Աղիների քաղցկեղի մասին հուշող երեք ախտանշան, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում
Աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ ժամանակին հիվանդությունը չախտորոշելու դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել, պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել խնդրի մասին հուշող ախտանշանները, քանի որ միայն այդ դեպքում կհաջողվի հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ աղիների քաղցկեղը կարող է դրսևորվել ոչ շատ ակնհայտ ախտանշաններով, ուստի շատերը դրանք անգամ չեն նկատում կամ վերագրում են այլ խնդիրներին, ինչի հետևանքով հիվանդությունն ախտորոշվում է չափազանց ուշ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են կոլոռեկտալ քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Աղիների քաղցկեղն ընդհանրական անվանում է, որով բնորոշվում են հաստ աղիքում կամ ուղիղ աղիքում առաջացած ուռուցքները։ Բժիշկների խոսքով՝ այս հիվանդության մասին նախազգուշացնող վաղ ախտանշանները կարող են աննկատ լինել, ուստի հաճախ մարդիկ անգամ չեն էլ հասկանում, որ ռիսկային խմբում են լինում։
Սովորաբար մարդիկ անհանգստանում ու բժշկին են դիմում կղանքի մեջ արյան հետքեր նկատելուց հետո, սակայն այս ախտանշանն ի հայտ է գալիս, երբ հիվանդությունն արդեն բավական զարգացած է լինում։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել ու ուշադրություն դարձնել նաև այլ ախտանշաններին, անգամ եթե դրանք չեն ասոցացվում աղեստամոքսային տրակտի հետ։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները Express պարբերականի հետ զրույցում նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող երեք ախտանշան, որոնք մարդիկ հաճախ են անտեսում։ Առաջին հերթին մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել քաշի անբացատրելի կորստին, քանի որ հիվանդության վաղ փուլերում այս ախտանշանը հաճախ է նկատվում։
Բացի այդ, շատ հիվանդների մոտ կարող են նկատվել նաև ախորժակի անբացատրելի փոփոխություններ։ Օրինակ՝ մարդը կարող է դադարել քաղցի զգացում ունենալ, իսկ սննդի ընդունման դեպքում կարող են տհաճ զգացողություններ ի հայտ գալ։ Շատ հաճախ այս հիվանդության դեպքում անգամ քիչ քանակությամբ սնունդը կարող է դառնալ գերհագեցածության զգացման ու սրտխառնոցի պատճառ։
Այս հիվանդության դեպքում հաճախ է զարգանում երկաթի դեֆիցիտ (սակավարյունություն, անեմիա), ինչի հետևանքով էլ ի հայտ է գալիս հոգնածության զգացում։ Սա է պատճառը, որ անբացատրելի հոգնածությունը ևս չի կարելի անտեսել։
Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում աղիների քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա։ Ավելին՝ նման տհաճ փոփոխությունները սովորաբար որևէ կապ չեն ունենում քաղցկեղի հետ, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին։
Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար, քանի որ քաղցկեղի ախտորոշման դեպքում բուժումը ժամանակին չստանալը կարող է ճակատագրական լինել։ Բացի այդ, հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։
Մասնագետները նաև հիշեցնում են, որ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը բարձրանում է տարիքի հետ, ուստի այն առավել հաճախ ախտորոշվում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Սա է պատճառը, որ տարիքի հետ մարդիկ պետք է շատ ավելի զգոն լինեն ու չանտեսեն ի հայտ եկած հուշող նշանները։
Բացի այդ, կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրացնող ռիսկային գործոնների շարքին են դասվում նաև ճարպակալումը, ալկոհոլի գործածությունն ու սննդակարգում մեծ քանակությամբ կարմիր մսի ու վերամշակում անցած մսամթերքի գործածությունը, ուստի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել այս գործոններից։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը