Քաղցկեղի մասին հուշող 10 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
Քաղցկեղն ամենավտանգավոր ու մահաբեր հիվանդություններից մեկն է, որի հետևանքով տարեկան հազարավոր մարդիկ են մահանում: Այս հիվանդությունը դասվում է այն խնդիրների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա հետևանքով առաջացած մի շարք վտանգավոր խանգարումների դեմ պայքարելը, սակայն օնկոլոգիական հիվանդությունների բուժման հաջողությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից։ Սա է պատճառը, որ մասնագետները պարբերաբար հիշեցնում են հիվանդության ախտանշաններն իմանալու կարևորության մասին, քանի որ դրանց միջոցով է օրգանիզմը հուշում չարորակ նորագոյացության առկայության մասին:
Քաղցկեղը, որպես կանոն, դրսևորվում է տարբեր ախտանշաններով, որոնք բնորոշ են նաև այլ խնդիրներին, ուստի շատ հաճախ մարդիկ պարզապես անտեսում են դրանք կամ փորձում են բուժվել ինքնուրույն, ինչը հանգեցնում է հիվանդության խորացման։ Նման խնդիրներից խուսափելու համար medikforum.ru բժշկական պորտալը ներկայացրել է քաղցկեղի տարբեր տեսակների մասին հուշող 10 ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։
Բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ
Քաղցկեղի մասին կարող են հուշել բերանի խոռոչի հետ կապված այնպիսի խնդիրները, ինչպիսին են մանր խոցերի առկայությունը, լնդերին ու լեզվին առաջացած սպիտակ կամ կարմիր բծերը, լնդերի ցավը, ինչպես նաև ծնոտի այտուցվածությունը կամ թմրածությունը։ Նմանախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։
Փորափքանք
Եթե փորափքանքն ուղեկցվում է պարբերաբար անհանգստացնող փորկապությամբ, ախորժակի կորստով կամ շատ արագ հագենալու զգացողությամբ, ապա հարկավոր է բուժզննում անցնել, քանի որ նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել օնկոլոգիական հիվանդություններով։
Հազ
Շատերը հազը կապում են միայն թոքերի քաղցկեղի հետ, սակայն այս ախտանշանով կարող են դրսևորվել նաև կրծքագեղձի քաղցկեղը, լեյկոզն ու կոկորդի քաղցկեղը։ Եթե հազը չի մեղմվում ավելի քան երեք շաբաթ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել։ Ընդ որում՝ այս ախտանշանը հատկապես վտանգավոր է շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ այլ ախտանշանների բացակայության դեպքում։
Որովայնի ցավեր ու սրտխառնոց
Այս ախտանշանները կարող են հուշել լեյկոզի, ինչպես նաև կերակրափողի, լարդի, ենթաստամոքսային գեղձի կամ հաստ աղիքի չարորակ ուռուցքների մասին։ Որքան երկար են պահպանվում նման անբացատրելի և ոչնչով չպայմանավորված ցավերը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կապված է քաղցկեղի հետ։
Մրսածության ախտանշաններ կամ տենդ
Մրսածությունը կարող է դրսևորվել տարբեր ախտանշաններով, սակայն եթե դրանք ի հայտ են գալիս կտրուկ և առանց որևէ պատճառի, ապա մեծ է հավանականությունը, որ խնդիրը պայմանավորված չէ մրսածությամբ։ Նման դեպքերում տենդով ու այլ ախտանշաններով կարող է դրսևորվել արյան քաղցկեղը, ուստի հարկավոր է զգոն լինել։
Կոկորդում «գնդիկի» առկայության զգացողություն
Այս տհաճ զգացողությունը կարող է լինել քաղցկեղի տարբեր տեսակների մասին հուշող ախտանշան։ Այն կարող է ի հայտ գալ ինչպես կոկորդի քաղցկեղի, այնպես էլ թոքերի, ստամոքսի կամ վահանագեղձի քաղցկեղի դեպքում։
Անբացատրելի կապտուկներ
Ձեռքերին առանց որևէ պատճառի ի հայտ եկած անբացատրելի կապտուկները կարող են հուշել նոր զարգացող լեյկոզի մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել դրանք։
Քաշի կորուստ
Եթե քաշի նվազումը պայմանավորված չէ սննդակարգի կամ կենսակերպի փոփոխություններով, ապա այն հուշում է առողջական որևէ խնդրի, այդ թվում նաև տարբեր օրգաններում կամ հյուսվածքներում զարգացած ուռուցքների մասին։
Հոգնածություն
Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ հոգնում են, սակայն քաղցկեղի դեպքում հոգնածությունն արտասովոր բնույթ է կրում։ Քաղցկեղով պայմանավորված հոգնածությունը կարող է ի հայտ գալ կտրուկ կամ լինել սովորականից շատ ավելի սաստիկ։ Այս դեպքում մարդը կարող է հոգնել անգամ ամենաչնչին գործողությունից հետո, իսկ որոշ դեպքերում հոգնածությունը կարող է անգամ քրոնիկ բնույթ ստանալ։
Հարկ է հիշել, որ վերոնշյալ ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում օնկոլոգիական հիվանդություններով, ուստի պետք չէ խուճապի մատնվել և հուսահատվել։ Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին, բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը։ Ցանկացած հիվանդության դեպքում բուժումը շուտ սկսել բարձրացնում է բարեհաջող ապաքինման հավանականությունը, ուստի հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ անկախ ախտորոշված խնդրից։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը