Ինչով կարող է պայմանավորված լինել երեխայի ուշագնացությունը, որքանով է այն վտանգավոր և ինչպես բուժօգնություն ցուցաբերել. պարզաբանում է սրտաբանը
Սինկոպեն կամ ուշագնացությունը բավական անհանգստացնող խնդիր է՝ հատկապես, եթե վերաբերում է երեխաներին: Այս խնդրի շուրջ Tert.am Medicine-ը զրուցել է Արաբկիր ԲՀ–ի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանի հետ՝ փորձելով ստանալ ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
- Ծնողներին հուզում է՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել երեխայի ուշագնացությունն ու որքանո՞վ է դա վտանգավոր:
- Ուշագնացությունը կամ սինկոպեն գիտակցության ժամանակավոր կորուստն է, որը սովորաբար կապված է ուղեղի անբավարար արյունամատակարարման հետ: Գերակշռող դեպքերում սինկոպե առաջանում է, երբ արյան ճնշումը չափազանց ցածր է (հիպոտենզիա) լինում և սիրտը բավարար քանակությամբ արյուն չի մղում դեպի ուղեղ, ինչի հետևանքով թթվածնի պակաս է առաջանում: Սինկոպեները կարող են լինել ինչպես սրտաբանական գենեզի, այնպես էլ նյարդաբանական, և կարող են լինել բարորակ բնույթի կամ լինել քողարկված հիվանդության ախտանիշ ու ունենալ ժառանգական նախատրամադրվածություն: Այդ իսկ պատճառով՝ պետք է ճշտել՝ արդյոք ընտանիքի որևէ անդամի մոտ կան վերոնշյալ հիվանդությունները կամ հանկարծամահություն մինչև 50 տարեկան:
- Ի՞նչ անել, եթե ընտանիքում չկան նյարդաբանական և սրտի հիվանդություններ, և ուշագնացության դեպքեր նույնպես չեն դիտվել: Այդ պարագայում որքանո՞վ է դա վտանգավոր:
- Սինկոպեն ախտանիշ է, որի առաջացման պատճառները բազմաբնույթ են` սկսած բարորակ բնույթ կրելուց մինչև կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների առկա լինելը: Կան բազմաթիվ ոչ վտանգավոր գործոններ, ինչպիսիք են գերտաքացումը, առատ քրտնարտադրությունը, ջրազրկումը, քաղցած վիճակը, հյուծվածությունը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, ինչպես նաև էմոցիոնալ լարված իրավիճակները կամ ուժեղ ցավը կարող են վազովագալ սինկոպեի տրիգեր (խթան) հանդիսանալ: Նրանք բարորակ են և հազվադեպ են բուժում պահանջում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նյարդային համակարգի այն մասը, որը մասնակցում է արյան ճնշման և սրտի ռիթմի կարգավորմանը, տրիգերի ազգեցությամբ, կլինի դա հուզական սթրեսը կամ ցավը, պատասխան ռեակցիա է տալիս, ինչը բերում է սինկոպեի: Վազովագալ սինկոպեն, որպես կանոն, տեղի է ունենում կանգնելիս և հաճախ դրան նախորդում է ջերմահորդանքը, շնչարգելությունը, սրտխառնոցը, աչքերի առջև «մթագնումը»: Հանդիպում են նաև իրավիճականային սինոկոպեներ, որոնք կապված են ֆիզիկական գործոնների հետ, ինչպիսիք են հազի կամ անզուսպ ծիծաղի նոպան և որոշ դեղորայքի կողմնակի ազդեցությունը:
-Ինչպե՞ս կարող ենք առաջին օգնություն ցույց տալ սինկոպեի դեպքում:
- Երեխային պառկեցնելով, ոտքերին բարձր դիրք տալով և բավարար թթվածին ապահովելով՝ մենք կվերականգնենք գիտակցությունը:
- Նշեցիք, որ կան նաև վտանգավոր սինկոպեներ, որո՞նք են դրանք:
- Սինկոպեի որոշ տեսակներ ենթադրում են լուրջ խանգարումներ և ահազանգ են սիրտ-անոթային համակարգի խնդրի մասին.
- Սինկոպեներ, որոնք լինում են ֆիզիկական վարժությունից հետո,
- Ուղեկցվում են սրտի շրջանում ծակոցներով, ցավով կամ սրտի անկանոն աշխատանքով,
- Ընտանեկան պատմությունում կա հանկարծամահություն,
- Կրում են կրկնվող բնույթ:
- Ի՞նչ է սրտի խնդրով պայմանավորված ուշագնացությունը:
- Սրտային սինկոպեն կարող է պայմանավորված լինել տարբեր սրտային խնդիրներով, ինչպիսին են.
- Սրտի ռիթմի խանգարումները,
- Սրտամկանի իշեմիան,
- Սրտի բնածին արատները (օրինակ՝ կրիտիկ աորտալ ստենոզը) և սրտամկանի հիվանդությունները (կարդիոմիոպաթիաները),
- Թոքային էմբոլիան:
- Ի՞նչ հետազոտություններ են պետք հասկանալու համար՝ սինկոպեն սրտայի՞ն է, թե ոչ:
- Աշխարհի բոլոր սրտաբանական ուղեցույցներում կան սրտաբանական պարտադիր հետազոտություններ, որոնք պետք է անցնեն կրկնվող սինկոպե ունեցող երեխաները: Դրանք են `
- Էլեկտրասրտագրությունը, որը բավականին հասանելի է, և թույլ է տալիս արձանագրել տվյալ երեխայի սրտի ռիթմը, ժխտել կամ հաստատել ռիթմի խանգարումները և հասկանալ՝ կան արդյոք ժառանգական սինդրոմներ:
- Էխոսրտագրությունը, որը ցույց է տալիս սիրտ-անոթային համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները բացառելու համար սրտի արատները և հիվանդությունները:
Սինկոպեի ախտորոշման ժամանակ կան ավելի դժվարմատչելի հետազոտություններ, ինչպիսիք են սթրես-թեստը և Հոլտերի մոնիթորինգը, որոնք կարող են անհրաժեշտ լինել սրտաբանական խնդիրները մանրամասնելու համար:
Մեկ անգամ և ավելի սինկոպե ունեցող երեխայի համար պարտադիր պայման է բազմապրոֆիլ մանկական հիվանդանոցում համալիր հետազոտություններ անցնելը պարզելու համար սինկոպեի պատճառը և բնույթը, որոնց թվում պետք է առկա լինեն և՛ սրտաբանական, և՛ նյարդաբանական ծառայությունները: Արաբկիր ԲՀ–ը իր տեսակով ուրույն է, քանզի ունի և մանկական սրտաբանական և մանկական նյարդաբանական բոլոր անհրաժեշտ ծառայությունները երեխայի ճիշտ ախտորոշման և բուժման համար:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը