Ինչ ատիպիկ ախտանշաններով կարող է դրսևորվել թոքերի քաղցկեղը
Թոքերի քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում։ Այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ, ինչի պատճառով հայտնաբերվում է բավական ուշ։ Այնուամենայնիվ սա այն ախտաբանություններից է, որի վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի հիվանդութան մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։
Ինչպես գրում է Express պարբերականը, Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության՝ National Health Service-ի (NHS) մասնագետները ներկայացրել են այս հիվանդության տիպիկ ու ատիպիկ ախտանշանները՝ նշելով, որ նման ախտանշաններից մեկը կարող է լինել ստրիդորը, որին ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում։ Ստրիդորը տերմին է, որով բնութգրվում է աղմուկով, սուլոցով ու կտրուկ ձայներով ուղեկցվող շնչառությունը։ Սովորաբար նման աղմուկը լսվում է շնչելիս, ինչը պայմանավորված է լինում շնչուղիների մասնակի խցանմամբ։ Այն զգացվում է ոչ թե կրծքավանդակում, այլ շնչափողում, կոկորդում կամ ըմպանում։ Ավելին՝ աղմուկը կարող է սկսվել ցածր ձայներից, իսկ ավելի ինտենսիվ շնչառության դեպքում դրսևորվել բարձր ձայներով։
Մասնագետներն ընդգծում են, որ ստրիդորը ոչ միշտ է լինում թոքերի քաղցկեղի ախտանշան։ Այն հաճախ է հանդիպում երեխաների մոտ վերին շնչուղիների վարակների դեպքում։ Բացի այդ, ստրիդորը կարող է լինել քրոնիկ և պայմանավորված լինել բնածին հիվանդություններով։ Մեծահասակների մոտ այս խնդիրը հազվադեպ է հանդիպում, իսկ քրոնիկ բնույթ կրելու դեպքում հուշում է շատ լուրջ հիվանդությունների մասին։
Ինչպես նշում են բժիշկները, թոքերի քաղցկեղի ախտանշաններն ունեն հիվանդության զարգացման հետ մեկտեղ զարգանալու միտում և ի հայտ են գալիս աստիճանաբար։ Ընդ որում՝ ստրիդորից բացի հիվանդությունը կարող է դրսևորվել նաև այլ ախտանշաններով։ Օրինակ՝ այս հիվանդությանը բնորոշ է նաև հազը, որը պահպանվում է ավելի քան 2-3 շաբաթ։ Բացի այդ, թոքերի քաղցկեղը կարող է անդրադառնալ նաև մարդու շնչառության վրա՝ հանգեցնելով ցավերի և հևոցի։
Թոքերի օնկոլոգիական հիվանդությունների մասին կարող են հուշել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են.
- կրծքավանդակի օրգանների հաճախակի վարակումները,
- արյունոտ թուքը հազի ժամանակ,
- մշտական հոգնածությունն ու ուժերի անկումը,
- ախորժակի կորուստն ու քաշի անբացատրելի նվազումը։
Վերնշյալ ախտանշանները բավական տարածված են և հաճախ են վերագրվում այս օնկոլոգիական հիվանդությանը, սակայն կան նաև այնպիսի ախտանշաններ, որոնք բավական արտասովոր են, ուստի ոչ միշտ են հիվանդները դրանք կապում թոքերի քաղցկեղի հետ։ Նման ատիպիկ ախտանշաններից են.
- մատների արտաքին տեսքի փոփոխությունը, դրանց ծալքի հատվածների ու ծայրերի հաստացումը,
- կլման ակտի խանգարումը կամ ցավոտ զգացողությունները սնունդը կուլ տալու ժամանակ,
- դեմքի կամ պարանոցի այտուցվածությունը,
- ցավոտ զգացողություններն ուսի հատվածում։
Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով և որևէ կապ չունենալ քաղցկեղի հետ, ուստի խուճապի մատնվել պետք չէ, սակայն դրանք այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը։ Հարկ է հիշել, որ քաղցկեղն այն հիվանդություններից է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, ուստի առաջին իսկ կասկածի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին և բուժզննում անցնել։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը