Սրտաբանները նշել են այն ախտանշանները, որոնք հուշում են սրտամկանի հիվանդությունների մասին
Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը, ուստի կենսական նշանակություն ունեցող այս համակարգի առողջությանն ուշադրություն դարձնելը շատ կարևոր է։ Սրտամկանի հետ կապված խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ու անուշադրության չմատնել օրգանիզմի տված ախտանշանները, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են բավական ուշադիր լինում խնդիրը ժամանակին նկատելու համար։
Սրտի գերմանական հիմնադրամի սրտաբանները ներկայացրել են այն հիմնական նախանշանները, որոնք հուշում են սրտամկանի հիվանդությունների և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին։
Սրտի ռիթմի կտրուկ խանգարումներ
Եթե սրտամկանի ռիթմը մի պահ խանգարվում է և այն մի քանի ավել կծկում է կատարում, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե նման խանգարումները հաճախակի բնույթ են կրում, տեղի են ունենում օրական մի քանի անգամ կամ տևում են ավելի քան կես րոպե, ապա հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Եթե նման նոպաներն ուղեկցվում են գլխապտույտով, հևոցով կամ կրծքավանդակի ցավով, ապա սրտաբանին հարկավոր է դիմել անհապաղ։
Անոթազարկի արագացում
Անոթազարկի արագացումն օրգանիզմի բնական արձագանքն է ֆիզիկական լարվածությանը, գրգռվածությանы կամ անհանգստությանը, սակայն առանց որևէ պատճառի արագացած անոթազարկը լուրջ պատճառ է սրտաբանին դիմելու համար։ Ինչպես նշում են մասնագետները, եթե սրտի զարկերի արագացումից բացի նկատվում է նաև կրծքավանդակի ցավ, այրոց կամ ճնշման զգացում, հևոց կամ գլխապտույտ, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Նման ախտանշանները կարող են հուշել սրտամկանին մատակարարվող արյան ոչ բավարար քանակության մասին, ինչն էլ կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի։
Առիթմիա
Սրտի ռիթմի խանգարումները սրտամկանի հիվանդությունների հիմնական մարկերներից են։ Առիթմիայի դեպքում կարող է նկատվել ինչպես հաճախասրտություն (տախիկարդիա), այնպես էլ դանդաղասրտություն (բրադիկարդիա)։ Ընդ որում՝ այս խանգարումները կարող են անգամ համադրվել։ Գերմանացի բժիշկների խոսքով՝ եթե սրտամկանը սկսում է շատ արագ աշխատել, ապա խնդիրը կարող է հուշել նախասրտերի ֆիբրիլյացիայի մասին, որի դեպքում տեղի է ունենում արյան հոսքի լուրջ խանգարում։ Այս ամենի ֆոնին մեծանում է թրոմբների առաջացման վտանգը, իսկ այն կարող է հայտնվել գլխուղեղում ու դառնալ գլխուղեղի կաթվածի պատճառ։
Ոտքերի ցավեր
Որոշ դեպքերում ոտքերի ցավը նույնպես հուշում է սրտամկանի հիվանդությունների մասին։ Եթե ցավը տեղակայված է լինում սրունքների հատվածում, ի հայտ է գալիս քայլելիս, իսկ կանգնած ժամանակ մեղմվում է, ապա հարկավոր է դիմել բժշկին։ Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել նաև ոտքերի մատների շուրջը տարածվող ցավը, որն ի հայտ է գալիս հորիզոնական դիրք ընդունելու դեպքում։ Նման ախտանշանները կարող են պայմանավորված լինել ոտքերի անոթների աթերոսկլերոզով, որը շատ վտանգավոր ախտաբանություն է։
Արագացած շնչառություն ու հևոց
Եթե անգամ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դառնում է շնչառության արագացման ու հևոցի պատճառ, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։ Նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել սրտային անբավարարությամբ, ուստի հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Հոգնածություն վարակներից հետո
Եթե գրիպից ու մրսածությունից հետո հոգնածության զգացումը շարունակում է անհանգստացնել, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ ու բուժզննում անցնել։ Նման հոգնածությունը կարող է պայմանավորված լինել միոկարդիտով՝ սրտամկանի բորբոքմամբ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Այս խանգարմանը բնորոշ են նաև ոտքերի այտուցները, ուստի այտուցներով ուղեկցվող անբացատրելի հոգնածության զգացումը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը