Որոնք են շագանակագեղձի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում այս հիվանդության ամենատարախված տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում։ Այս հիվանդության հետևանքով մահացության նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ հիվանդությունն ախտորոշվում է զարգացման ուշ փուլերում։ Այս մասին Express պարբերականի հետ զրույցում նշել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ուռուցքաբան Քրիստիան Բրաունը։
Մասնագետի խոսքով՝ զարգացման վաղ փուլերում շագանակագեղձի քաղցկեղը կարող է չունենալ վառ դրսևորումներ ու երկար ժամանակ աննկատ մնալ, սակայն այնուամենայնիվ կան ախտանշաններ, որոնք բավական զգոն լինելու դեպքում թույլ կտան ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել։
Ինչպես նշում է բժիշկը, որոշ դեպքերում տղամարդիկ կարող են նկատել միզազատության հետ կապված որոշ խանգարումներ, որոնք չի կարելի անտեսել։ Նման խնդիրներ կարող են ի հայտ գալ այն դեպքում, երբ ուռուցքը զարգանում է միզուկին մոտ և սկսում է ճնշում գործադրել դրա վրա։ Չարորակ գործընթացի մասին հուշող առաջին ախտանշաններից են լինում.
- հաճախամիզությունը, որը սովորաբար ավելի ակնհայտ է դառնում գիշերվա ժամերին,
- միզապարկի ոչ լիովին դատարկված լինելու զգացողությունը,
- մեզի հոսքի թուլացումը,
- միզազատությունից հետո նկատվող մեզի հոսքը։
«Վերոնշյալ բոլոր ախտանշանները պետք է անհանգստացնեն ցանկացած տղամարդու։ Միզազատության համակարգի «սովորութուններում» փոփոխություններ նկատելու դեպքում, օրինակ՝ հաճախամիզության կամ դժվարամիզության դեպքում, չի կարելի սպասել առավել լուրջ ու ծանր փոփոխությունների ի հայտ գալուն», - նախազգուշացնում է ուռուցքաբանը։
Սակայն վերոնշյալ ախտանշանները միակը չեն, որ հուշում են այս վտանգավոր հիվանդության զարգացման մասին։ Գոյություն ունեն նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք հաճախ են անտեսվում կամ վերագրվում այլ խնդիրներին, մինչդեռ կարող են շատ վտանգավոր լինել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։
Մեզի մեջ արյան առկայություն
Արյունամիզությունը համարվում է այն հիմնական ախտանշաններից մեկը, որոնք հուշում են շագանակագեղձի քաղցկեղի բավական երկարատև զարգացման մասին։ Արյան մեջ մեզի առկայության դեպքում մեզն ստանում է ավելի մուգ գույն կամ ձեռք է բերում վարդագույն կամ կարմրավուն երանգ։ Այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ երբեմն այն առաջին հայացքից նկատելի չի լինում։
«Իրականում տղամարդը կարող է երկար ժամանակ չնկատել մեզի մեջ արյան առկայությունը։ Սա է պատճառը, որ միզազատության հետ կապված առաջին իսկ խնդրի դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու մեզի անալիզ հանձնել։ Հետազոտությունը թույլ կտա հստակ որոշել մեզի մեջ արյան առկայությունը», - բացատրում է մասնագետը։
Մեջքի, ազդրերի ու կոնքի հատվածի ցավ
Շագանակագեղձի քաղցկեղը կարող է տարածվել նաև հարևան հատվածների վրա։ Օրինակ՝ այն կարող է ախտահարել ազդրերի ու մեջքի ոսկորները, ինչը կուղեկցվի մշտական բութ ցավով կամ սուր ծակող ցավերով ու տհաճ զգացողություններով։
«Մեջքի ու կոնքի ցավն ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է, որը ոչ միշտ է լինում քաղցկեղի մասին հուշող ախտանշան։ Սակայն եթե ցավոտ զգացողությունները երկարատև բնույթ են կրում և մեղմվելու փոխարեն միայն էլ ավելի են սաստկանում, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ», - նշում է բժիշկը՝ ընդգծելով, որ սա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ ցավն անհանգստացնում է գիշերվա ժամերին ու խանգարում է քունը։
Քաշի անբացատրելի նվազում
Եթե քաշը նվազում է առանց հատուկ այդ նպատակով որևէ ջանք գործադրելու, ապա այն կարող է հուշել տարբեր խանգարումների մասին, այդ թվում նաև սթրեսի։ Սակայն քաղցկեղի այս տեսակին բնորոշ որևէ այլ ախտանշանով ուղեկցվելու դեպքում քաշի նման նվազումը պետք է անհանգստացնի ցանկացած տղամարդու, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
«Եթե չնախատեսված քաշի կորուստն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են քրոնիկ հոգնածությունը, սրտխառնոցն ու միզազատության հետ կապված փոփոխությունները, ապա հարկավոր է անպայման հնարավորինս շուտ բուժզննում անցնել», - նշում է ուռուցքաբանը։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը