Լավագույն ժողովրդական միջոցները երակների վարիկոզ լայնացման բուժման համար
Երակների վարիկոզ լայնացումն ամենատարածված խնդիրներից մեկն է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ: Այս հիվանդությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, որոնց թվում են հղիություն ընթացքում կամ դաշտանադադարից հետո տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները, ավելորդ քաշն ու ճարպակալումը, երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքով մնալը, քրոնիկ փորկապությունը, գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդի տարիքը և այլն:
Երակների վարիկոզ լայնացման բուժման համար մասնագետները սովորաբար նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ ավելի պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն ի տարբերություն դեղամիջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Նման բնական դեղամիջոցները սովորաբար բաղկացած են լինու օգտակար դեղաբույսերից, որոնք ճիշտ համադրելու դեպքում կարելի է ազատվել ինչպես անոթային «աստղիկներից», այնպես էլ հիվանդության տհաճ ախտանշաններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երակների վարիկոզ լայնացման դեմ ամենաարդյունավետ բնական միջոցները:
Դաշտային ձիաձետի եփուկ
Այս բույսը երակների վարիկոզ լայնացման դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որը թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամանակահատվածում:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 100 գրամ ձիաձետ դաշտային,
- 1 լիտր ջուր:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Բույսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրն ու դնել կրակին: Եփել մոտ 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից, թողնել սառչի և քամել: Մաքուր կտորը թրջել պատրաստի եփուկով, դնել ախտահարված հատվածին ու թողնել 20 րոպե: Կոմպրեսը վերցնելուց հետո մաշկը լվանալու անհրաժեշտություն չկա: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 օրը մեկ:
Գազարով ու հալվե վերայով դիմակ
Շատ արդյունավետ կարող է լինել նաև գազարի և հալվե վերայի համադրությունը: Այս բաղադրիչները կարելի է կիրառել դիմակի տեսքով:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 հատ գազար,
- հալվե վերայի տերև,
- մի փոքր խնձորի քացախ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Հում գազարը լվանալ, կեղևազրկել ու կոտորակիչի օգնությամբ լավ մանրացնել: Ավելացնել նույնքան հալվե վերա և կրկին խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին ավելացնել դրա մեկ քառորդի չափով խնձորի քացախ, խառնել ու քսել երակների վարիկոզ լայնացմամբ ախտահարված հատվածին: Թողնել դիմակը 20-30 րոպե, այնուհետև լվանալ մաշկը սառը ջրով:
Հալվե վերայով մերսում
Երակների վարիկոզ լայնացման դեպքում հալվե վերան շատ արդյունավետ կլինի անգամ որպես առանձին դեղամիջոց կիրառելու համար: Այս բույսի տերևներում պարունակվող գելով մաշկը մերսելը կօգնի ոչ միայն բուժել անոթները, այլև բարելավել մաշկի վիճակը: Այս բնական միջոցն ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է ընդամենը մի քանի ամսում զգալիորեն բարելավել բորբոքված անոթների վիճակը:
Ձիակասկի կեղև
Ձիակասկը երակների վարիկոզ լայնացման դեմ կիրառվող ամենատարածված ու արդյունավետ միջոցներից մեկն է: Բժշկության մեջ կիրառվում է միայն ձիակասկի կեղևը, որն ի տարբերություն պտղի չի առաջացնում կողմնակի բարդություններ: Սա երակների ու մազանոթների բուժման ու ամրապնդման լավագույն միջոցներից մեկն է:
Ձիակասկի կեղևը հարուստ է ֆլավոնոիդներով, ինչի շնորհիվ օժտված է հզոր հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով: Արդյունքում այն օգնում է բարձրացնել մազանոթների ու երակների դիմադրողականությունը: Բացի այդ, այս միջոցը շատ արդյունավետ է նաև ցելյուլիտի դեպքում և օգնում է բարելավել մաշկի վիճակը, իսկ իր կապող հատկությունների շնորհիվ այն կարող է մեղմել անգամ թութքի տհաճ ախտանշանները:
Կիտրոնով ու սխտորով բուժիչ միջոց
Այս բաղադրիչներից պատրաստված դեղամիջոցով նուրբ մերսումը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել: Նման համադրությունը կօգնի հեշտությամբ ազատվել հիվանդության տհաճ ախտանշաններից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 6 պճեղ սխտոր,
- 1 կիտրոնից քամված հյութ,
- 2 ճաշի գդալ բարձրորակ բուսայուղ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Սխտորի պճեղները մաքրել, տրորել ու լցնել ապակյա տարայի մեջ, այնուհետև ավելացնել երկու ոչ մեծ ճաշի գդալ բուսայուղն ու կիտրոնի հյութը և լավ խառնել: Տարան հարկավոր է փակել կափարիչով, թողնել 12 ժամ թրմվի, այնուհետև լավ խառնել: Պատրաստի խառնուրդը հարկավոր է քսել ախտահարված հատվածի մաշկին ու մատներով նրբորեն մերսել:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Միայն փորձառու մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը