Որոնք են երակների վարիկոզ լայնացման բուժման տարբեր մեթոդների հիմնական առանձնահատկությունները
Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված ու տհաճ հիվանդություն է, որն առաջանում է արյան շրջանառության խանգարման հետևանքով: Այն հիմնականում բնորոշ է կանանց, սակայն երբեմն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ:
Հարկ է հիշել, որ սա միայն էսթետիկ խնդիր չէ և կարող է բավական լուրջ բարդություններ առաջացնել: Հիվանդությունը կարող է ախտահարել ցանկացած երակ, սակայն առավել զգայուն են ձեռքերի և ոտքերի երակները, ինչը զարմանալի չէ, քանի որ օրվա ընթացքում հենց վերջույթներն են ամենից շատ ծանրաբեռնվում:
Գոյություն ունեն երակների վարիկոզ լայնացումից ազատվելու տարբեր եղանակներ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանց առանձնահատկությունները:
· Բուժիչ քսուքներ
Նման միջոցներն օգնում են խուսափել արյան լճացումից ու ազատվել անոթային ցանցից: Սովորաբար դրանց բաղադրության մեջ պարունակվում են հեպարին (արյան մակարդումը կանխող նյութ), ցավը մեղմող, ոտքերը հանգստացնող ու անոթներն ամրապնդող բնական բաղադրիչներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ ու հորմոնալ հակահիստամինային բաղադրիչներ:
· Դեղամիջոցներ
Երակների վարիկոզ լայնացման ժամանակ շատ արդյունավետ կարող են լինել նաև դեղահաբերը, դեղապատիճները, իսկ երբեմն էլ ներարկումները: Օրինակ՝ ֆլեբոտոնիկներն արագացնում են արյան հոսքն ու ամրապնդում են անոթների պատերը, իսկ արյունը ջրիկացնող դեղամիջոցները բարելավում են արյան շրջանառությունն ու կանխում են թրոմբների առաջացումը: Բացի այդ, հաճախ նշանակվում են նաև հակաբորբոքային ու ցավազրկող դեղամիջոցներ, որոնք օգնում են կանխել թրոմբոցիտների միացումն ու հյուսվածքների այտուցվածությունը:
· Լազերային թերապիա
Երակների վարիկոզ լայնացումը կարելի է բուժել նաև ժամանակակից լազերային թերապիայի միջոցով: Այս պրոցեդուրայի ընթացքում հեմոգլոբինը կլանում է լազերային ճառագայթները և փակում է վնասված անոթը ներսից: Արդյունքում արյունն այլևս այդ անոթով չի հոսում, այլ հոսում է ավելի խորանիստ անոթներով, որոնք արտաքինից տեսանելի չեն: Այս պրոցեդուրայից հետո վնասված անոթը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, իսկ հարակից հյուսվածքները չեն տուժում:
· Հատուկ գուլպաներ ու զուգագուլպաներ
Երակների վարիկոզ լայնացման բուժման և կանխարգելման արդյունավետ ու շատ հարմարավետ միջոց են հատուկ ձգող զուգագուլպաները: Դրանք սեղմում են ոտքերը, բարելավում են արյան շրջանառությունն ու թույլ չեն տալիս, որ երակները լայնանան: Ընդ որում՝ նման զուգագուլպաներ կան անգամ տղամարդկանց ու հղի կանանց համար:
· Վիրահատություն
Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է այնքան խորանալ, որ միակ բուժումը կլինի վիրահատական միջամտությունը, որի ընթացքում դադարեցվում է արյան հոսքն ախտահարված անոթում: Այս պրոցեդուրան նման է լազերային թերապիային, սակայն այն շատ ավելի արդյունավետ է: Միևնույն ժամանակ վիրահատական միջամտության դեպքում փոքրիկ սպիներ են մնում, որոնք, սակայն, այնքան ակնհայտ չեն, որքան «անոթային աստղիկները»:
· Ժողովրդական միջոցներ
Գոյություն ունեն նաև երակների վարիկոզ լայնացման բուժման ժողովրդական միջոցներ, որոնք ավելի անվտանգ են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ՝ ի տարբերություն դեղորայքի: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ բուժման ժողովրդական միջոցներն արդյունավետ են լինում միայն հիվանդության վաղ փուլերում կամ կիրառվում են որպես հավելում հիմնական բուժմանը:
Օրինակ՝ շատ արդյունավետ միջոց է խնձորի քացախը, որը քսում են ախտահարված հատվածի մաշկին կամ օգտագործում են կոմպրեսների տեսքով՝ այտուցներից ազատվելու համար:
Շատ արդյունավետ կարող են լինել նաև կապույտ, կանաչ կամ սպիտակ կավով կոմպրեսները: Պարզապես հարկավոր է քսել կավը ոտքերին, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով, թողնել 1-1.5 ժամ, այնուհետև լվանալ սառը ջրով: Հարկ է հիշել, որ ջուրը պետք է անպայման սառը լինի, ինչը կօգնի բարելավել նյութափոխանակությունը, նեղացնել երակներն ու խթանել ավշի հոսքը:
Ավելի յուրահատուկ, սակայն ոչ պակաս արդյունավետ միջոց է սպիտակ ակացիայի ոգեթուրմը, որը կարելի է օգտագործել ինչպես շփումների համար, այնպես էլ կոմպրեսների: Այն ոչ միայն կօգնի ազատվել ցավից ու ծանրությունից, այլև շատ ավելի քիչ նկատելի կդարձնի «անոթային աստղիկները»: Ընդ որում՝ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է հնարավորինս հաճախ կրկնել այս պրոցեդուրաները:
Սակայն հարկ է հիշել, որ երակների վարիկոզ լայնացումը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում նաև դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել, պարբերաբար բուժզննում անցնել, հոգ տանել անոթների մասին ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել (օրինակ՝ լինել ֆիզիկապես ակտիվ, հարստացնել սննդակարգը վիտամին C-ով և այլն):
Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել անոթների վիճակը: Հարկ է հիշել, որ միայն փորձառու մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս:
Նյութի աղբյուրը՝ krasota-medicina.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը