7 ախտանշան, որոնք հուշում են արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների մասին
Արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, քանի որ այդ ցուցանիշի տատանումների դեպքում բարձրանում է շաքարային դիաբետի առավել վտանգավոր բարդությունների՝ գլխուղեղի կաթվածի, սրտի հիվանդությունների, նյարդերի վնասվածքների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ հարկավոր է զգոն լինել ու չանտեսել ախտանշանները, որոնք կարող են հուշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման մասին։
Մասնագետները ներկայացրել են յոթ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել արյան մեջ շաքարի մակարդակի անկայունությամբ ու հաճախակի տատանումներով։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել հնարավորինս շուտ խնդիրն ախտորոշելու և անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։
Հաճախամիզություն ու անհագ ծարավ
Օրվա ընթացքում սովորականից շատ ջուր խմելու պահանջն ու հաճախ միզելու անհրաժեշտությունը շաքարի մակարդակի բարձրացման մասին հուշող ամենատարածված ախտանշաններից են, սակայն ամռանն այն հաճախ է անուշադրության մատնվում, քանի որ վերագրվում է շոգ եղանակին։ Նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է շատ զգոն լինել և հետևել օրգանիզմում տեղի ունեցող այլ փոփոխություններին։ Եթե այն ուղեկցվում է ստորև ներկայացված այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։
Քաշի անբացատրելի նվազում
Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում հաճախ է նկատվում նաև քաշի անբացատրելի նվազում։ Ընդ որում՝ այս դեպքում մարդու քաշը շարունակում է նվազել անգամ սովորականից ավելի շատ սնվելու դեպքում։ Սա պայմանավորված է լինում նյութափոխանակության խանգարումներով։ Բանն այն է, որ շաքարային դիաբետի դեպքում մարմինը դադարում է ստանալ անհրաժեշտ էներգիան գլյուկոզայից, ինչի հետևանքով ստիպում է լինում ստանալ այն մկաններից ու ճարպային հյուսվածքներից։
Մշտական հոգնածություն
Երբ օրգանիզմը չի յուրացնում ինսուլին հորմոնն ինչպես հարկն է կամ չի կարողանում ինքնուրույն արտադրել անհրաժեշտ քանակությամբ ինսուլին, շաքարը կուտակվում է արյան մեջ և չի հայտնվում բջիջներում։ Այս ամենի հետևանքով հյուսվածքներն ու օրգանները չեն ստանում անհրաժեշտ սնուցումն ու էներգիան, ինչն էլ հանգեցնում է մշտական հոգնածության։
Տեսողության աղոտացում
Արյան մեջ շաքարի անոմալ բարձր մակարդակը կարող է հանգեցնել աչքերի ոսպնյակների այտուցման, ինչը պայմանավորված է լինում հեղուկի արտահոսքով։ Սա իր ազդեցությունն է ունենում տեսողության վրա, քանի որ փոխում է ոսպնյակի ձևը, թույլ չի տալիս կենտրոնանալ ու հանգեցնում է տեսողության աղոտացման։
Ոտքերի կամ ձեռքերի թմրածություն ու ծակծկոց
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է լրջորեն վնասել նյարդերը, ինչը կհանգեցնի ոտքերի կամ ձեռքերի թմրածության ու ծակծկոցի։ Ավելին՝ որոշ դեպքերում կարող են նկատվել անգամ վերջույթների ցավեր։
Մաշկի չորություն, բորբոքումներ և այլ փոփոխություններ
Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում պարանոցի ետին հատվածում, ձեռքերի և թևատակերի ծալքերի հատվածներում կարող են ի հայտ գալ մուգ, թավշյա բծեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Բացի այդ, շաքարի բարձր մակարդակը կարող է դրսևորվել մաշկի չորությամբ, քորով, գունազրկմամբ, բորբոքումներով, բշտիկներով և մի շարք այլ մաշկային խնդիրներով, ուստի նման արտասովոր փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ։
Լնդերի այտուցվածություն ու արյունահոսություն
Գլյուկոզան պարունակվում է ոչ միայն արյան, այլև թքի մեջ և որքան բարձր է լինում դրա մակարդակը, այնքան ավելի լուրջ են լինում բերանի խոռոչի ախտահարումները։ Շաքարային դիաբետով հիվանդների մոտ հատկապես հաճախ են հանդիպում լնդերի հիվանդություններ, որոնք զգալիորեն բարձրացնում են պերիօդոնտիտի զարգացման հավանականությունը։ Այս հիվանդությունն էլ իր հերթին կարող է դառնալ ատամների կորստի, հյուսվածքների թարախային ախտահարումների և բերանի խոռոչի խոցերի առաջացման պատճառ։
Նշված խանգարումները ոչ միշտ են պայմանավորված լինում շաքարային դիաբետով, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ MedikForum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը