Ինչ է արգանդի արտանկումը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները
Արգանդի արտանկումը կանանց սեռական օրգանների դիրքի փոփոխությունն է, որի դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով: Այս ախտանաբանությունն ուղեկցվում է ուժգին ցավով, սրբոսկրի հատվածում լարվածության զգացողությամբ, միզարձակության ու դեֆեկացիայի խանգարումներով, սեռական ակտի ժամանակ առաջացող ցավով, հեշտոցում օտար մարմնի առկայության զգացողությամբ, ինչպես նաև շարժվելիս ի հայտ եկող տհաճ զգացողություններով:
Արգանդի արտանկումը պայմանավորված է կոնքի հատակի մկանների աշխատանքի խանգարմամբ: Սովորաբար արգանդի արտանկման հետ մեկտեղ տեղաշարժվում են նաև հեշտոցը, միզապարկը և ուղիղ աղիքը:
Այս հիվանդությունը կարող է առաջանալ տարբեր տարիքի կանանց մոտ, սակայն առավել հաճախ ախտահարում է տարեց կանանց (50%): Այնուամենայնիվ՝ այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև երիտասարդ (10%) և միջին տարիքի (40%) կանանց շրջանում:
Արգանդի արտանկման պատճառ կարող է դառնալ.
· կոնքի մկանների վնասվածքը,
· սեռական օրգանների զարգացման ժառանգական անոմալիաները,
· կոնքի հատակի մկանների իններվացիայի խանգարումը,
· սեռական օրգանների վիրահատությունները,
· ծննդաբերությունը,
· կնոջ պատկառելի տարիքը,
· ծանրություն կրելը,
· փորկապությունը,
· գենետիկ հակվածությունը,
· վաղ հասակում գինեկոլոգիական հիվանդությունների ի հայտ գալը:
Այս հիվանդությունը սովորաբար զարգանում շեքի վնասվածքների, բազմապտուղ հղիության, հաճախակի ծննդաբերությունների, խոշոր պտղի ծննդաբերման, սեռական օրգանների վիրահատությունների հետևանքով: Բացի այդ, արգանդի արտանկման պատճառ կարող է դառնալ նաև ավելորդ քաշը, ներորովայնային բարձր ճնշումը և որովայնում ուռուցքների առկայությունը:
Արգանդի արտանկման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով.
1. բնորոշվում է կոնքի հատակի մկանների թուլությամբ, հեշտոցի պատերի իջեցմամբ և սեռական ուղիների բացվածությամբ,
2. օրգանի մասնակի արտանկում է, որի դեպքում հեշտոցի պատերի հետ մեկտեղ իջեցվում են նաև միզապարկն ու ուղիղ աղիքը,
3. այս փուլում արգանդն իջնում է մինչև սեռական ուղիներին հասնելը,
4. արգանդի մասնակի արտանկումն է, երբ օրգանը կիսով չափ դուրս է հալիս հեշտոցից,
5. արգանդի արտանկում:
Հիվանդության ախտանշանները
Այս խնդրի ախտանշաններն այդքան էլ շատ չեն, սակայն արգանդի և արգանդի վզիկի դիրքի փոփոխությունը չնկատել գրեթե հնարավոր չէ: Արգանդի արտանկումը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանշաններով.
· ճնշման զգացողություն որովայնի ստորին հատվածում,
· ցավ, որը տարածվում է նաև սրբոսկրի և գոտկատեղի հատվածում,
· դժվարամիզություն կամ հաճախամիզություն,
· արյունոտ արտադրություն,
· ցավոտ զգացողություններ սեռական ակտի ժամանակ,
· փորկապություն,
· դաշտանային ցիկլի խանգարումներ,
· սովորականից ուժեղ դաշտանային ցավեր:
Հարկ է հիշել, որ սկզբնական շրջանում ախտանշանները կարող են շատ թույլ արտահայտված լինել, սակայն հիվանդության 2-4-րդ փուլերում դրանք ավելի ակնհայտ կդառնան:
Հիվանդության ախտորոշումը
Ներկայացված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետի օգնությանը և անցնել համապատասխան բուժզննումը, որի ժամանակ անց են կացվում հետևյալ պրոցեդուրաները.
· գինեկոլոգիական ստուգում հայելիներով,
· հեշտոցից վերցված արտադրության մանրադիտում,
· արգանդի վզիկից վերցված քսուքի ցիտոլոգիական հետազոտություն,
· կոլպոսկոպիա,
· կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն:
Հիվանդության ախտորոշումից հետո բժիշկը կարող է նշանակել համապատասխան բուժումը: Կանանց սեռական օրգանների հիվանդությունների բուժումն իրականացնելիս կարող են կիրառվել բուժման պահպանողական կամ վիրահատական միջոցներ, սակայն մինչ բուժումը նշանակելը բժիշկ պետք է պարզի.
· թե որ փուլում է հիվանդությունը,
· ինչ ուղեկցող հիվանդություններ են առկա,
· որքանով է կարևոր վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը,
· ռիսկային ինչ գործոններ կան,
· կան արդյոք հաստ աղիքի, դրա սֆինկտերների և միզապարկի ախտաբանություններ:
Սովորաբար հիվանդության վաղ փուլերում բուժումը կրում է պահպանողական բնույթ, ինչը նշանակում է, որ հիվանդը պարզապես ընդունում է էստրոգեն պարունակող հատուկ դեղամիջոցներ: Պահպանողական թերապիայի դեպքում նշանակվում են մերսումներ ու հատուկ բուժիչ մարմնամարզություն:
Այս պրոցեդուրաների անարդյունավետության դեպքում կարող են նշանակվել հատուկ ռետինե օղակներ, որոնք բժիշկը տեղադրում է հիվանդի հեշտոցում՝ դրանով իսկ թույլ չտալով, որ տեղի ունենա արգանդի արտանկում: Այս պրոցեդուրայից հետո նշանակվում է նաև բուժում ժողովրդական միջոցներով:
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է դիմել ավելի լուրջ վիրահատությունների օգնությանը՝ կարելով օրգանի մկաններն ու ջիլերը:
Այս ամենի հետ մեկտեղ սովորաբար նշանակվում է նաև դիետա՝ աղեստամոքսային համակարգի աշխատանքի կարգավորման համար, ինչպես նաև բանդաժ և հատուկ բուժիչ մարմնամարզություն (որովայնի ստորին հատվածի ձգումներ, «հեծանիվ» ու «նավակ» վարժություններ և այլն), որը կօգնի ամրապնդել կոնքի հատակի մկանները:
Հնարավոր բարդությունները
Արգանդի արտանկումը լուրջ ախտաբանություն է, որը ենթադրում է շտապ բուժում: Խնդիրն անուշադրության մատնելու դեպքում արգանդը կարող է պատվել ճաքերով, որոնք էլ կարող են հանգեցնել արյունահոսող խոցերի առաջացման և դրանց վարակման:
Արգանդի արտանկման դեպքում խանգարվում է օրգանում արյան շրջանառությունը, ինչի հետևանքով արյունը լճանում է: Բացի այդ, արգանդի ամբողջական արտանկումը կարող է հանգեցնել օրգանի նեկրոզի:
Հիվանդության կանխարգելումը
Արգանդի արտանկումը կանխելու համար կանանց խորհուրդ է տրվում.
· չկրել ծանրություն,
· կարգավորել աղիների աշխատանքը,
· ազատվել ավելորդ քաշից,
· մարզել կոնքի հատակի մկանները:
Նյութի աղբյուրը՝ simptomer.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը