6 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են բավական երկար ժամանակ զարգանալ ու մնալ աննկատ
Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում՝ նախընտրելով ազատվել ախտանշանից, այլ ոչ թե հիմնական խնդրից։ Որոշ դեպքերում հիվանդության մասին հուշող ախտանշաններն առաջին հայացքից չեն նախազգուշացնում որևէ լուրջ խնդրի մասին, ինչի հետևանքով էլ հիվանդությունը շարունակում է աննկատ զարգանալ ու դառնալ լուրջ բարդությունների պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել վտանգավոր խանգարումների ախտանշաններն ու նախապես միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման համար, քանի որ ցանկացած հիվանդության կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով առաջացած մի շարք բարդությունների դեմ պայքարելը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են շատ երկար ժամանակ զարգանալ ու մնալ աննկատ՝ ի վերջո հանգեցնելով լուրջ խնդիրների։ Այս հիվանդությունների հիմնական դրսևորումներն ու կանխարգելման միջոցներն իմանալը թույլ կտա խուսափել առողջական անդառնալի խնդիրներից, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետը որպես կանոն ասոցացվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ, մինչդեռ երբեմն այս հիվանդության դեպքում շաքարի ցուցանիշը լինում է նորմայի սահմաններում։ Զարգացման վաղ փուլերում շաքարային դիաբետը գրեթե չի դրսևորվում որևէ լուրջ ախտանշանով, ուստի մարդիկ այն շատ հաճախ չեն նկատում։ Մասնագետների խոսքով՝ անհանգստության պատճառ պետք է դառնա մշտական ծարավի զգացումը, բերանի խոռոչի չորությունը, տեսողության աղոտացումն ու հաճախամիզությունը, սակայն շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս ախտանշանները կամ վերագրում են դրանք այլ խնդիրներին։
Շաքարային դիաբետի ամենաակնհայտ ախտանշաններից մեկը պարանոցի և թևատակերի մաշկի մուգ երանգն է, ուստի նման խնդիր նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Շաքարային դիաբետն առավել հաճախ ախտորոշվում է 45 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի դրա կանխարգելման համար այդ տարիքի անձանց խորհուրդ է տրվում պարբերաբար խորհրդակցել բժշկի հետ։ Բացի այդ, ռիսկային խմբում են գտնվում նաև զարկերակային գերճնշում, ավելորդ քաշ և խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողները, ուստի նման խնդիրների դեպքում ևս հարկավոր է զգոն լինել։
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
Այս հիվանդությունն ախտորոշվում է վերարտադրողական տարիքի կանանց շուրջ 10%-ի մոտ։ Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում կանանց օրգանիզմում տղամարդկանց սեռական հորմոնները նորմայից շատ են արտադրվում, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի և ձվազատման խանգարումների։ Այս համախտանիշը բարձրացնում է ապնոէի, երկրորդ տիպի շաքարային դիաբետի, էնդոմետրիումի քաղցկեղի և սրտի հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի զարգացումից խուսափելու համար հարկավոր է անպայման հետևել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս խանգարումը հաճախ է դառնում բշտիկների առաջացման, դաշտանային ցիկլի երկարացման, գլխի մազերի նոսրացման և մարմնին անցանկալի մազերի աճի պատճառ, ուստի նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։ Բացի այդ, հարկ է հիշել, որ այս հիվանդությունը կարելի է հեշտությամբ պահել վերահսկողության տակ, ինչի համար պարզապես հարկավոր է լինել ֆիզիկապես ակտիվ և նվազեցնել սննդակարգում ածխաջրերով հարուստ մթերքի գործածությունը։
Զարկերակային բարձր ճնշում
Գիտնականների խոսքով՝ 50% դեպքերում մարդիկ անգամ գլխի չեն ընկնում զարկերակային գերճնշման մասին։ Այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ և կործանարար ազդեցություն ունենալ անոթների վրա։ Ժամանակին չհայտնաբերելու դեպքում զարկերակային գերճնշումը կարող է հանգեցնել երիկամների հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի զարգացման։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Հիվանդության կանխարգելման համար հարկավոր է տարեկան առնվազն մեկ անգամ չափել զարկերակային ճնշումն անգամ հիանալի ինքնազգացողության դեպքում։ Այս պարզ ստուգումը չի խլում երկար ժամանակ և ճնշումը չափող սարքի առկայության դեպքում կարելի է իրականացնել անգամ ինքնուրույն։
Գլաուկոմա
Գլաուկոման շատ դանդաղ է զարգանում, ինչի հետևանքով էլ հաճախ աննկատ է մնում։ Այս հիվանդության զարգացման հիմնական պատճառը աչքի բարձր ճնշումն է, որի պատճառով խանգարվում է աչքում հեղուկի շրջանառությունը։ Սա հանգեցնում է տեսողության աղոտացման ու տեսադաշտի նեղացման, ինչն էլ ի վերջո դառնում է տեսողության կորստի պատճառ։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Գլաուկոման առավել հաճախ զարգանում է 40 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի ռիսկային խմբում գտնվողներին մասնագետները խորհուրդ են տալիս տարեկան առնվազն մեկ անգամ ստուգել տեսողությունը։
Քնի ապնոէ
Քնի ապնոէն խանգարում է, որը բնորոշվում է քնի ժամանակ շնչառության ժամանակավոր ընդհատումներով։ Նոպաների պատճառ կարող են դառնալ սրտամկանի հետ կապված հավանական խնդիրներն ու երկրորդ տիպի շաքարային դիաբետը։ Շատերը սխալմամբ կարծում են, որ քնի ապնոէն կարող է զարգանալ միայն ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, մինչդեռ իրականում այս խնդիրը որևէ կապ չունի մարդու քաշի հետ։
Այս հիվանդությունը գրեթե միշտ զարգանում է կանանց մոտ։ Բժիշկների տվյալներով՝ 20-70 տարեկան կանանց մինչև 50%-ի մոտ նկատվում են այս վտանգավոր խանգարման նոպաներ։ Հիվանդության մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են տրամադրության տատանումները, առավոտյան առաջացող գլխացավերն ու թույլ գլխապտույտները։ Շատ հաճախ տհաճ ախտանշանները վերագրվում են եղանակային տատանումներին ու նախադաշտանային համախտանիշին, ինչի հետևանքով էլ քնի ապնոէն հազվադեպ է ժամանակին հայտնաբերվում։ Բացի այդ, հիվանդության մասին կարող է հուշել նաև անքնությունը, քանի որ շնչառության ընդհատումների պատճառով կանայք հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Քնի ապնոէի ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու հանձնել անհրաժեշտ անալիզները հիվանդության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար։ Հիվանդության հայտնաբերման դեպքում մասնագետը կնշանակի թերապիա հատուկ սարքի օգնությամբ, որը կապահովի օդի մշտական հոսքը շնչուղիներ ու դրական ճնշում կստեղծի։
Թոքերի քաղցկեղ
Թոքերի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, քանի որ զարգացման վաղ փուլերում այն գրեթե ոչ մի կերպ չի դրսևորվում և հաժախ հայտնաբերվում է բավական ուշ։ Ընդ որում՝ ռիսկային խմբում են ինչպես ծխողները, այնպես էլ այն մարդիկ, որոնք երբևէ ծխախոտ չեն օգտագործել։
Ինչպես խուսափել հիվանդությունից
Հիվանդության կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ծխողներին պարբերաբար բուժզննում անցնել։ Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել հիվանդության մասին հուշող ախտանշանները, որոնց շարքին են դասվում կրծքավանդակի ցավերը, ձայնի խռպոտությունը, օդի պակասի զգացողությունն ու չոր հազը, որը պահպանվում է ավելի քան երկու շաբաթ։
Նյութի աղբյուրը` healthinfo.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը