Բերանի խոռոչի քաղցկեղ. հիվանդության ախտանշաններն ու զարգացմանը նպաստող հիմնական գործոնները
Քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի դրա զարգացման մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է:
Բերանի խոռոչի քաղցկեղը չի դասվում այս հիվանդության ամենատարածված տեսակների շարքին, սակայն այն նույնպես հանդիպում է բավական հաճախ և կարող է շատ վտանգավոր լինել: Այս հիվանդության ախտանշաններին մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում՝ հաճախ վերագրելով դրանք այլ խնդիրներին, սակայն մասնագետները պնդում են, որ ժամանակին միջոցներ ձեռնարկելը կօգնի ազատվել հիվանդությունից և խուսափել մետաստազների տարածումից: Լուրջ հետևանքների չբախվելու համար բժիշկները հորդորում են ուշադրություն դարձնել բերանի խոռոչի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշաններին և անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել դրանց առկայության դեպքում։
Բերանի խոռոչի քաղցկեղը ենթադրում է չարորակ նորագոյացության առաջացում բերանի խոռոչի որևէ հատվածում։ Հիվանդությունը կարող է ախտահարել լեզուն, այտերի ներքին հատվածները, քիմքը, շուրթերը կամ լնդերը։ Cancer Research UK բրիտանական կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանշանն է լորձաթաղանթին ի հայտ եկած խոցը, որը չի ապաքինվում բավական երկար ժամանակ։ Սակայն խոցն այս հիվանդության միակ ախտանշանը չէ։
Ինչպես նշում է London Bridge հիվանդանոցի բժիշկ Լյուկ Կասկարինին, բերանի խոռոչի քաղցկեղը կարող է դրսևորվել նաև համային զգացողությունների փոփոխությամբ։ Այս հիվանդության դեպքում բերանում կարող է տհաճ համ առաջանալ, որը փչացած մսի համ է հիշեցնում, ուստի նման արտասովոր ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
«Սկզբում, երբ չարորակ նորագոյացությունը դեռ շատ փոքր է, այն ստանում է բավարար քանակությամբ արյուն գոյատևման համար, սակայն աճի ու մեծացման հետ մեկտեղ արյան մատակարարման գործընթացը խանգարվում է։ Արյունատար անոթները չեն կարողանում լիարժեք սնունդով ապահովել ուռուցքի բոլոր հատվածները, ինչի հետևանքով դրանցից որոշները մահանում են։ Հենց սա էլ դառնում է բերանում տհաճ համի առկայության պատճառ», - նշում է մասնագետը Express պարբերականի հետ զրույցում։
Բժշկի խոսքով՝ ուռուցքի աճի հետ մեկտեղ տհաճ համն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Բացի այդ, հիվանդության զարգացումը հանգեցնում է նաև բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման։ Ընդ որում՝ տհաճ հոտը նման է լինում այն հոտին, որն ի հայտ է գալիս լնդերի կամ նշագեղձերի հիվանդությունների դեպքում։
Այս հիվանդության բարեհաջող բուժումը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից, ուստի բժիշկ Կասկարինին նշել է նաև այն ախտանշանը, որը կարող է առաջինը հուշել բերանի խոռոչի քաղցկեղի մասին։ Խոսքը շուրթերի անսպասելի թմրածության մասին է, որը ոչ բոլորն են կապում քաղցկեղի հետ և շատ հաճախ անտեսում են։
Մասնագետի խոսքով՝ գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք զգալիորեն բարձրացնում են քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը, ուստի դրանցից խորհուրդ է տրվում խուսափել։ Առաջին հերթին բերանի խոռոչի քաղցկեղի զարգացմանն են նպաստում ծխախոտի գործածությունը (ինչպես ծխելը, այնպես էլ ծամելը) և պասիվ ծխելը։ Եթե մարդը ոչ միայն ծխում է, այլև ալկոհոլ է օգտագործում, ապա վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը էլ ավելի է բարձրանում։
«Ծխախոտն ու ալկոհոլը քաղցկեղածին են, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են քիմիական տարրեր, որոնք կարող են վնասել բջիջների ԴՆԹ-ն ու նպաստել ուռուցքների զարգացմանը», - նշում է մասնագետը՝ հավելելով, որ հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում նաև անառողջ սննդակարգն ու մարդու պապիլոմավիրուսը։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը