Ինչ է գլխուղեղի քաղցկեղը և որոնք են դրա հիմնական ախտանշանները
Գլխուղեղի քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը հավասարապես ախտորոշվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Այն կարող է լինել շատ ագրեսիվ ու կարճ ժամանակում հանգեցնել մահվան, ուստի վաղ ախտորոշումը շատ կարևոր է:
Ինչպես նշում է նյարդավիրաբույժ Սթիվեն Քալկանիսը, բժշկության մեջ չկա ավելի լուրջ ախտորոշում, քան գլխուղեղի քաղցկեղն է, քանի որ այն միայն բժշկական խնդիր չէ և իսկապես ազդում է մարդու հոգեկան աշխարհի և անհատականության վրա:
Գոյություն ունի գլխուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների ավելի քան 120 տեսակ, որոնց թվում կան ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ ուռուցքներ: Օրինակ՝ մենինգիոմայի դեպքում հիվանդների մեծ մասը շարունակում է ապրել բնականոն կյանքով, մինչդեռ գլիոբլաստոման, որը գլխուղեղի քաղցկեղի ամենատարածված տեսակն է, որպես կանոն հանգեցնում է մահվան: Այնուամենայնիվ, բուժումը պարտադիր է ցանկացած դեպքում, քանի որ անգամ բարորակ ուռուցքը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, եթե սկսի ճնշում գործադրել կենսական նշանակություն ունեցող հյուսվածքների վրա:
Մասնագետների կարծիքով՝ գլխուղեղի քաղցկեղի զարգացումը պայմանավորված է լինում բջիջների կիսման գործընթացի խանգարմամբ և որևէ կապ չունի ժառանգական նախատրամադրվածության գործոնի հետ, ուստի սեփական անվտանգության համար միակ բանը, որը կարող է մարդն անել, հիվանդության ախտանշանները չանտեսելն ու խնդիրը ժամանակին հայտնաբերելն է, ինչը կարելի է անել միայն ախտանշանները տարբերելու և պարբերաբար բուժզննում անցնելու դեպքում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով:
Հաճախակի ու չմեղմվող գլխացավեր
Սրտխառնոցով ու փսխումով ուղեկցվող գլխացավերն այս հիվանդության ամենատարածված ախտանշանն են: Նման գլխացավերը կարող են բավական երկարատև լինել, ինչը վկայում է ներգանգային ճնշման բարձրացման մասին:
Երբեմն ցավն ավելի ուժգին է լինում որոշակի հատվածում, ինչը հուշում է ուռուցքի տեղակայման մասին: Ընդ որում նման դեպքերում ցավազրկող դեղամիջոցները որպես կանոն չեն օգնում:
Իհարկե գլխացավերը ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, սակայն եթե դրանք ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է բուժզննում անցնել:
Թուլություն ու կոորդինացիայի խանգարումներ
Եթե մարդը հանկարծակի սկսում է դժվարությամբ քայլել և չի կարողանում պահպանել հավասարակշռությունը, ապա հարկավոր է դիմել մասնագետին: Եվս մի վտանգավոր ախտանշան կարող է լինել նաև մարմնի մի կողմի աշխատանքի վատացումն ի տարբերություն մյուս կողմի, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Տեսողական խնդիրներ
Տեսողության կտրուկ աղոտացումն ու պատկերի երկակիությունը, լույսի նկատմամբ գերզգայունությունն ու պատերին ու այլ առարկաներին հաճախակի բախվելը նույնպես կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Բանն այն է, որ ուռուցքը կարող է ախտահարել մանրաթելերը, որոնք աչքը միացնում են գլխուղեղի ետին հատվածին, ինչն էլ դառնում է տեսողական խնդիրների պատճառ:
Նոպաներ, որոնք էպիլեպսիա են հիշեցնում
Նման նոպաները նույնպես կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Դրանք իհարկե ոչ միշտ են կապված օնկոլոգիական հիվանդության հետ, սակայն բուժզննում ամեն դեպքում պետք է անցնել:
Մարդու պահվածքի փոփոխություն
Մտերիմ մարդիկ կարող են սկզբնական շրջանում նկատել աննշան, սակայն բավական արտասովոր փոփոխություններ հիվանդի պահվածքում: Նա կարող է ագրեսիվ դառնալ, կամ մոլորվել ծանոթ թաղամասում: Եթե նման փոփոխություններն ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է դիմել ուռուցքաբանին:
Նշված ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև բոլորովին այլ պատճառներով, սակայն դրանք այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Հարկ է հիշել՝ որքան շուտ է հիվանդը դիմում բժշկին ու հայտնաբերում հիվանդությունը, այնքան շատ ժամանակ է ունենում բուժման համար, ինչն էլ ենթադրում է, որ բարեհաջող բուժման հավանականությունը նույնպես ավելի բարձր է լինում:
Նյութի աղբյուրը՝ goodhouse.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը