13 արտասովոր ախտանշան, որոնք կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին
Երիկամները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից են և դրանց աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանների հիվանդությունների հետևանքով լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար, սակայն խնդիրն մեկն այն է, որ երիկամների հետ կապված հիվանդություններից շատերը կարող են շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի կամ բավական ատիպիկ ախտանշաններով, ինչի պատճառով հայտնաբերվում են միայն խորանալուց հետո և բուժումը բավական արդյունավետ չի լինում։
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, հոգ տանել երիկամների առողջության մասին և հետևել օրգանիզմի տված ազդանշաններին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիկամների աշխատանքի խանգարումների մասին հուշող 13 ատիպիկ ախտանշան, որոնք առաջին հայացքից որևէ կապ չունեն այս օրգանների հետ։
Կտրուկ ցավեր
Մեջքի վերին կամ կողային հատվածի ցավը, որը տարածվում է որովայնի խոռոչի առջևի պատի և ցայլքի հատվածում կարող է լինել երիկամների հետ կապված խնդիրների մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը։ Նման դեպքերում ամենայնի հավանականությամբ խնդիրը պայմանավորված է լինում միզուղիների վարակներով, ինչն արդեն իսկ տարածվել է երիկամների վրա։ Նման ցավը վկայում է բորբոքման մասին, մինչդեռ չափազանց ուժգին ցավն ու սպազմները կարող են հուշել միզաքարային հիվանդության մասին։
Հոգնածություն
Երիկամների հիվանդությունների դեպքում խանգարվում է էրիթրոպոետինի՝ էրիթրոցիտների արտադրությունը կարգավորող հորմոնի արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է անեմիայի (սակավարյունություն)՝ խանգարման, որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ ու ինքնազգացողության վատթարացմամբ։ Նման խնդիրների դեպքում օրգանիզմը չի ստանում թթվածնի անհրաժեշտ քանակությունը, ինչն էլ հանգեցնում է վերոնշյալ ախտանշաններին։
Դող ու ցրտի զգացողություն
Երիկամների հիվանդությունների դեպքում այս տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ անգամ բավական շոգ եղանակին։ Բանն այն է, որ թթվածնաքաղցի ու անեմիայի դեպքում նվազում է ջերմության ու էներգիայի արտադրությունը, ինչն էլ նման դրսևորումներ է ունենում։
Մկանների թրթիռ
Մկանների անսպասելի թրթիռն ու կծկումները նույնպես կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին։ Սա պայմանավորված է լինում արյան մեջ տոքսինների կուտակմամբ։
Մտքերի խառնաշփոթ
Այս ախտանշանը ևս պայմանավորված է արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների կուտակմամբ, որոնք բացասաբար են անդրադառնում գլխուղեղի վրա։
Զարկերակային ճնշման բարձրացում
Երիկամները պատասխանատու են արյան մեջ ու հյուսվածքներում աղի քանակության կարգավորման համար, ուստի դրանց աշխատանքի խանգարումը կարող է դառնալ նաև աղի մակարդակի փոփոխության և անգամ զարկերակային ճնշման բարձրացման պատճառ։ Բացի այդ, երիկամների վանասվածքներն ակտիվացնում են այն հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար։
Շաքարային դիաբետ
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է երիկամներն ու հանգեցնում այլ օրգանների աշխատանքի խանգարումների։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել երիկամների նկատմամբ ու պաբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։
Հոդատապ
Երիկամների վատ աշխատանքի դեպքում օրգանիզմում բարձրանում է միզաթթվի մակարդակը, որն էլ հանգեցնում է հոդերի այտուցների։ Հոդատապով հիվանդների 90%-ի մոտ առկա են երիկամների հետ կապված խնդիրներ, որոնց դեպքում օրգանները չեն կարողանում ինչպես հարկն է ազատվել միզաթթվից։
Միզուղիների հաճախակի վարակումներ
Երիկամների հետ կապված խնդիրների մասին կարող են հուշել նաև միզուղիների հաճախակի վարակները, որոնք կարող են լինել երիկամներում քարերի առաջացմանը նպաստող գործոններից մեկը։ Նման դեպքերում բարձրանում է երիկամային վարակների զարգացման հավանականությունը, ինչը չբուժելը կարող է հանգեցնել դրանց լուրջ վնասվածքների։
Հևոց
Երիկամների գործառույթների խանգարման դեպքում օրգանիզմից դուրս չեկած հեղուկը կուտակվում է թոքերում։ Սակավարյունությունն իր հերթին հանգեցնում է հյուսվածքներում թթվածնաքաղցի զարգացման ու դժվարացնում է շնչառությունը։ Ընդ որում՝ այս դեպքում տհաճ զացողությունները որպես կանոն անցնում են հանգստից հետո։
Նախաուշագնացային վիճակ
Նախաուշագնացային վիճակը, հիշողության հետ կապված խնդիրներ, թուլությունն ու գլխապտույտները պայմանավորված են լինում թթվածնաքաղցով, ինչն էլ կարող է պայմանավորված լինել երիկամների աշխատանքի խանգարմամբ։ Նման տհաճ զգացողությունները հատկապես հաճախ են ի հայտ գալիս կտրուկ շարժումների դեպքում։
Մաշկային քոր
Երիկամների հիմնական գործառույթներից մեկն արյան միջոցով նյութափոխանակության արդյունքում մնացած վնասակար ու անպետք տարրերն օրգանիզմից դուրս բերելն է, ուստի զարմանալի չէ, որ այս օրգանների աշխատանքի խանգարման դեպքում նյութափոխանակության արգասիքները կուտակվում են արյան մեջ, ինչը կարող է իր դրսևորումն ունենալ մաշկի վրա՝ դառնալով սաստիկ քորի, մաշկի չորության, կարմրածության կամ ցանի պատճառ։
Մետաղական համի առկայություն
Արյան մեջ հայտնված նյութափոխանակության արգասիքները կարող են փոխել սննդի համն ու դառնալ բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառ։ Եթե սնունդն անսպասելիորեն մետաղական համ է ստանում, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ նման համի առկայությունը երիկամների աշխատանքի խանգարումներին բնորոշ հիմնական ախտանշաններից մեկն է։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը