Ամենակարևոր անալիզները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել բազմաթիվ լուրջ հիվանդություններ
Անալիզների պատասխանները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել արդեն իսկ ի հայտ եկած հիվանդություններն ու փոփոխությունները, այլև կանխարգելել դրանց առաջացումը: Սակայն հարկ է հիշել, որ անկախ անալիզների արդյունքից, ախտորոշումը պետք է անի միայն բժիշկը, քանի որ այդ անալիզների պատասխանները հաճախ փոխվում են արտաքին գործոնների ազդեցության հետևանքով (օրինակ՝ որոշ դեղամիջոցների ընդունման կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում):
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենակարևոր անալիզները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել ու բուժել մի շարք հիվանդություններ:
Սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման համար հարկավոր է տարեկան երկու անգամ արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզներ հանձնել:
Այս անալիզի դեպքում ամենակարևոր ցուցանիշն արյան մեջ խոլեստերինի մակարդակն է, որի բարձր լինելը վկայում է աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականության մասին:
Ընդհանուր խոլեստերինի համար սահմանված նորման 3.61-5.21 մմոլ/լ-ն է: «Վատ» խոլեստերինի (ցածր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման 2.250-4.820 մմոլ/լ-ն է, իսկ «լավ» խոլեստերինի (բարձր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման՝ 0.71-1.71-ը:
Նաև շատ կարևոր են ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) և ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) ցուցանիշները, քանի որ դրանց մակարդակի բարձրացումը խոսում է սրտամկանի բջիջների հետ առկա խնդիրների և սրտամկանի ինֆարկտի զարգացման մասին:
ԱԼՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 41 Մ/լ:
ԱՍՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 35-41 Մ/լ:
Թրոմբոզի դեպքում անհրաժեշտ անալիզը կոագուլոգրաման է, որը թույլ է տալիս պարզել արյան թանձրությունը, մակարդելիությունը, ինչպես նաև թրոմբների և արյունահոսությունների առաջացման հավանականությունը: Այս հետազոտությունը հարկավոր է կատարել տարեկան 1 անգամ:
Կարևոր ցուցանիշներն են.
· ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը, որի ընթացքում կազմավորվում է արյան մակարդուկը (27-43 վայրկյան),
· պրոթրոմբինային գործակիցը (95-105%),
· ֆիբրինոգենը (2.0-4.2 գ/լ կամ 5.8-11.6 մկմոլ/լ),
· թրոմբոցիտները (180-320x109):
Շաքարային դիաբետը կարելի է հայտնաբերել մատից վերցված արյան միջոցով, որը ցույց կտա արյան մեջ շաքարի մակարդակը: Արյան մեջ գլյուկոզայի սահմանված նորման 3.3-5.5 մմոլ/լ-ն է: Անալիզը հարկավոր է հանձնել տարեկան 2 անգամ և այնպայման դատարկ ստամոքսին:
Բացի այդ, հարկավոր է ստուգել նաև գլիկոզիլացված հեմոգլոբինի (գլիկոհեմոգլոբին) մակարդակը, որը չպետք է գերազանցի 6%-ը: 6.0-6.5%-ի դեպքում արդեն շաքարային դիաբետի և դրա բարդությունների զարգացման հավանականությունը բարձր է:
Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար գոյություն ունի թեստերի մի քանի տեսակ, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում: 40 տարեկանից հետո անալիզը հարկավոր է հանձնել 2 տարին մեկ:
Անհրաժեշտ է հանձնել կղանքի անալիզ՝ թաքնված արյան հայտնաբերման համար: Արյան առկայությունը վկայում է աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներում թաքնված արյունահոսության մասին, ինչն էլ կարող է լինել ուռուցքի առկայության նշան:
Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար անհրաժեշտ է արգանդի վզիկի քսուքի ցիտոլոգիական հետազոտություն, որը ցույց կտա նախաքաղցկեղային փոփոխությունների առկայությունը:
Լոյկոզի (արյան քաղցկեղ) հայտնաբերման համար հարկավոր է հանձնել արյան ընդհանուր անալիզ: Այս հիվանդության դեպքում փոխվում է լեյկոցիտների քանակությունը: Լեյկոցիտների մակարդակը կարող է նորմայից բարձր կամ ցածր լինել, սակայն երբեք չի լինում նորմայի սահմաններում: Բացի այդ, նվազում է նաև թրոմբոցիտների մակարդակը (կարող է նորմայից 4-5 անգամ ցածր լինել) և զգալիորեն բարձրանում է էրիթրոցիտների նստեցման արագությունը:
Աղեստամոքսային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման համար խորհուրդ է տրվում երկու տարին մեկ կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն (կոպրոգրամմա) անցնել, որը թույլ կտա հայտնաբերել աղիների, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները:
Գաստրիտի և ստամոքսի խոցային հիվանդության պատճառ հանդիսացող հելիկոբակտեր պիլորի վարակը կարելի է ախտորոշել հատուկ շնչառական թեստի միջոցով, որի ժամանակ նախ մարդը խմում է միզանյութ պարունակող հեղուկ, որը քայքայվում է Helicobacter pylori-ի կողմից, այնուհետև արտաշնչած օդում որոշվում է այդ քայքայման հետևանքով առաջացած նյութը (ամոնիակ):
Էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններն ախտորոշվում են վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը որոշող արյան անալիզի միջոցով: Նման ստուգում հարկավոր է անցնել տարեկան 1 անգամ կամ ուժեղ սթրեսից հետո:
Այս դեպքում շատ կարևոր ցուցանիշ է թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոնի մակարդակը, քանի որ այն վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորող հիմնական հորմոնն է և արտադրվում է հիպոֆիզի կողմից:
Թիրեոտրոպ հորմոնի նորման 0.4-4.0 մՄ/լ-ն է: Այս հորմոնի բարձր մակարդակը վկայում է հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն, որի դեպքում բավարար քանակությամբ հորմոններ չեն արտադրվում) մասին: Թիրեոտրոպ հորմոնի ցածր մակարդակը հաճախ անվանվում է թիրեոտոքսիկոզ և բնորոշվում է օրգանիզմում վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակով:
Հեպատիտի դեպքում հարկավոր է հանձնել արյան անալիզ (երակից), որը ցույց կտա հակամարմինների առկայությունը: Անալիզն անհրաժեշտ է հանձնել տարեկան 1 անգամ կամ վիրահատություններից և կասկածելի սեռական կապերից հետո: Հեպատիտի մասին կարող է վկայել նաև մեզի մեջ բիլիռուբինի առկայությունը, քանի որ նորմայում այն չպետք է լինի:
Երիկամների և միզուղիների հիվանդություններն ախտորոշվում են մեզի ընդհանուր անալիզի միջոցով, որը խորհուրդ է տրվում հանձնել տարեկան 2 անգամ: Այս դեպքում կարևոր ցուցանիշ է մեզի մեջ պարունակվող սպիտակուցի քանակությունը, որը չպետք է գերազանցի 0.140 գ/լ-ը:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը