6 ախտանշան, որոնք կարող են հուշել անպտղության մասին
Հղիանալու հետ կապված խնդիրներին բախվում են բազմաթիվ զույգեր և շատ հաճախ խնդիրը պայմանավորված է լինում կնոջ մոտ առկա խանգարումներով: Սակայն, ցավոք, ոչ բոլորն են ուշադրություն դարձնում օրգանիզմի տված ազդանշաններին, մինչդեռ ավելի զգոն լինելու դեպքում մարդը կարող է շատ ավելի շուտ նկատել անպտղության ախտանշանները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել:
Դաշտանային ցիկլի խանգարումներ
Անկանոն դաշտանային ցիկլը կարող է դառնալ անպտղության զարգացման պատճառ, մինչդեռ մարդիկ հաճախ անտեսում են այս խնդիրը: Այս ախտանշանի միջոցով օրգանիզմը փորձում է հուշել վերարտադրողական համակարգի հետ կապված որոշ խնդիրների առկայության մասին: Սա է պատճառը, որ հղիանալ ցանկացող կանայք պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն դաշտանային ցիկլին: Հարկ է հիշել, որ չափազանց հաճախակի կամ չափազանց հազվադեպ դաշտանը կարող է հուշել պտղաբերության հետ կապված խնդիրների մասին: Բացի այդ, այս դեպքում ակնհայտ ախտանշանների շարքին կարող են դասվել նաև հեշտոցային արտադրությունը, որն ունենում է տհաճ շագանակագույն երանգ, ինչպես նաև կարճատև արյունահոսությունները դաշտանների միջև:
Կոնքի ցավ սեռական ակտի կամ դեֆեկացիայի ժամանակ
Սեռական ակտի կամ դեֆեկացիայի ժամանակ անհանգստացնող կոնքի քրոնիկ ցավը կարող է պայմանավորված լինել էնդոմետրիոզով՝ հիվանդությամբ, որը հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ և ուղեկցվում ցավոտ դաշտանով ու առատ արյունահոսությամբ: Էնդոմետրիոզը դրսևորվում է արգանդի խոռոչի լորձաթաղանթի բջիջների գերաճով, որոնք տարածվում են անգամ արգանդից դուրս: Այս հիվանդությունը կարող է լինել անպտղության մասին հուշող ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Կոշտ մազեր մարմնի արտասովոր հատվածներում
Վերին շուրթի հատվածում, պարանոցին, կզակին, որովայնին և մարմնի այլ արտասովոր հատվածներում ի հայտ եկած կոշտ մազերը կարող են վկայել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի մասին, իսկ այս տհաճ խնդիրը կարող է անպտղության մասին հուշող ախտանշան լինել: Սա է պատճառը, որ նման անցանկալի մազերի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել նաև գինեկոլոգի հետ:
Պտուկներից սպիտակավուն արտադրություն
Եթե կինը հղի չէ կամ չի կերակրում երեխային, ապա պտուկներից սպիտակավուն արտադրությունը կարող է շատ լուրջ ախտանշան լինել, որն առավել հաճախ կապված է լինում պրոլակտինի՝ մայրական կաթի արտազատման համար պատասխանատու հորմոնի հետ: Սովորաբար սա համարվում է անվնաս ախտանշան, մինչդեռ իրականում այն կարող է վկայել անպտղության մասին: Բանն այն է, որ նման արտադրությունը կարող է պայմանավորված լինել նաև վահանագեղձի հետ կապված խնդիրներով կամ բարորակ ուռուցքի առկայությամբ, ուստի նման արտասովոր արտադրության դեպքում հարկավոր է խորհրդակցել ներզատաբանի հետ:
Ջերմահորդանքներ
Ջերմահորդանքները, որոնց ժամանակ կանանց մոտ պարբերաբար նկատվում է ջերմության զգացողություն, կարող են լինել նախադաշտանադադարի կամ դաշտանադադարի մասին հուշող ախտանշան: Սովորաբար կանանց մոտ այս շրջանն սկսվում է մոտ 50 տարեկանում, սակայն լինում են դեպքեր, երբ այն շատ ավելի շուտ է սկսվում, ինչը շատ հաճախ ժառանգաբար փոխանցվող առանձնահատկություն է: Սովորաբար վաղ դաշտանադադարը վկայում է վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրների մասին, որոնցից մեկը կարող է լինել անպտղությունը, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել մասնագետին:
Ախտանշանների բացակայություն
Անպտղության մասին վկայող ամենաարտասովոր ու վտանգավոր ախտանշաններից կարող է լինել առհասարակ որևէ ախտանշանի բացակայությունը: Ակնհայտ ախտանշանների բացակայությունը կարող է շատ ավելի լուրջ խնդիր լինել, քան շատերն են ենթադրում, քանի որ նման դեպքերում մարդիկ դիմում են մասնագետին չափազանց ուշ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը