Ինչպես հասկանալ երեխաների «լեզուն». ինչ են նշանակում փոքրիկների այս կամ այն արարքները
2-3 տարեկան երեխաները սովորաբար իրենց հույզերը շատ յուրահատուկ կերպով են արտահայտում և ծնողների համար բավական բարդ է լինում նրանց հասկանալը: Ժամանակի ընթացքում երեխաները սովորում են խոսել և ճիշտ արտահայտել իրենց մտքերը, սակայն մինչ այդ ծնողները պետք է սովորեն հասկանալ իրենց փոքրիկներին:
Փոքրիկները կարողանում են հստակ արտահայտել պարզ մտքերը, սակայն երբ հերթը հասնում է ավելի բարդ հույզերին, նրանց պահվածքը հաճախ տարօրինակ է դառնում: Այնուամենայնիվ՝ փորձագետները վերլուծել են երեխաների տարօրինակ պահվածքը, ինչը կօգնի շատ ավելի լավ հասկանալ երեխաների «լեզուն»:
1. Երեխան խուսափում է տեսողական կոնտակտից
Շատ փոքր երեխաների դեպքում սա հոգնածության նշան է, սակայն 2-3 տարեկան երեխան այս պահվածքով ուզում է ցույց տալ, որ ամաչում է: Հնարավոր է՝ նա որևէ արարք է գործել, որի համար, իր կարծիքով, ծնողներն իրեն կարող են պատժել:
Այս դեպքում ծնողները պետք է կարճ ու հասկանալի նախադասություններով բացատրեն երեխայի սխալը («Մենք չենք պատռում գրքերը», « Մենք չենք հրում միմյանց» և այլն) և առաջարկեն ճիշտ տարբերակը (սոսնձել գրքի պատռված էջը կամ գրկել վրդովված ընկերոջը): Երեխան պետք է հասկանա, որ սխալներ բոլորն են գործում, սակայն հարկավոր է նաև ուղղել գործած սխալը:
2. Երեխան քնելիս իր հետ է վերցնում բոլոր փափուկ խաղալիքները
Սա նշանակում է, որ երեխան վախենում է: Այս տարիքում նրանց պատկերացումը շատ վառ է զարգացած և հաճախ նրանց տանջում են մղձավանջներն ու «պահարանում թաքնված հրեշները»: Ծանոթ ու սիրելի խաղալիքների շնորհիվ երեխայի մոտ ապահովության զգացում է առաջանում:
Այս տարիքում երեխաներին բոլոր հրեշներն իրական են թվում և նրանց հնարավոր չի լինի համոզել, որ դրանք գոյություն չունեն, ուստի ծնողները պետք է թույլ տան, որ երեխան շրջապատի իրեն սիրելի իրերով: Եթե անհանգստանում եք, որ դրանք կխանգարեն նրա քնին, ապա առաջարկեք առանձնացնել ամենասիրելի 3 խաղալիքը, որոնք նա միշտ իր մոտ կպահի:
3. Անծանոթի ներկայությամբ երախան բարձրացնում է շապիկն ու թաքցնում դեմքը
Նման պահվածքը խոսում է հուզվածության մասին: Երեխաներն այդ տարիքում դեռ չեն կարողանում կառավարել իրենց հույզերը և տարբեր կերպ են արտահայտում հուզմունքը: Շատերը գրկում են ծնողներին, շատերը պառկում են գետնին ու թաքցնում դեմք, շատերն էլ բարձրացնում են վերնաշապիկը:
Այս դեպքում հարկավոր է զգուշորեն դուրս բերել փոքրիկին իր «կաղապարից»: Հարկ է հիշել, որ երեխաները միշտ ընդօրինակում են իրենց ծնողներին, ուստի աշխատեք հանգստանալ, ժպտալ, ազատ շփվել ծանոթների հետ՝ միևնույն ժամանակ ամուր բռնելով փոքրիկի ձեռքը: Նա պետք է հասկանա, որ իրեն շրջապատող մարդիկ չեն վնասի իրեն:
4. Երեխան թքնվում է կահույքի ետևում, երբ «տակն է անում»
Այս դեպքում երեխան առանձնանալու կարիք ունի: Այս պահվածքը վկայում է, որ երեխան զուգարան է ուզում և նա գիտի, որ նման դեպքերում մեծահասկներն առանձնանում են:
Եթե փոքրիկն անմիջապես խնդրում է փոխել իր կեղտոտ տակդիրը, ապա սա դրական ազդանշան է և խոսում է այն մասին, որ երեխան պատրաստ է մանկական գիշերանոթ օգտագործել: Եթե նրա համար միևնույն է, որ տակդիրը կեղտոտ է, ապա գիշերանոթի համար դեռ մի փոքր վաղ է:
Նման դեպքերում ծնողները պետք է երեխային մենակ թողնեն և ուղղորդեն լոգարան կամ զուգարան: Ճիշտ սենյակն իմանալն արդեն իսկ ճիշտ քայլ է: Պետք չէ ստիպել նրան գիշերանոթ օգտագործել:
5. Երեխան շատ վատ է իրեն պահում, նետում է սնունդը կամ կոտրում խաղալիքները
Սա նշանակում է, որ նա անտրամադիր է: Եթե սովորաբար շատ հանգիստ երեխան սկսում է իրեն անկարգ պահել, ապա նա պարզապես ուզում է հասկացնել, որ հոգնել է, ձանձրանում է կամ ունի ուշադրության կարիք:
Ծնողները պետք է փորձեն հասկանալ, թե ինչ է պատահել: Եթե փոքրիկը պարզապես ձանձրանում է, ապա հարկավոր է որևէ զբաղմունք գտնել նրա համար կամ գնալ զբոսանքի: Երեխան պետք է հասկանա, որ գոյություն ունեն հիստերիայից շատ ավելի լավ միջոցներ ծնողի ուշադրությունը գրավելու համար: Հարկավոր է մի քանի րոպե նրան միայնակ թողնել, որպեսզի նա հասկանա, որ ծնողը չի հաշտվի իր ոչ ադեկվատ պահվածքի հետ, այնուհետև որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել նրա համար:
6. Երեխան զայրանում է, երբ ծնող կտրատում է իր իսկ խնդրած միրգը
Նման պահվածքը խոսում է անհամբերության մասին, ինչն էլ վկայում է, որ նա դեռ շատ փոքր է: Ինչպես արդեն նշվել է՝ այս տարիքում երեխաները դեռ չեն կարողանում կառավարել իրենց հույզերը, ինչի պատճառով էլ անհամբեր են լինում:
Պետք չէ հանդուրժել երեխայի բոլոր կամակորությունները: Հարկավոր է հասկացնել նրան, որ դուք լսել եք նրա խնդրանքն ու կկատարեք այն, երբ հնարավորություն կընձեռնվի: Ընդ որում՝ ժամանակի ընթացքում հարկավոր է հնարավորինս ձգձգել այդ պահը («Երբ մայրիկը վերջացնի ափսեները լվանալը, նա կչորացնի ձեռքերը, կբացի սառնարանն ու քեզ հյութ կտա»): Համբերատար լինելը շատ կարևոր հմտություն է, և երեխան պետք է հասկանա, որ որևէ բան ստանալու համար հարկավոր է մի փոքր սպասել:
7. Երեխան բղավում է, որ դա միայն իր մայրիկն է, երբ նրանց ուրիշ երեխաներ են մոտենում
Սա նշանակում է որ երեխան ունի ուշադրության կարիք: Փոքրիկի «կպչուն» պահվածքը վկայում է, որ նա ունի ծնողների ուշադրության ու ներկայության կարիքը՝ հատկապես, եթե ծնողը երկար ժամանակ է անցկացնում աշխատավայրում կամ տանը մեկ այլ երեխա է հայտնվել:
Հարկավոր է հասկանալ, թե ինչպես է երեխան պայքարում մանկական խանդի դեմ: Եթե ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվում, ապա սա երեխայի բնավորության գիծն է: Նման պահվածքը կարող է զայրացնել, սակայն սա իրականում դրական միտում է, ինչը նշանակում է, որ երեխան փորձում է հասկանալ իր «ես»-ը: Հարկավոր է հասկանալ, որ այս ժամանակահատվածում երեխայի համար սեփական անձի ընկալումը սերտորեն կապված է իր սիրելի իրերի հետ, իսկ մայրիկն ամենասիրելին է:
Այս դեպքում հարկավոր է գրկել երեխային՝ ցույց տալով, որ նա սիրված է: Այս իրավիճակը կարելի է օգտագործել նաև նրան ուրիշների հետ կիսվել սովորեցնելու համար («Ես քո մայրիկն եմ, այլ ոչ թե նրանց, բայց կարող եմ նրանց լավ վերաբերվել և բարևել»):
Նյութի աղբյուրը՝ uaua.info
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը