշ սովորությունները և նույնիսկ հղիությունը:
Արյան շրջանառության խանգարումը կարող է ախտորոշվել տարբեր տարիքի անձանց մոտ և ժամանակին քայլեր չձեռնարկելու դեպքում հնարավոր է զարգանան առողջական լուրջ խնդիրներ: Այս խնդիրն առավել հաճախ առաջանում է տարեց մարդկանց մոտ, սակայն սա չի նշանակում, որ երիտասարդ տարիքում պետք չէ հոգ տանել օրգանիզմի մասին:
Արյան շրջանառության խանգարման ախտանշանները
Արյան շրջանառության խանգարումը համարվում է «լուռ մարդասպան», քանի որ սովորաբար զարգացման վաղ փուլերում այս հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների և ի հայտ է գալիս միայն արդեն չափազանց խորացած ժամանակ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արյան շրջանառության խանգարման ամենատարածված ախտանշանները.
1. Ոտքերի խոցեր
Արյան շրջանառության խանգարումների դեպքում կարող են առաջանալ խոցեր կամ ցան, որոնք չեն ապաքինվում երկար ժամանակ: Նման խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի ուշադր լինել և հետևել ոտքերի մաշկի վիճակին:
2. Այտույցներ
Եթե արյան շրջանառության խանգարումը սկսում է ազդել երիկամների վրա, ապա կարող են առաջանալ անոմալ այտուցվածություններ, ուստի ոտքերի ու ձեռքերի այտույցների դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել:
3. Մաշկի գույնի փոփոխություններ
Եթե արյունը երակներով լավ չի հոսում, ի հայտ են գալիս մաշկի գույնի փոփոխություններ: Այս երևույթն անվանվում է նաև ցիանոզ: Նման դեպքերում ձեռքերի ու ոտքերի մատները կարող են ստանալ կապտավուն երանգ:
4. Երակների վարիկոզ լայնացում
Արյան վատ շրջանառության պատճառով երակներում ճնշումը մեծանում է, ինչի հետևանքով մաշկին մոտ գտնվող երակնեը սկսում են ուռել: Երակների վարիկոզ լայնացումը կարող է դրսևորվել թույլ ցավով և քորով: Հիմնականում այս խնդիրն ի հայտ է գալիս ոտքերի հատվածում:
5. Մազերի և եղունգների կորուստ ու փխրունություն
Մազերի ու եղունգների չորությունը, փխրունությունն ու կորուստը անհրաժեշը սննդարար նյութերի պակասի ամենավառ ախտանշանն են: Բացի այդ, կարող է նկատվել նաև մաշկի չորություն ու այրոցի զգացողություն:
6. Մարսողական խնդիրներ
Արյան շրջանառության խանգարումը բացասաբար է ազդում բոլոր օրգանների վրա և մարսողական համակարգը նույնպես բացառություն չէ:
7. Իմունային համակարգի թուլություն
Օրգանիզմի՝ ախտածին մանրէների դեմ պայքարելու կարողութունը նույնպես կախված է արյան հոսքի արագությունից, ուստի արյան շրջանառության խանգարման դեպքում օրգանիզմի համար ավելի դժվար է լինում հիվանդույթունների դեմ պայքարելը, իսկ վերքերն ու վնասվածքները սկսում են ավելի դանդաղ ապաքինվել:
8. Ոտքերի ու ձեռքերի սառնություն
Արյան բնականոն հոսքն օգնում է պահպանել մարմնի բնականոն ջերմաստիճանը, սակայն երբ այն դանդաղում է առաջանում է սառնության զգացողություն: Որպես կանոն՝ արյան շրջանառության խանգարման դեպքում սառնությունն առաջին հերթին նկատվում է նյարդային վերջավորություններով հարուստ հատվածներում (օրինակ՝ ձեռքերն ու ոտքերն)
9. Հոգնածություն
Արյան շրջանառության խանգարման դեպքում մկանները բավական քանակությամբ թթվածին ու սննդարար նյութեր չեն ստանում և մարմինն ավելի արագ է հոգնում: Այս ախտանշանն ուղեկցվում է հևոցով, էներգիայի պակասով ու մկանային ցավերով:
10. Էրեկտիլ դիսֆունկցիա
Արյան շրջանառության խանգարման դեպքում տղամարդկանց մոտ կարող է խանգարվել նաև արյան հոսքը դեպի վերարտադրողական օրգանները: Ժամանակի ընթացքում տղամարդու համար ավելի ու ավելի դժվար է լինում սեքսով զբաղվելը, ինչի հետևանքով կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա:
11. Ստենոկարդիա
Ստենոկարդիայի հիմնական ախտանշանը կրծքի հատվածի սաստիկ ցավն է: Բացի այդ, արյան հոսքի թուլացումը կարող է առաջացնել կրծքավանդակի հատվածում սեղմվածության զգացողություն:
12. Ախորժակի կորուստ
Բավարար քանակությամբ արյուն ստանալու դեպքում Լյարդը պատասխանատու է գլխուղեղին քաղցածության մասին ազդանշան ուղարկելու համար: Սա է պատճառը, որ արյան շրջանառության խանգարման դեպքում հաճախ նկատվում է ախորժակի կորուստ, ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի:
13. Խնդիրներ՝ կապված մտքի, հիշողության ու ուշադրության կենտրոնացման հետ
Գլխուղեղի բնականոն աշխատանքը մեծ մասամբ կախված է արյան հոսքից, ուստի արյան շրջանառության խանգարման դեպքում մարդը չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը, իսկ մտավոր աշխատանք կատարելիս շատ արագ հոգնում է: Բացի այդ, արյան շրջանառության խանգարումն ազդում է նաև մարդու հիշողության վրա:
14. Անզգայություն
Թմրածության ու անզգայության զգացողությունը ծանոթ է բոլորին, սակայն արյան շրջանառության խանգարման դեպքում այս զգացողությունը շատ ավելի հաճախ է առաջանում և շատ ավելի երկարատև է լինում: Ընդ որում՝ նման տհաճ զգացողություններ կարող են առաջանալ մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում նաև այն հատվածներում, որտեղ նախկինում նման ախտանշաններ չեն նկատվել:
Առհասարակ արյան շրջանառության խանգարումը լուրջ խնդիր է, որից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել: Բնականաբար՝ այս դեպքում լավագույն դեղամիջոցը առողջ ապրելակերպն է, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունն ու ճիշտ սննդակարգը, սակայն կա նաև մի հիանալի բնական միջոց, որը կօգնի շատ արագ բարելավել արյան շրջանառությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դեղամիջոցի բաղադրատոմսը:
Բաղադրությունը.
· 1 գլուխ սխտոր,
· 2 հատ կիտրոն,
· 1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
Ջուրը լցնել ապակյա կամ չժանգոտվող մետաղից պատրաստված կաթսայի մեջ, այնուհետև մաքրել սխտորի պճեղներն ու ավելացնել ջրին: Ավելացնել նաև կիսած կիտրոնները (առանց կեղևազրկելու) և դնել կաթսան թույլ կրակին: Երբ ջուրը սկսի եռալ, եփել այն ևս 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից, 10 րոպե թրմել ու քամել: Ստացված եփուկը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ՝ 100-150 մլ:
Նյութի աղբյուրը՝ natureba.net
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը