Որոնք են կոկորդի ցավի ու չորության հիմնական պատճառներն ու լավագույն բնական միջոցները խնդրից ազատվելու համար
Կոկորդի ցավն ու չորությունը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար և խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա: Սա շատ տարածված խնդիր է, սակայն ճիշտ մոտեցման դեպքում կարելի է հեշտությամբ բուժել կոկորդն ու խուսափել հետագայում խնդրի կրկնությունից:
Առաջին հերթին հարկ է հիշել, որ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը ճիշտ խնամքն է, ուստի անհրաժեշտ է հիշել կոկորդի լորձաթաղանթի խոնավեցման ու անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման մասին: Բացի այդ, շատ կարևոր է նաև ձայնալարերի առողջության պահպանումը, քանի որ շատ հաճախ ցավի ու չորության պատճառ է դառնում ձայնալարերի գերծանրաբեռնվածությունը (օրինակ՝ բարձր բղավոցները, երկարատև ելույթները, շատ խոսելը և այլն):
Սակայն ձայնալարերի ծանրաբեռնվածությունն այս խնդրի զարգացման միակ պատճառը չէ: Հարկ է հիշել, որ չորության պատճառ կարող են դառնալ նաև շոգ եղանակը, խոնավության պակասը, վարակներն ու կոկորդի այնպիսի բորբոքային հիվանդությունները, ինչպիսին է ֆարինգիտը կամ ըմպանաբորբը: Սա է պատճառը, որ մինչ ինքնուրույն խնդիրը բուժելը նախ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ և պարզել դրա պատճառը:
Կոկորդի ցավից ու տհաճ չորությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղամիջոցներ ու օշարակներ են ընդունում, մինչդեռ բնությունը մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն առողջական խնդիրներից խուսափելու համար: Այս խնդիրներից ազատվելու համար կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք քչերին են հայտնի: Ընդ որում՝ ի տարբերություն դեղատնային միջոցների այս ժողովրդական միջոցները չեն առաջացնում կողմնակի բարդություններ և շատ ավելի հասանելի են:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում ազատվել տհաճ զգացողություններից:
Կիտրոնով ու մեղրով գոլ ջուր
Սա կոկորդի ցավի ու չորության դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցներից մեկն է: Այն պատրաստելու համար հարկավոր է գոլ ջրին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու մի փոքր մեղր, այնուհետև լավ խառնել մինչև մեղրը լուծվի: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել գոլ վիճակում փոքր կումերով. այդ կերպ այն արդյունավետ կերպով կխոնավեցնի կոկորդն ու կմեղմի տհաճ զգացողությունները:
Նվենու (էվկալիպտ) թուրմ
Նվենին կոկորդի հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Ընդ որում՝ այն շատ օգտակար է կոկորդի ցանկացած հիվանդության դեպքում: Այս բույսը ոչ միայն մեղմում է ցավը, այլև նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու ազատում է չորությունից:
Թուրմը պատրաստելու համար հարկավոր է նվենու հինգ տերևին ավելացնել մի բաժակ տաք ջուր, թրմել և մի փոքր սառչելուն պես խմել ըմպելիքը փոքր կումերով:
Խնկածաղկի և ակնամոմի թուրմ
Խնկածաղկով և ակնամոմով պատրաստված այս միջոցը լավագույններից մեկն է կոկորդի չորության դեմ պայքարի համար, ուստի մարդիկ այն հաճախ են կիրառում երկարատև ելույթներից հետո կոկորդի տհաճ չորությունից ազատվելու համար:
Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, ավելացնել ջրին մի ճյուղ խնկածաղիկ, այնուհետև քամել թուրմն ու ավելացնել նաև ակնամոմը: Դեղամիջոցը հարկավոր է խմել օրվա ընթացքում փոքր կումերով: Այս թուրմն անհրաժեշտ է հնարավորինս դանդաղ կուլ տալ, որպեսզի այն առավելագույնս խոնավեցնի կոկորդի լորձաթաղանթը:
Սխտոր
Սխտորը շատ առողջարար մթերք է և օգնում է ազատվել տարատեսակ հիվանդություններից, սակայն մարդիկ հաճախ են խուսափում սխտորով ուտեստներից, քանի որ այն կարող է դառնալ բավական տհաճ հոտի պատճառ, որը երբեմն շատ երկար է պահպանվում: Այնուամենայնիվ սա կոկորդի ցավի ու չորության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է, ուստի մասնագետները խերհուրդ են տալիս ամեն առավոտ դատարկ ստամոքսին մի պճեղ սխտոր ուտել և մի բաժակ ջուր խմել:
Այս մթերքն օժտված է հակաբիոտիկային ազդեցությամբ և շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, ուստի մասնագետները հորդորում են այն անպայման ներառել ամենօրյա սննդակարգում:
Աղաջրով ողողումներ
Այս պարզ ու հասանելի լուծույթով ողողումները հիանալի միջոց են կոկորդը մաքրելու և վարակազերծելու համար, սակայն հարկ է հիշել, որ աղաջուրը ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ: Այս լուծույթը պատրաստելու համար հարկավոր է կես լիտր սենյակային ջերմաստիճանի ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ աղ և լավ խառնել մինչև աղը լուծվի:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը