Ասկարիդոզի ախտանշանները, վարակի աղբյուրը, փոխանցման մեխանիզմները, բուժումն ու կանխարգելումը
Ասկարիդոզի հարուցիչը Ascaris lumbricoides - ն է։ Ինչպես գրում է doctors.am-ը, սա խոշոր մակաբույծ է, որի էգերի երկարությունը հասնում է 25-40 սմ-ի, իսկ արուներինը 15-25 սմ։ Հասուն ձևերը ապրում են մարդու բարակ աղիքներում և սնվում են աղիքի պարունակության հյութերով։ Բեղմնավորվելուց հետո էգը ձվադրում է կատարում, որոնք և կղանքի հետ միասին թափվում են արտաքին միջավայր։ Ձվերի սաղմնային զարգացումը կատարվում է արտաքին միջավայրում և պայմանավորված է այդ միջավայրի կլիմայով։ Այն տևում է 10 օրից մինչև մի քանի ամիս։ Հասունացած ձուն բերանով ընկնում է մարդու օրգանիզմ։
Ստամոքսահյութի ազդեցությամբ՝ ձվի թաղանթը լուծվում է և թրթուրը նախքան հասուն ձևի հասնելը տեղաշարժվում է օրգանիզմում։ Աղիքներից թափանցում է արյան մեջ, հասնում աջ նախասիրտ, փորոք, այնտեղից անցնում թոքեր, արմատավորվում է թոքային հյուսվածքում, ալվեոլներում, բրոնխեոլներում, ապա հասնում է շնչափողը և, երբ այսպիսի հիվանդները հազում են և խորխը կուլ են տալիս, թրթուրները նորից են անցնում աղեստամոքսային համակարգ, ուր դառնում են հասուն ձևեր։ Ձուն կուլ տալու ժամանակամիջոցից մինչև հասուն ասկարիդների առաջացումը, (միգրացիոն ցիկլը) տևում է մոտավորապես 2-3 ամիս։
Վարակի աղբյուրը
Այս հիվանդության ժամանակ վարակված մարդն է։ Բեղմնավորված էգը օրվա ընթացքում կարող է մինչև 240 հազար ձու դնել։ Երեխաների վարակվածությունը ասկարիդոզով ավելի բարձր է, քան մեծահասակներինը։ Ասկարիդոզը համարվում է բավականին տարածված հելմինթոզներից մեկը։ Հատկապես շատ է տարածված արևադարձային, մերձարևադարձային ու բարեխառն կլիմայական գոտիներում, մանավանդ՝ հարաբերական բարձր խոնավության պայմաններում։ Ասկարիդոզը բացակայում է անապատներում, մշտական սառածության, չոր տափաստանային գոտիներում։ Ասկարիդոզի տարածվածության ինտենսիվությունը կախված է՝
1.արտաքին միջավայրի վարակվածության աստիճանից,
2.բնակլիմայական և միկրոկլիմայական բարենպաստ պայմաններից,
3.փոխանցման մեխանիզմին նպաստող գործոնների ինտենսիվությունից։
Սակայն, պետք է նշել, որ այս մեթոդները գործնական մեծ նշանակություն չունեն։
Աղիքային փուլում որոշիչ նշանակություն ունի կղանքում ձվերի հայտնաբերումը (Ֆյուլեբորնի, Քալանթարյանի մեթոդներ)։ Ծանր վարակումների ժամանակ ախտորոշումը կարելի է կատարել ռենտգենյան քննության օգնությամբ։
Հասուն ասկարիդները մարդկանց աղիքներում ապրում են միայն 10-12 ամիս, որից հետո մեխանիկորեն դուրս են գալիս դեպի արտաքին աշխարհ։
Ասկարիդոզի կլինիկական պատկերում տարբերում են երկու փուլ.
1. միգրացիայի
2. աղիքային
Առաջին փուլը բնորոշվում է ալերգիկ բնույթի ախտանիշների երևան գալով, որպիսիք են մաշկի ցանավորումը և քորը, էոզինոֆիլիան, թոքերում էոզինոֆիլային ինֆիլտրատները և այլն։ Երկրորդ փուլի արտահայտությունները չափազանց բազմազան են։ Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց բացահայտ ախտանիշների։
Երեխաների մոտ տարբեր ուժգնության փորացավեր էն լինում, հատկապես պորտի շրջանում։ Հաճախ առաջանում են դիսպեպտիկ երևույթներ, առատ թքահոսություն, հատկապես առավոտյան ժամերին՝ սրտխառնություն, փսխում։ Ասկարիդոզի գրեթե բոլոր դեպքերում լինում են նյարդային համակարգի ախտահարման երևույթներ՝ գրգռվածություն, ցրվածություն, անհանգիստ քուն, ատամների կրճտացում և այլն։ Ծայրամասային արյան քննությամբ երբեմն նկատվում են հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակի պակասում, լեյկոպենիա, էոզինոֆիլիա, ԷՆԱ-ի բարձրացում։
Ասկարիդոզի հետևանքով կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝ աղիքների անանցանելիություն, թափածակող պերիտոնիտ, լեղուղիների և շնչական ուղիների խցանում և այլ ավելի հազվակի երևույթներ։ Ախտորոշումը կատարվում է ինչպես կլինիկական տվյալների, այնպես էլ կղանքում ասկարիդի ձվերի հայտնաբերման հիման վրա։ Հիվանդությունը կասկած չի հարուցում, եթե երեխայի կղանքում ասկարիդներ են նկատվում։
Փոխանցման մեխանիզմները
Կոյուղու բացակայության պայմաններում առավել ինտենսիվ է ախտահարվում արտաքին միջավայրը։ Ձվերի հասունացումը արտաքին միջավայրում տեղի է ունենում այն ժամանակ, երբ հողի ջերմությունը հասնում է 10-12°-ի։ Օպտիմալ զարգացման համար անհրաժեշտ ջերմաստիճանը 24-28°-ն է։ Հողի հարաբերական խոնավությունը 8%-ից ոչ պակաս։ Եթե հողի ջերմաստիճանը 36°-ից բարձր է, ապա ձվերի զարգացում տեղի չի ունենում։ 24°-ի պայմաններում հողում գտնվող ձուն 14 օր ինվազիոն է դառնում։ Բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող վայրերում այս զարգացումը տևում է 40-60 օր։ Ասկարիդների ձվերը բավականին դիմացկուն են արտաքին միջավայրում՝ - 30°օ-ում դրանք կարող են դիմանալ ձյան տակ։ Բարեխառն կլիմայական պայմաններում 20 սմ հողի շերտի տակ դրանք կարող են դիմանալ 5-7 տարի։ Եթե աշնանը ձվերը չեն հասցնում զարգանալ, ապա գարնանը լրիվ պահպանում են իրենց կենսունակությունը։ Մարդիկ վարակվում են ասկարիդոզով, երբ վարակված սննդամթերքի, ջրի, խոտաբույսերի, բանջարեղենի (այն սննդի, որն օգտագործումից առաջ չի ենթարկվում ջերմային մշակման) և այլ գործոնների միջոցով իրենց բերանն են տանում ինվազիոն ձվերը (թրթուրները)։ Բարեխառն կլիմայական պայմաններ ունեցող վայրերում ասկարիդոզի սեզոնայնությունը մինչև 7 ամիս է (ապրիլ-հոկտեմբեր)։ Հյուսիսային շրջաններում այն կրճատվում է 2-3 ամսով, տաք գոտիներում տևում է ամբողջ տարին։ Հատկապես վտանգավոր են այն բնակավայրերը, որտեղ խոտաբույսերը, բանջարեղենը, հատապտուղները պարարտացվում են թարմ կղանքով։
Պայքարը և կանխարգելումը
Իրագործվում է համալիր միջոցառումների միջոցով, որոնք ուղղված են վարակի աղբյուրի և փոխանցման մեխանիզմի դեմ։ Վարակվածներին հայտնաբերելու և բուժելու նպատակով անհրաժեշտ է ամեն տարի գարնանը և աշնանը անց են կացվում ազգաբնակչության զանգվածային հետազոտություններ։ Հետազոտվում են հիմնականում մանկական կոլեկտիվները, հաշվի առնելով, որ ամենից բարձր վարակվածություն լինում է երեխաների մոտ։ Հայտնաբերված վարակվածներին հակասկարիդոզային դեղամիջոցների օգնությամբ ենթարկում են դեհելմինթիազացիայի (սանտոնին, սանկոֆեն, հեպտիլռեզորցին, պիպերազին, ադիպինատ, դեկարիս և այլն)։ Պոլիկլինիկաներում բուժումը կարելի է կատարել թթվածնի օգնությամբ։ Շատ կարևոր ու վճռորոշ նշանակություն ունեն փոխանցման մեխանիզմի դեմ կիրառվող սանիտարահիգիենիկ միջոցառումները՝ բնակավայրերի սանիտարական բարեկարգում, հողերի պարարտացումը կղանքով՝ միայն անվտանգ (կոմպոստում) դարձնելուց հետո, կոյուղու, ջրամատակարարման, բարեկարգման աշխատանքներ, կենտրոնացված ջրամատակարարման համակարգի, սննդի օբյեկտների, մանկական հիմնարկների աշխատողների դեհելմինթիզացիայի իրականացում ամբողջ տարվա ընթացքում։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը