Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ նորածին երեխաների մոտ և ինչ անել այդ դեպքերում
Երեխայի կյանքի առաջին տարին կարող է շատ բարդ լինել ինչպես փոքրիկի, այնպես էլ մայրիկի համար, քանի որ կան բազմաթիվ տարածված մանկական հիվանդություններ, որոնց կարելի է բախվել: Սա է պատճառը, որ մայրիկները պետք է իմանան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ փոքրիկի մոտ և ինչպես կարելի է օգնել նրան:
Կաթնասնկախտ
Այս հիվանդության ախտանշանները նման են մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններին: Երեխայի ինքնազգացողությունը վատանում է, նա հրաժարվում է սննդից, դառնում է անհանգիստ, իսկ որոշ դեպքերում կարող է նկատվել նաև մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացում: Սակայն ամենաակնհայտ ախտանշանը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կաթնաշոռին նմանվող սպիտակ կետերն են:
Կաթնասնկախտն անվտանգ վարակ է: Բժիշկները կարծում են, որ բոլոր նորածինները ձեռք են բերում այդ վարակը ծննդաբերության ժամանակ, ուստի այն ի հայտ է գալիս փոքրիկի կյանքի առաջին օրերի կամ շաբաթների ընթացքում: Սովորաբար այս խնդիրն անցնում է առանց միջամտության, սակայն հակասեպտիկ ու հակասնկային միջոցներով բուժման անհրաժեշտությունը չի բացառվում: Բացի այդ, հարկավոր է վարակազերծել նաև փոքրիկի խաղալիքները, քանի որ դրանք նույնպես կարող են դառնալ վարակման աղբյուր:
Ինչպես մշակել երեխայի բերանի խոռոչը կանթնասնկախտի դեպքում
Հարկավոր է պատրաստել կերակրի սոդայի ջրային լուծույթ (1 թ.գ. սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում), այնուհետև երեխային կերակրելուց առաջ մառլյայից պատրաստված տամպոնը թրջել այդ լուծույթով և զգուշորեն մաքրել փոքրիկի բերանը: Եթե սպիտակ փառը չափազանց թանձր է և տարածվել է քիմքի ու լեզվի հատվածում, ապա հարկավոր է դիմել բժշկին:
Սուր շնչառական վարակներ
Այս վարակների ախտանշաններն են քթային արտադրությունը, հազն ու բարձր ջերմությունը: Նման վիճակը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ նորածնի մոտ այն կարող է վերածվել թոքային վարակի: Այդ դեպքում հիվանդությունն ուղեկցվում է արագացած, ծանր ու խռպոտ շնչառությամբ և հազով: Այս վարակները հատկապես վտանգավոր են ցածր քաշով և մինչև 6 ամսական փոքրիկների համար, ուստի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկին: Նաև հարկ է հիշել, սուր շնչառական վարակները չեն բուժվում հակաբիոտիկներով:
Մրսածություն
Մրսածության առաջին ախտանշանը քթային արտադրությունն է, որը կարող է լինել հեղուկ կամ թանձր: Արտադրության գույնը նույնպես կարող է տարբեր լինել՝ սկսած թափանցիկից, մինչև դեղնականաչավուն երանգը: Մրսածության ժամանակ երեխան փռշտում է, հազում, նրա մարմնի ջերմաստիչանը բարձրանում է և նկատվում է թուլություն ու ախորժակի կորուստ: Բժիշկները նշում են, որ մրսածությունը պայմանավորված է վարակով և ամենից շատ բակտերիաներ են պարունակվում հեղուկ թափանցիկ քթային արտադրության մեջ: Դեղին ու կանաչ արտադրությունը վկայում է այն մասին, որ երեխան արդեն ապաքինվում է:
Ինչ է հարկավոր անել մրսածության ժամանակ
Փոքրիկի առողջության համար ամենակարևոր պարագաներից մեկն օդը խոնավեցնող սարքն է, որն անհրաժեշտ է տարվա բոլոր եղանակներին: Այս սարքը շատ կարևոր է նաև մրսածության ժամանակ, ուստի պետք է լինի բոլորի տանը: Մրսածության ժամանակ երեխային մեծ քանակությամբ հեղուկ է հարկավոր, ուստի նա պետք է հնարավորինս հաճախ մայրական կաթ ստանա:
Բացի այդ, անհրաժեշտ է փոքրիկի քթի մեջ ֆիզիոլոգիական լուծույթ կաթեցնել: Կարելի է նաև քթի խոռոչները մաքրելու համար նախատեսված հատուկ սարք օգտագործել, սակայն այս դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել:
Շատ կարևոր է նաև երեխայի քնելու դիրքը: Նրա գլուխը պետք է մի փոքր բարձր լինի, որպեսզի արտադրությունը դուրս հոսի և չկուտակվի քթի խոռոչներում:
Ականջների վարակիչ հիվանդություններ
Երեխաների ականջները հաճախ են ցավում, ինչը պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Բանն այն է, որ միջին ականջը քթըմպանի հետ կապող լսողական փողը շատ հաճախ է խցանվում և դառնում է բակտերիաների բազմացման օջախ:
Պարզելու համար, որ փոքրիկին անհանգստացնում է հենց ականջի ցավը, հարկավոր է թույլ սեղմել լսողական արտաքին անցուղու մոտ գտնվող փոքրիկ աճառային ելունին և հետևել փոքրիկի արձագանքին: Եթե նա սկսում է լացել, ապա խնդիրը հենց ականջի մեջ է: Բացի այդ, նա անընդհատ դիպչում է ականջին և նյարդայնանում է, երբ մայրն է դա անում: Նման խնդրի դեպքում երեխայի համար սնվելը կարող է ցավոտ լինել, ուստի հաճախ փոքրիկները հրաժարվում են սննդից: Հարկավոր է նաև հաշվի առնել, որ պառկած դիրքով թմբկաթաղանթի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվում, ուստի ցավն ուժեղանում է: Կարող է նաև նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
Ինչ է հարկավոր անել ականջի ցավի դեպքում
Առաջին հերթին հարկավոր է անմիջապես դիմել բժկին, սակայն մինչ բժշկի ժամանելը կարելի է երեխային տալ պարացետամոլ՝ ցավը մեղմելու և ջերմությունն իջեցնելու համար (եթե ջերմությունը 37.8 աստիճանից բարձր է), իսկ ականջի մեջ տեղային ցավազրկող միջոց կաթեցնել (օրինակ՝ օտիպակս):
Այս դեպքում երեխային մեծ քանակությամբ հեղուկ է հարկավոր, սակայն ծծողական շարժումներն էլ ավելի են վատացնում նրա վիճակը: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում փորձել կերակրել փոքրիկին գդալի օգնությամբ:
Հարկ է հիշել, որ ականջաբորբի դեպքում ամենակարևորը հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկելն է, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել տհաճ զգացողություններից ու բարդություններից:
Նյութի աղբյուրը՝ mama.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը