Որոնք են ցիստիտի զարգացման պատճառները, հիմնական ախտանշանները և բուժման ու կանխարգելման միջոցները
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որն ուղեկցվում է հիվանդությանը բնորոշ ցավոտ զգացողություններով։ Այս խնդրի զարգացման հիմնական պատճառն ախտածին բակտերիաներն են, որոնք հայտնվում են միզապարկում ու դառնում բորբոքումների պատճառ։
Հիվանդությունը կարող է զարգանալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն անատոմիական առանձնահատկությունների պատճառով առավել հաճախ այս խնդրին բախվում են կանայք։ Սա պայմանավորված է նրանով, որ կանանց միզուկն ավելի կարճ է և ավելի մոտ է գտնվում հեշտոցին ու ուղիղ աղիքին, ինչի հետևանքով ախտածին տարրերն ավելի արագ են ներթափանցում միզապարկ։
Ցիստիտի զարգացման պատճառները
Ցիստիտի զարգացմանն են նպաստում մեզի հոսքի խանգարումը, հղիությունը, ծննդաբերությունը, կուսաթաղանթի պատռումը, սեռական օրգանների բորբոքումները, գերսառեցումը, փորկապությունը, միզապարկի լորձաթաղանթը գրգռող նյութերի ընդունումը, ինչպես նաև կոնքի ուռուցքների դեպքում կիրառվող ճառագայթային թերապիայի ազդեցությունը միզապարկի վրա։
Միզապարկի բորբոքման կանպարգելման հարցում շատ մեծ դեր է խաղում օրգանիզմի և միզապարկի լորձաթաղանթի դիմադրողականությունը, մինչդեռ արյան շրջանառության տեղային խանգարումները, բակտերիաների վարակայնության բարձր աստիճանն ու դրանց՝ միզապարկում բավական երկար ժամանակ գտնվելը զգալիորեն բարձրացնում են ցիստիտի զարգացման հավանականությունը։
Կանանց մոտ ցիստիտի զարգացումը հաճախ կապված է լինում սեռական կյանքի հետ, ուստի ճիշտ հիգիենան ու սեռական ակտից առաջ և հետո միզապարկը դատարկելու սովորությունը կարող է զգալիորեն նվազեցնել ախտահարման հավանականությունը։ Տղամարդկանց դեպքում այս հիվանդության զարգացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, ադենոմայով, շագանակագեղձի քարերով կամ ուռուցքներով և սեռական համակարգի օրգանների այլ հիվանդություններով
Երբեմն ցիստիտը ստանում է քրոնիկ բնույթ, սակայն մասնագետներն ընդգծում են, որ նման ցիստիտը լինում է երկրորդական, քանի որ դրա զարգացման պատճառ է դառնում միզապարկի մեկ այլ հիվանդությունը, որն էլ պետք է առաջին հերթին հայտնաբերել ու բուժել։ Բժիշկները նախազգուշացնում են, որ առաջնային քրոնիկ ցիստիտ գրեթե չի հանդիպում, քանի որ քրոնիկ բնույթ ստացած միզապարկի բորբոքման «դիմակի» տակ սովորաբար թաքնված է լինում այլ խնդիր։
Երեխաների դեպքում այս հիվանդության զարգացումը սովորաբար պայմանավորված է լինում միզուկի զարգացման անոմալիաներով, ուստի առաջին հերթին հարկավոր է հայտնաբելեր հիմնական խնդիրն ու ազատվել դրանից Բացի այդ, միզապարկի ախտահարումը կարող է տեղի ունենալ հեմատոգեն ճանապարհով, ուստի հարկավոր է հաշվի առնել նաև այս հավանականությունը։
Հիվանդության ախտանշաններն ու ընթացքը
Միզապարկի բորբոքումը կարող է զարգանալ բավական արագ, սակայն առավել հաճախ այդ գործընթացն աստիճանաբար է տեղի ունենում։ Հիվանդությունը դրսևորվում է միզազատության ընթացքում միզուկի և ցայլքի հատվածում ի հայտ եկող տհաճ զգացողություններով, այրոցով ու քորով։ Ընդ որում՝ ցայլքի հատվածում տհաճ զգհացողություններն ու ցավը կարող են պահպանվել նաև միզազատությունից հետո։
Ցիստիտին բնորոշ ախտանշաններից է նաև հաճախամիզությունը, որի դեպքում արտազատվում է նորմայից շատ ավելի քիչ մեզ, իսկ միզազատություն ուղեկցվում է ցավոտ զգացողություններով։ Որոշ դեպքերում կարող է նկատվել անգամ անմիզապահություն։
Մեծ մասամբ սուր ցիստիտի դեպքում մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում կամ բարձրանում է մինչև սուբֆեբրիլ։ Ջերմության զգալի բարձրացումը հուշում է այն մասին, որ վարակն արդեն տարածվել է նաև միզապարկից դուրս և կան ախտահարված այլ օրգաններ (առվել հաճախ ախտահարվում են վերին միզուղիները)։
Ցիստիտի ախտորոշումը
Այս հիվանդության ախտորոշման գործում շատ կարևոր դեր են կատարում մեզի հետազոտությունն ու ֆլորայի՝ հակաբիոտիկների ու քիմիաթերապևտիկ դեղորայքի նկատմամբ զգայունության որոշումը։ Այս հետազոտությունների արդյունքները ստանալու համար կարող է պահանջվել մոտ 48 ժամ, սակայն այն թույլ կտա նշանակել բուժման լավագույն տարբերակը և խուսափել անարդյունավետ դեղամիջոցների ընդունումից։
ՄԻզապարկի բորբոքման բուժումը
Սուր ցիստիտի դեպքում հիվանդին հարկավոր է հանգիտ, տաք պայմաններ ու հնարավարության դեպքում նաև անկողնային ռեժիմ։ Ցավը մեղմելու համար շատ արդյունավետ կարող են լինել ջերմակներն ու տաք լոգանքը, իսկ սննդակարգից հարկավոր է բացառել կծու և չափազանց սուր համ ունեցող համեմունքները, մարինադները, թթու բանջարեղենն ու պահածոյացված մթերքը։ Շատ օգտակար կարող է լինել կաթով թեյը, ուստի այն կարելի է դարձնել ամենօրյա սննդակարգի մասը։
Հարկ է հիշել, որ այս հիվանդության դեպքում բուժման հիմնական միջոցը հակաբիոտիկ դեղամիջոցներն են լինում։ Ընդ որում՝ այս դեղամիջոցները մասնագետը պետք է նշանակի անմիջապես ՝ չսպասելով մեզի հետազատության արդյունքներին։ Որոշ ժամանակ անց հետազոտության պատասխանները ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել դեղամիջոցը։ Բանն այն է, որ հիվանդության բուժումը հարկավոր է սկսել հնարավորինս շուտ, սակայն կախված ցիստիտի պատճառ հանդիսացած պաթոգեն բակտերիայից այս կամ այն հակաբիոտիկը կարող է անարդյունավետ լինել, ուստի հետազոտության արդյունքների ուսումնասիրությունից հետո մասնագետը կարող է նշանակել մեկ այլ դեղամիջոց, որը տվյալ դեպքում կլինի շատ ավելի արդյունավետ։
Շատ հաճախ ցիստիտի դեպքում մարդիկ միզամուղ ազդեցությամբ օժտված ըմպելիքներ կամ դեղամիջոցներ են ընդունում, սակայն հարկ է հիշել, որ այս հիվանդության դեպքում նման միջոցների ընդունումը մասնագետները չեն խրախուսում, քանի որ դրանք կարող են նվազեցնել մեզի մեջ հակաբիոտիկների պարունակությունը, ինչի հետևանքով բուժումը բավական արդյունավետ չի լինի։
Հիվանդության կանխարգելումը
Ցիստիտը բավական տարածված ու տհաճ հիվանդութուն է, սակայն այս խնդրից, այնուամենայնիվ, կարելի է հեշտությամբ խուսափել մասնագետների խորհուրդներին հետևելու դեպքում։ Հարկ է հիշել, որ միզապարկի բորբոքման զարգացումից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հետևել անձնական հիգիենային և սեռական օրգանների ու ցայլքի մաքրությանը, ինչպես նաև ժամանակին բուժել փորկապությունն ու գինեկոլոգիական հիվանդությունները, որոնք հաճախ են դառնում ցիստիտի պատճառ։ Մասնագետները նշում են, որ ժամանակին միջոցներ ձեռնարկելու դեպքում կարելի է լիովին բուժել միզապարկն ու ազատվել բորբոքումից, ուստի տհաճ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, բուժզննում անցնել ու խստորեն հետևել բոլոր ցուցումներին։
Նյութի աղբյուրը՝ neboley.com.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը