Որ դեպքերում է փորափքանքը պայմանավորված լինում վտանգավոր հիվանդություններով
Փորափքանքը սովորաբար պայմանավորված է լինում որոշակի մթերքի գործածությամբ, որի դեպքում մարսողական համակարգը շատ ավելի ինտենսիվ է աշխատում։ Բացի այդ, փորափքանքի պատճառ կարող է դառնալ նաև սննդի հետ մեծ քանակությամբ օդ կուլ տալը, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սնվելիս հնարավորինս քիչ խոսել։
Այսպիսով՝ որպես կանոն փորափքանքի պատճառները լինում են անվնաս ու պայմանավորված չեն լինում որևէ վտանգավոր խնդրով, սակայն լինում են դեպքեր, երբ աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակումը հուշում է առողջական լուրջ խնդիրների մասին։ Express Health պարբերականը ներկայացրել է, թե որ դեպքերում է փորափքանքը հուշում վտանգավոր հիվանդությունների մասին։
Սրտային անբավարարություն
Որովայնի ցավն ու փորափքանքը ոչ միշտ են պայմանավորված լինում աղեստամոքսային տրակտի խնդիրներով։ Երբեմն այս խանգարումը հուշում է սրտային անբավարարության մասին։ Բանն այն է, որ այս հիվանդության դեպքում սրտամկանը չի կարողանում ապահովել արյան ճիշտ շրջանառությունը, ինչի հետևանքով որովայնի խոռոչում հեղուկ է կուտակվում՝ առաջացնելով բավական տհաճ զգացողություններ։ Այս վտանգավոր խնդիրը զարգանում է աստիճանաբար։ Ժամանակի ընթացքում իրավիճակն էլ ավելի է վատթարանում և անհրաժեշտ միջոցները չձեռնարկելու դեպքում հիվանդությունը կարող է մահվան ելք ունենալ։ Սրտային անբավարարության մասին հուշող մյուս ախտանշաններն են հևոցը, հոգնածությունը և ոտքերի ու կոճերի այտուցվածությունը։
Լյարդի ցիռոզ
Լյարդի ցիռոզը նույնպես կարող է դրսևորվել փորափքանքով և այս դեպքում խնդիրը ևս պայմանավորված է լինում հեղուկի կուտակմամբ։ Ցիռոզը որպես կանոն ասոցացվում է ալկոհոլի չարաշահման հետ, սակայն իրականում այս հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, հեպատիտն ու հեպատոզը։ Ընդ որում` վերջինը հաճախ զարգանում է զգալի ավելորդ քաշի կուտակման, երկար ժամանակ ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքի և կենսաբանական ակտիվ սննդային հավելումների ընդունման, ինչպես նաև մեծ քանակությամբ պրոտեինների և յուղոտ մթերքի գործածության դեպքում։
Ցելիակիա
Այս հիվանդությունը բնորոշվում է գյուտերի (սնձան)՝ որոշ հացահատիկներում պարունակվող սպիտակուցի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։ Այս հիվանդությունը բավական վտանգավոր է, քանի որ մարդու օրգանիզմը կարող է չյուրացնել ոչ միայն սնձանը, այլև օգտակար վիտամիններ ու սննդարար նյութերը, ինչը թուլացնում է իմունային համակարգը։ Այս հիվանդության մասին կարող են հուշել ինչպես փորափքանքը, այնպես էլ փորլուծությունը, որովայնի ցավերն ու հոգնածությունը, որոնք ի հայտ են գալիս գլյուտեն պարունակող մթերքի (ցորեն, գարի, աշորա և դրանցից պատրաստվող մթերք) գործածությունից հետո։
Գրգռված աղու համախտանիշ
Այս հիվանդության դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում փորափքանքից։ Ընդ որում՝ տհաճ զգացողություններն առավել հաճախ ի հայտ են գալիս երեկոյան։
Քաղցկեղ
Եթե փորափքանքն ուղեկցվում է անբնական հագեցածության զգացողությամբ, որն ի հայտ է գալիս անգամ քիչ քանակությամբ սննդի գործածությունից հետո, ինչպես նաև քաշի նվազմամբ, որը պայմանավորված չէ սննդակարգի կամ կենսակերպի փոփոխությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է հուշել քաղցկեղի մասին։ Այս կերպ կարող են դրսևորվել ձվարանների քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղն ու աղիների քաղցկեղը, ուստի եթե նման տհաճ զգացողությունները պահպանվում են երկար ժամանակ, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը